Ջեմմա Սկուլմե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեմմա Սկուլմե
գերմ.՝ Džemma Lija Skulme
Ծնվել էսեպտեմբերի 20, 1925(1925-09-20)[1][2]
ԾննդավայրՌիգա, Լատվիական Հանրապետություն[2]
Վախճանվել էնոյեմբերի 9, 2019(2019-11-09)[2] (94 տարեկան)
Մահվան վայրՌիգա, Լատվիա
Քաղաքացիություն Լատվիա և  ԽՍՀՄ
ԿրթությունԼատվիայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտությունարվեստագետ և նկարչուհի
Ոճմոդերն
Թեմաներգեղանկարչություն
Պարգևներ
Երեք աստղերի շքանշան
և ԽՍՀՄ պետական մրցանակ
ԱմուսինԱրթուր Դիմիտերս և Օյարս Աբոլս
 Džemma Skulme Վիքիպահեստում

Ջեմմա Սկուլմե (լատիշ․՝ Džemma Lija Skulme, խորհրդային շրջանի փաստաթղթերում՝ Ջեմմա Օտտովնա Սկուլմե, սեպտեմբերի 20, 1925(1925-09-20)[1][2], Ռիգա, Լատվիական Հանրապետություն[2] - նոյեմբերի 9, 2019(2019-11-09)[2], Ռիգա, Լատվիա), խորհրդային և լատվիացի նկարչուհի։ Լատվիական ԽՍՀ Ժողովրդական նկարիչ (1976), ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1984)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1925 թվականի սեպտեմբերի 20-ին Ռիգայում (Լատվիա)։ Ավարտել է Լատվիայի գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության բաժինը, Ի. Ե. Ռեպինի անվան Լատվիայի գեղարվեստի ակադեմիայի ասպիրանտուրան (արվեստագիտության թեկնածու)։ Երկար տարիներ ղեկավարել է Լատվիայի նկարիչների միությունը։ Սկուլմեի անհատական ցուցահանդեսներ են անցկացվել Ռուսաստանում, Ավստրիայում, Գերմանիայում, Կանադայում, ԱՄՆ-ում։ Ատմոդի ակտիվ մասնակիցներից է, Ժողովրդական ճակատի առաջին դեմքերից մեկը, հետագայում ստորագրել է Ժողովրդական Կուսակցության ստեղծման մանիֆեստը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեմման սերվել է նկարիչների տոհմից։ Նրա հայրը՝Օտո Սկուլմեն (1889-1967 թվականներ, մինչև 1961 թվականը Լատվիայի Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր), մայրը Մարթա Լիեպինյա-Սկուլմեն (1890-1962) է։ Նկարիչներ էին նաև նրա հորեղբայրը, Ուգա (Ուգիս) Սկուլմեն և նրա որդին, Ջեմմայի զարմիկը` Յուրգիս Սկուլմեն։ Վերջինը պատկերում էր լատիշների կյանքը Սիբիրում, որը կոչվում էր «զրպարտություն խորհրդային իշխանության դեմ»։ Եվ Ջեմմա Սկուլմեի գլխավորությամբ Նկարիչների միությունը քվեարկեց նրան իր շարքերից հեռացնելու օգտին։ 90- ամյա նկարիչը հետագայում խոստովանեց, որ «Դա պատմականորեն պայմանավորված դավաճանություն էր»[3]։

Առաջին ամուսինը եղել է դերասան Արթուր Դիմիտրեսը (1915-1986), և այդ ամուսնությունից ծնվել է որդին Յուրիս Դիմիտրեսը (1947), որը հետագայում դարձավ նկարիչ պլակատիստ։
Երկրորդ ամուսինը եղել է նկարիչ Օյարս Գուստավովիչ Աբոլսը (1922-1983), որից ունեցել է աղջկան Մարթա Սկուլմեին (1962)։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ Պետական մրցանակ (1984) - «Երգ» («Հարյուր տարի առաջ», «Կայծակը ճեղքում է երկինքը», «Երգ»), «Թելեր» և «Սերունդ» եռածալ նկարի համար
  • Լատվիական ԽՍՀ Ժողովրդական նկարիչ (1976)
  • Լատվիական ԳԱ Պատվավոր անդամ
  • Լատվիական Գեղարվեստի ակադեմիայի պատվավոր դոկտոր
  • Երեք աստղերի շքանշան (1995)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 https://www.apollo.lv/6822043/dievs-vinu-pienema-muziba-aizgajusi-maksliniece-dzemma-skulme
  3. «Эксклюзив: Джемма Скулме, которая «и в 90 всё ещё оптимистка»». Վերցված է 2017 թ․ մարտի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեմմա Սկուլմե» հոդվածին։