Վերադարձ հաղթանակով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Վերադարձ հաղթանակով
լատիշ․՝ Mājup ar uzvaru
ԵրկիրFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ժանրռազմական ֆիլմ
Թվական1947
Լեզուռուսերեն և լատվիերեն
ՌեժիսորԱլեքսանդր Իվանով
ԴերակատարներԱրթուր Դիմիտերս և Velta Līne?
ԵրաժշտությունԱնատոլի Լեպին
ԿինոընկերությունՌիգայի կինոստուդիա
Տևողություն92 րոպե

«Վերադարձ հաղթանակով» (ռուս.՝ Возвращение с победой, լատիշ․՝ Mājup ar uzvaru), ռեժիսոր Ալեքսանդր Իվանովի[1] գեղարվեստական ֆիլմը, որ նկարահանվել է 1947 թվականին Ռիգայի կինոստուդիայում[2] Վիլիս Լացիսի «Հաղթանակ» պիեսի հիման վրա:

Ֆիլմի պրեմիերան կայացել է 1948 թվականի հունիսի 8-ին:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեյտենանտ Ավգուստ Գրիեզեն, պաշտպանելով հեռացող ընկերներին, գերի է ընկնում թշնամու մոտ: Չկարողանալով գերուց որևէ տեղեկություն ստանալ՝ թշնամիները կազմակերպում են ակցիա նրան վարկաբեկելու համար: Եթեր է հեռարձակվում Գրիեզեի կեղծված ելույթը, որով նա կոչ է անում հանձնել զենքերը:

Օդային հարձակման ժամանակ Ավգուստին հաջողվում է փախչել: Նա միանում է պարտիզաններին և կեղծ անվան տակ դառնում է ամենահաջողակ և անվախ մարտիկներից մեկը: Պատերազմի վերջում, երբ նրա մարտական ընկերները վերադառնում են հարազատ վայրերը, հաջողակ պարտիզանը հանդիպում է երջանիկ պատահականության:

Առաքելությունը հաջող ավարտելուց հետո հետախույզները գերի են վերցնում օբերշտուրմֆյուրեր Բուդբերգին, որը կարող էր հաստատել Գրիեզեի անմեղությունը և պատմել ոմն Գարտմանի իրական դերի մասին, որն իրեն ներկայացրել է որպես փախստական Պաուլ Նաուգլա անունով և ժամանակին ներգրավված է եղել կարմիրբանակայինների շարքերում:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանող անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]