Էդուարդ Սմիլգիս
Էդուարդ Սմիլգիս լատիշ․՝ Eduards Smiļģis | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 23, 1886[1] |
Ծննդավայր | Ռիգա, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 19, 1966[1] (79 տարեկան) |
Մահվան վայր | Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Ռայնիսի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասան և թատերական ռեժիսոր |
Աշխատավայր | Դայլես թատրոն |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Էդուարդ Յանովիչ Սմիլգիս (նոյեմբերի 23, 1886[1], Ռիգա, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 19, 1966[1], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի ռեժիսոր, դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1948)։
1911 թվականից Ռիգայի Նոր, 1915 —1919 թվականներին Պետրոգրադյան լատվիական թատրոնների դերասան։ 1920 թվականին Ռայնիսի անվան Գեղարվեստական թատրոնի (Ռիգա) ստեղծման նախաձեռնողներից (մինչև 1964 թվականը՝ գեղարվեստական ղեկավար)։ Սմիլգիսի ռեժիսորական արվեստը որոշիչ է եղել Գեղարվեստական թատրոնի ոճի և ստեղծագործական մեթոդի համար։ Նրա բեմադրությունների մեծ մասին հատուկ են մոնումենտալությունը, հերոսառոմանտիկական ուղղվածությունը, վառ թատերայնությունը։ Լավագույններից են՝ Ռայնիսի «կրակ և գիշեր» (1947, ԽԱՀՄ պետական մրցանակ, 1947), Գյոթեի «Ֆաուստ» (1940), Գորկու «Եգոր Բուլչովը և ուրիշները» (1946), Շիլլերի «Մարի Ստյուարտ» (1956), Շեքսպիրի «Համլետ» (1959), Վիշնևսկու «Լավատեսական ողբերգություն» (1964)։ Դերերից են՝ Պեր Գյունտ (Իբսենի «Պեր Գյունտ»), Համլետ, Կեսար, Պետրուչչո (Շեքսպիրի «Համլետ», «Հուլիոս Կեսար», «Անսանձ կնոջ սանձահարումը»), Տոտս (Ռայնիսի «Նվագել եմ ես, պարել»)։ Պարգևատրվել է Լենինի և 3 այլ շքանշաններով։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 458)։ ![]() |
- Նոյեմբերի 23 ծնունդներ
- 1886 ծնունդներ
- Ռիգա քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 19 մահեր
- 1966 մահեր
- Ռիգա քաղաքում մահացածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին
- Լիտվացի ռեժիսորներ
- Լիտվացի դերասաններ
- Թատերական ռեժիսորներ