Արթուր Դիմիտերս
Ծնվել է | ապրիլի 27, 1915 |
---|---|
Ծննդավայր | Վիտեբսկ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 1, 1986 (71 տարեկան) |
Մահվան վայր | Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասան և կինոդերասան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Լատվիա և ԽՍՀՄ |
Պարգևներ | |
IMDb | ID 0227296 |
Արթուր Դմիտրես (լատիշ․՝ Artūrs Dimiters, ապրիլի 27, 1915, Վիտեբսկ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 1, 1986, Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և լատվիական թատրոնի և կինոյի դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1915 թվականի ապրիլի 27–ին Վիտեբսկում, Լատվիայում անցել է դրամատիկ դերասանների դասընթացներ (1933 թ.): 1935-1945 թվականներին ընդհատումներով աշխատել է Վալմերյան թատրոնում (լատիշ․ Ziemeļlatvijas teātris): 1936-1937 թվականներին հանդես է եկել Լիեպաիսկյան թատրոնի բեմում։ 1940 թվականից աշխատել է Դաիլեսի (Ռիգա) թատրոնում (Ռայանսի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոն)։
Ստեղծագործական կարիերայի սկզբում նա բնահատուկ դերեր կատարող դերասան էր։ Նախընտրությունը տալիս էր այնպիսի դերերի, որտեղ կարելի էր բացահայտել մարդկային արարքների ներքին հակասությունների բնույթը։ Այնպիսի դերերից էին Մորտիմերը Շիլլերի «Մարիա Ստյուարտ» դրամայում, Ռոմեոն Ուիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»–ում և Դուբրովսկին Ալեքսանդր Պուշկինի «Դուբրովսկի»–ում։
Հետագայում սկսում է խաղալ ցինիկների և չարագործների դերեր։ Մասնավորապես Ստիվ Օբլովսկին Լև Տոլստոյի «Աննա Կարենինա»–ում, Ֆելդկուրատ Կաց Յառուսլավ Գաշեկի «Շվեյկային»–ում և Ուիլյամ Սեսիլ Բրուկների «Անգլիայի թագուհի Էլիզաբեթը» պիեսում։
1950 թվականից եղել է Լատվիայի թատերական գործիչների միության անդամ։ Խորհրդային Լատվիայի վաստակավոր դերասան է (1955 թ.): Ստացել է Անդրեյ Պումպուրի (1981 թ.) և Էդուարդ Սմիլգիսի (1986 թ.) անվան ազգային թատերական մրցանակներ[1]։
Մահացել է Ռիգայում, թաղված է Ռաինիսի գերեզմանոցում։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաջին կինը եղել է նկարչուհի Ջեմմա Սկուլպը, իսկ երկրորդը՝ դերասանուհի Վիյա Արտմանեն։
- Որդիներ։
- Յուրիս Դիմտրես (1947 թ.), լատվիացի նկարիչ, բեմադրիչ։
- Կասպար Դիմիտրես (1957 թ.), հայտնի լատվիացի երաժիշտ, հասարակական գործիչ։
- Աղջիկը Քրիստինե Դիմիտրես (1965 թ.), նկարիչ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1956 թ. Կարմիր Դրոշի Աշխատանքային շքանշան
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1947 – «Վերադարձ հաղթանակով» Ավգուստ Գրիզե
- 1949 – «Ռայանս» Կալինիշ
- 1955 – «Դեպի նոր ափ» Պացեպլիս
- 1956 – «Կարապաերամ ամպերի հետևից» Ռեկե
- 1961 – «13 հատ» ուղևոր
- 1964 – «Գեներալն ու մարգարիտները» Դարկ[2]
- 1964 – «Նավապետ Նուլը» Բաուզե
- 1964 – «Մոսկվա–Ջենովա» Բելգիայի պատվիրակության ղեկավար[3]
- 1966 – «Ցիկլոնը կսկսվի գիշերը» Մելտցեր
- 1967 – «Արտույտներ գալիս են առաջինը» Բերգիս
- 1967 – «Երբ անձրևն ու քամին թակում են պատուհանը»
- 1969 – «Եռակի ստուգում»
- 1970 – «Հողաչափների ժամանակները»
- 1971 – «Ես՝ հետախույզ» Դուլիցկի
- 1972 – «Կոմիսար Բառլախի վերջին աշխատանքը» Լյուտց
- 1973 – «Նվեր միայնակ կնոջը» "ոստիկանության պետ"
- 1974 – «Հարձակում ոստիկանության վրա»
- 1977 – «Եղեք իմ մորաքույրը» դռնապան
- 1979 – Չավարտված ընթրիք Վիկտոր Պալմգրեն
- 1986 – «Երկուսը»
- 1986 – «Վերջին թողարկումը» Վիլհելմ"
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Latvijas Enciklopēdija.
- ↑ Генерал и маргаритки(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում(англ.
- ↑ Kino.
|
- Ապրիլի 27 ծնունդներ
- 1915 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Նոյեմբերի 1 մահեր
- 1986 մահեր
- Ռիգա քաղաքում մահացածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Թատերական գործիչներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Լատիշ դերասաններ
- Խորհրդային դերասաններ
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի դերասաններ
- Լատվիական ԽՍՀ վաստակավոր արտիստներ