Jump to content

Պորտուգալիայի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պորտուգալիայի պետական դրոշը

Պորտուգալիայի պատմությունը սկսվում է 12-րդ դարից, տարածքը բնակեցված է եղել տակավին հին քարի դարում։ Բրոնզի դարում Պորտուգալիայի հյուսիսում զարգացել է մետաղամշակությունը։ Մ. թ. ա.1հազարամյակի 2-րդ կեսին։

Պորտուգալիայի տարածքում բնակություն են հաստատել կելտերը, մեր թվարկությունից առաջ 4-3-րդ դարերում՝ լուզիտանները (երկրի տարածքի մեծ մասում), որոնց հիմնական զբաղմունքը անասնապահությունն էր։ Մեր թվարկությունից առաջ 2 դարի սկզբից նրանք համառ պայքար են մղել երկիր ներխուժած հռոմեացիների դեմ և միայն մեր թվարկությունից առաջ 1-ին դարի վերջին է Հռոմին հաջողվել կոտրել լուզիտանների դիմադրությունը և նրանց տարածքը դարձնել Լուզիտանիա Հռոմ պրովինցիա։

Հռոմեացիները տիրել են մինչև մեր թվարկությունից առաջ 5-րդ դարի սկիզբը, երբ Պիրենեյան թերակղզին նվաճել են սեները, այնուհետև՝ վեստգոթերը։ 713-718 թվականին Պորտուգալիան նվաճել են արաբներն ու բերբերները (ընդհանուր անվամբ՝ մծուվրեր) և 756 թվականից այն դարձել է Կորդովայի էմիրության (929 թվականից 4 խալիֆայության) մի մասը։

Պորտուգալիայի կոմսությունը Լեոնի մի մաս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեկոնկիստայի ընթացքում 12-րդ դարից-13-րդ դարի սկզբին Պորտուգալիայի ազատագրված հողերը մտել են Իսպանիայի Լեոն թագավորության կազմի մեջ։ Լեոնի արևմտյան սահմաններն ամրացնելու նպատակով թագավոր Ալֆոնս Ե-ն ստեղծել է հատուկ կոմսություն և շնորհել իր փեսա Հենրի Բուրգունդացուն, որն անվանվել է պորտուգալիական կոմս (իր նստավայր Պորտուս Կալեի անունից)։ Հենրիի որդի կոմս Աֆոնսու էնրիկիշը մավրերի դեմ տարած խոշոր հաղթանակից (1139) հետո իրեն հռչակել է թագավոր։

Պորտուգալիայի անկախությունը Լեոնը ճանաչել է 1143 թվականին։ 13-րդ դարի կեսին Պորտուգալիայի տարածքը ամբողջովին ետ է նվաճվել մավրերից։ 12-13-րդ դարերին Պորտուգալիայում ձևավորվել են ֆեոդ, հարաբերությունները (որոնք սկզբնավորվել էին դեռևս 6-րդ դարը), գյուղացիության հիմնական մասը անձնական կախման մեջ է ընկել ֆեոդալներից, բայց պահպանվել է ագատ գյուղացիության զգալի խավ։ Շնորհիվ Պորտուգալիայի հարմար աշխարհագրական դիրքի (առևտրական ճանապարհների խաչմերուկում) արագորեն զարգացել են քաղաքները՝ Լիսաբոն, Պորտու, Բրագա, Կոիմբրա, Լագուշևն։

13-րդ դարում ձևավորվել են կորտեսուերը։ 14-15-րդ դարերին Պորտուգալիայի թագավորները վարել են պետական իշխանության կենտրոնացման քաղաքականություն, ճնշել խոշոր ֆեոդալների խռովությունները, հենվել ծառայող ազնվականության ու կաթոլիկ եկեղեցու վրա։ Ժուան 2-րդ թագավորի (1481-1495) օրոք հատկապես դրսևորվել է թագավորական իշխանության ուժեղությունը նա սահմանափակել է խոշոր ֆեոդալների իրավասությունները, դաժանորեն ճնշել 1483-1484 թվականների ֆեոդ, խռովությունը։ Բացարձակապետության ամրապնդման հետ է կապված արտաքին զավթումների քաղաքականությունը։

Ծովային առաջին արշավանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
քարտեզ

Ծովային առաջին արշավանքների կազմակերպիչն էր արքայազն Հենրի Ծովագնացը։ Պորտուգալացիները զավթեցին Պորտու Սանտու (1419), Մադեյրա (1420) կղզիները, Ազորյան մի շարք կղզիներ (1432), հենակետեր ստեղծեցին Աֆրիկայի արևմտյան ծովափին։

Վասկո դա Գամայի կողմից Հնդկաստան տանող ծովային ուղու հայտնադործումը (1498) սկզբնավորեց պորտուգալիական նվաճումները Արևելյան Աֆրիկայում, Հնդկաստանում, Հյուսիսում Արևելյան Ասիայում։ 16 դարի 40-ական թվականներին նվաճվեց Բրազիլիան։ Առավել հզորության Պորտուգալիային հասել է Մանուել 1 թագավորի (1495-1521) օրոք զավթվեցին Մոզամբիկը, Գոան և Դիուն (Հնդկաստանում), Մուսլակկան, Օրմուզը, Մալայան կղզեխմբի մի քանի կղզիներ]։ Հեռավոր արևելյան ամբողջ առևտուրն անցավ պորտուգալացիների ձեռքը։ Գաղութների կողոպուտից ստացված եկամտի մեծ մասը բաժին էր ընկնում ֆեոդ, և եկեղեցական վերնախավին։ Հսկայական հարստության մուտքը մետրոպոլիա տնտեսական վերելք ապահովեց Պորտուգալիային։ Սակայն 16-րդ դարի 2-րդ կեսից սկսվեց տնտեսական անկումը։ 1581 թվականին Իսպանիան նվաճեց Պորտուգալիան։ 1640 թվականին պորտուգալացիներն ապստամբեցին, որի հետևանքով Պորտուգալիան անջատվեց Իսպանիայից։ Թագավոր հռչակվեց Բրագանսայի դուքսը՝ Ժուան 4րդը (1640-1656) անվամբ։

1668 թվականին միայն Իսպանիան ճանաչեց Պորտուգալիայի անկախությունը։ Իսպանական ժառանգության (1701-1714) համար պատերազմի մեջ ներքաշվելով Անգլիայի և Հոլանդիայի կողմում, Պորտուգալիան փաստորեն կախման մեջ ընկավ Անգլիայից (1703 թվականի Լիսաբոնի և Մետուենի պայմանագրեր)։ Տնտեսական և մշակութային որոշ վերելք նկատվեց Ժոզե 1-ի (1759-1777) օրոք, երբ երկրում անցկացվեցին բարենորոգումներ, այսպես կոչված, լուսավորյալ բացարձակապետության ոգով։ Նապոլեոնյան պատերազմների ժամանակ Պորտուգալիայան 1807 թվականին օկուպացրին ֆրանսիական զորքերը։ Թագավորական ընտանիքն ու արքունիքը փախան Բրազիլիա։ 1808 թվականին պորտուգալիյական ժողովուրդը ապստամբեց ֆրանսիական տիրապետության դեմ։ 1811 թվականին ֆրանսիացիները ստիպված հեռացան երկրից։

Բուրժուազիական հեղափոխություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1820 թվականին Պորտուգալիայում սկսվեց բուրժուազիական հեղափոխություն, որի հիմնական պահանջն էր սահմանադրական միապետության հաստատումը։ 1822 թվականին ընդունվեց լիբերալ սահմանադրություն, նույն տարին Բրազիլիան իրեն անկախ հռչակեց և անջատվեց Պորտուգալիայից։ Սակայն կորտեսների ընդույնած առաջադիմական ռեֆորմների զգայի մասը չիրագործվեց լիբերալ բուրժուազիայի երկչոտության պատճառով։ 1824 թվականին արքայազն Միգել Բրագանսացու շուրջը համախմբված ֆեոդալակղերական տարրերը պետական հեղաշրջում կատարեցին, երկրում սկսվեց քաղաքացիական պատերազմ (Միգելյան պատերազմներ), որն ավարտվեց սահմանադրականների հաղթանակով։ 1834 թվականին Միգել Բրագանսացին (որին հաջողվել էր 1828 թվականին իրեն Պորտուգալիայի թագավոր հռչակել) ստիպված էր հրաժարվել գահից։

Շուտով սահմանադրականների ձախ թևը հանդես եկավ 1822 թվականին լիբերալ սահմանադրությունը վերականգնելու պահանջով։ Լիսաբոնում բռնկվեց ապստամբություն, որը 1836 թվականին վերածվեց բուրժոր (սեպտեմբերյան) հեղափոխության։ Իշխանության գլուխ անցան ձախ սահմանադրականները կամ սեպտեմբերականները, որոնց 1842 թվականին դուրս մղեցին աջ սահմանադրականները։ Միավորվելով կղերաֆեոդական տարրերի հետ, աջ սահմանադրականները կազմեցին արտիստների «Կարտիշտա» պահպանողական կուսակցությունը։ Չարտիստների պարագլուխ գենև․ Կաբրալը հաստատեց ռազմ, դիկտատուրա։

1846-1847 թվականներին ժողովրդական ապստամբությունը (այսպես կոչված, Մարիա դա Ֆոնտեի ապստամբություն) ճնշվեց բանակի և օտար ինտերվենտների օգնությամբ։ 1851 թվականին խարտիստների ձախ թևից և սեպտեմբերականներից կազմվեց «Ռեջեներադուշ» («Վերածնունդ») կուսակցությունը, որի ղեկավար Սալդանյան 1851-1856 թվականներին գլխավորեց կառավարությունը, իրականացվեցին մի շարք լիբերալ սահմանափակ ռեֆորմներ, որոշ տնտեսական և ֆինանսական միջոցառումներ, կառուցվեց առաջին երկպթուղին (1853)։

Կապիտալիզմի զարգացման ու պրոլետարիատի քանակի աճի հետ Պորտուգալիայում առաջ եկավ սոցիալիստական շարժումները 1875 թվականին ստեղծվեց սոցիալիստական կուսակցությունը։ Միաժամանակ ուժեղացավ հանրապետական շարժումը, ստեղծվեց հանրապետական կուսակցությունը։ 20 դարի սկզբին հանրապետական տրամադրությունները թափանցեցին բանակ և նավատորմ։ 1910 թվականին բուրժուազիական հեղափոխությունը վերացրեց միապետությունը։

Առաջին Հանրապետություն(1910-1926)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտուգալիան հռչակվեց հանրապետություն (հոկտեմբերի 5-ին)։ Սակայն պահպանվեցին կիսաֆեոդերացիան ուժեղ մնացուկներ և եկեղեցու զորեղությունը։ Պորտուգալիայի առաջին համաշխարհային պատերազմին (1914-1918) մասնակցեց Անտանտի կողմում՝ 1916 թվականին պատերազմ հայտարարելով Գերմանիային։

Պորտուգալիայում ուժեղացավ հեղափոխական ու դեմոկրատական շարժումը, 1919-1920 թվականին նկատվեց գործադուլային շարժման վերելք։ Տնտեսական և քաղաքական ճգնաժամի աճի պայմաններում 1926-ին երկրում հաստատվեց գեներալ Կարմոնայի բռնատիրական վարչակարգը։

Երկրորդ Հանրապոտություն (1926-1974)

[խմբագրել | խմբագրել կոդը]

1932 թվականին կառավարությունը գլխավորեց Ա դի Օլիվեյրա Սաչազարը, որը հենվելով կալվածատերերի, ֆինանս, օլիգարխիայի և եկեղեցական վերնախավի վրա ֆաշիստականացրեց երկիրը, արգելվեցին բոլոր կուսակցությունները (բացի 1930 թվականին հիմնված Ազգային դաշինքից)։ Իսպանիան ժողովրդի ազգային հեղափոխական պատերազմի (1936-1939) ժամանակ Պորտուգալիան աջակցում էր իսպանական ֆաշիստներին և իտալաական գերմանական ինտերվենտներին։

Երկրորդ համաշխարհային պատերազմում (1939-1945) Պորտուգալիան ձևականորեն չեզոք դիրք էր գրավում, բայց օգնում էր ֆաշիստական խմբավորմանը[փա՞ստ]։ 1940-ական թթ․ վերջին Պորտուգալիան սատարեց ԱՄՆ-ին, ընդգրկվեց «ՆԱՏՕ-ի կազմում (1949), ստորագրեց (1950) «անվտանգության փոխապահովման» ամերիկապորտուգալական համաձայնագիրը։ 1950-1970-ական թթ․ սկիզբը նշանավորվեց դեմոկրատական, հակաբռնապետական լայն շարժումներով։ Հակառակ արգելող օրենքին տեղի էին ունենում գործադուլներ, ցույցեր, որոնք ճնշվում էին ամենայն դաժանությամբ։ 1968սեպտեմբերին, Սալազարի ծանր հիվանդության պատճառով կառավարության ղեկավար և փաստական դիկտատոր դարձավ Մ․ Կաետանուն, որն իր դիրքերն ամրապնդելու նպատակով անցկացրեց որոշ ռեֆորմներ։ 1950-ական թթ․ պորտուգալական գաղութներում (1951-ից՝«անդրծովյան նահանգներ») ստեղծվեցին քաղաքական կուսակցություններ, որոնք գլխավորեցին ազգային-ազատագրական շարժումը Անգոլայում, Գվինեա Բիսաուում։ Հայրենասիրական ուժերը գաղութարարներից ազատագրեցին զգալի տարածք, ստեղծեցին իշխանության տեղական մարմիններ։ 1973-ին Գվինեա Բիսաուն հռչակվեց անկախ հանրապետություն։ Դեռևս 1961-ին պորտուգալական տիրապետությունից ազատագրվել էին Գոան, Դաման և Դիուն և վերամիավորվել Հնդկաստանին։ Գաղութային պատերազմը հյուծում էր Պորտուգալիայի տնտեսությունը, դժգոհություն առաջ բերում բնակչության մեջ և բանակում։ 1974ապրիլի 25-ին ապստամբ զորքերը մտան Լիսաբոն։ Կաետանուի կառավարությունը տապալվեց, փոխվեցին «անդրծովյան նահանգների» նահանգապետները, կրվեցին Ազգային ժողովը, Պետական խորհուրդը, Ազգային ժողովրդական գործողության ֆաշիստական կուսակցությունը, ազատ արձակվեցին քաղբանտարկյալները։ Գեներալ դի Սպինոլան հռչակվեց նախագահ, ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, որի մեջ մտան նաև ՊԿԿ գլխավոր քարտուղար Ա․ Կունյալը և սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղար Ս․ Սոարիշը։ Ներքաղաքական սուր պայքարը, Զինված ուժերի շարժման ներսում եղած հակասություններն ու կոնֆլիկտները, ձախերի շարքերում միասնության բացակայությունը, տնտեսական դժվարությունները և արևմտյան երկրների քաղաքական և տնտեսական ճնշումը 1975-ի վերջին լրջորեն բարդացրին իրավիճակը Պորտուգալիայում։ Չնայած դրան, ազգայնացվեցին արդյունաբերության հիմնական ճյուղերը, բանկերը, մի շարք ձեռնարկություններում հաստատվեց բանվորական վերահսկողություն, Պորտուգալիայի հարավում սկսվեց ագրարային ռեֆորմի անցկացում և այլն։

Պորտուգալիյի նախագահ Հանիբալ Կավակո Սիլվա

1975ապրիլին տեղի ունեցան Սահմանադիր ժողովի ընտրություններ, որոնք ավարտվեցին կառավարական կոալիցիայի հաղթանակով։ 1976ապրիլին ընդունվեց հանրապետության սահմանադրությունը, որը երաշխավորում էր պորտուգալացիների քաղաքացիական իրավունքներն ու դեմոկրատական ազատությունները։ 1978-1980-ին հաջորդաբար կառավարեցին Ա․ Նոբրե դա Կոշտայի, Կ․ Սոտա Պինտուի, Մ․ դի Լուրդիշ Պինտասիլգուի, Ֆ․ Սա Կառնեյրուի կոալիցիոն կառավարությունները։ 1980հոկտեմբերին տեղի ունեցան հերթական պառլամենտական ընտրությունները։ Ձայների մեծամասնությունը (47,5%) շահեց Դեմոկրատական ալյանսը (ԴԱ)։ «Հանուն ժողովրդի միասնության դաշինք»-ը ստացավ քվեների 16,7%-ը։ 1980դեկտեմբերի նախագահական ընտրություններում կրկին հաղթեց սոցիալիստական կուսակցության և ՊԿԿ թեկնածու գեներալ Ա․ Ռամալյու էանիշը։ 1981հունվարին կազմվեց ԴԱ-ի նոր կառավարություն սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Ֆ․ Պի՝ նտու Բալսեմաուի գլխավորությամբ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • HV Livermore, A History of Portugal (Cambridge, UK: Cambridge University Press, 1947)
  • История Португалии / Жозе Эрману Сарайва; Пер. с порт.: Издательство «Весь мир», 2007—384 с. — (Национальная история)
  • Тавареш, Руи «Небольшая книга о Великом Землетрясении», Издательство Европейского университета в Санкт-Петербурге [1], 2009.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։