Ցիկլոնը կսկսվի գիշերը
Երկիր | ![]() |
---|---|
Ժանր | արկածային ֆիլմ |
Թվական | 1966 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ադա Ներետնիեցե |
Դերակատարներ | Անատոլի Ռոմաշին |
Օպերատոր | Vadim Mass? |
Երաժշտություն | Ռոմուալդ Գրինբլատ |
Կինոընկերություն | Ռիգայի կինոստուդիա |
«Ցիկլոնը» կսկսվի գիշերը» (լատիշ․՝ ««Ciklons» sāksies naktī»), 1966 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ադա Ներետնիեցեն[1] Ռիգայի կինոստուդիայում Դմիտրի Մորոզովի «Երեսունվեց ժամ հետախույզի կյանքից» վիպակի մոտիվներով։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրենական մեծ պատերազմի ավարտին գերմանական հետախուզության կողմից փորձ է արվում Կարպատի շրջանում շրջափակված զորամասերից դիվերսիոն խմբեր կազմակերպել։ Գործողությունների համակարգման համար «Ցիկլոն» գործողության շրջանակներում ռազմաճակատի գծով պետք է տեղափոխվի մեծ փորձ ունեցող կապիտան Շվարցբրուկը։
Խորհրդային հետախույզ Լիբելը փորձում է հավաքագրել Շվարցբրուկին։ Նա շփման չի գնում և զոհվում է փոխհրաձգության ժամանակ։ Ղեկավարության կողմից սպասվող կապիտանի դերում ստիպված են լինում օգտագործել անօրինական ներգաղթյալներից մեկին՝ Միշելին։ Խմբի հրամանատար Կրյուգերը, որն անձամբ ճանաչում էր Շվարցբրուկին, ձերբակալում է նրան և կենտրոնից պահանջում է հաստատել նրա լիազորությունները։
Ռադիոերկխոսությանը հասանելիություն ունեցող Լիբելը փոխում է իրավիճակն իր օգտին։ Դիվերսանտները մեկուսացվում են ճակատային հակահետախուզության կողմից, իսկ Միշելը Լեմկե անվան տակ նոր խաղ է սկսում։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անատոլի Ռոմաշին – օբեր-լեյտենանտ Լիբել
- Պյոտր Գորին – Միշել, նույն ինքը՝ Լեմկե
- Վելտա Լինե – ֆրաու Կրեմեր
- Լեոնիդ Սատանովսկի – կապիտան Օտտո Էրիխ Շվարցբրուկ
- Արթուր Դիմիտերս – փոխգնդապետ Մելտցեր
- Օլգերտ Շալկոնիս – հաուպտշտուրմֆյուրեր Կլետց
- Աուսմա Դրագոնե – Գելենա
- Յուրի Բոգոլյուբով – մայոր Մելնիչենկո
- Լեո Պերֆիլով – օբեր-լեյտենանտ Վիլլի Կրյուգեր
- Յանիս Մելդերիս – Ռոդենշտոկ
Մյուս դերասանները լուսագրերում նշված են որպես էպիզոդիկ դերերի կատարողներ․
- Լյուբով Մալինովսկայա (լուսագրերում՝ Ա. Մալինովսկայա) – Գելենայի մայրը
- Ալեքսանդր Սմիրնով – Կրեբս
- Անատոլի Ազո – Լանգե
- Ստանիսլավ Կորենև – Կոլեսնիկով
- Յու․ Ստեպանով – Սկլյանոյ
- Ն. Օգոնկով – վարորդ
- Էվալդս Վալտերս (լուսագրերում նշված չէ)
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակներ՝ Դմիտրի Մորոզով, Իվան Վորոբյով
- Բեմադրող ռեժիսոր՝ Ադա Ներետնիեցի
- Գլխավոր օպերատոր՝ Վադիմ Մասս
- Կոմպոզիտոր՝ Ռոմուալդ Գրինբլատ
- Նկարիչներ՝ Անդրիս Բաումանիս (դեկորատոր), Նատալիա Շապորինա (կոստյումներ), Կարինա Լապինա (գրիմ)
- Հնչյունային օպերատոր՝ Աննա Պատրիկեևա
- Ռեժիսոր՝ Յու. Ցելմս
- Օպերատոր՝ Հարի Կուկելս
- Մոնտաժող՝ Մարիա Էդելման
- Խմբագիր՝ Ե. Վախրուշևա
- Խորհրդատուներ՝ Հ. Բրաուն, գնդապետ Վ. Իվանով
- Տնօրեններ՝ Զիգֆրիդ Կրավալիս, Ի. Լամիզով[2]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ցիկլոնը» կսկսվի գիշերը» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Ցիկլոնը» կսկսվի գիշերը» ֆիլմը kinopoisk.ru կայքում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|