Պոլ Գրիմո
Պոլ Գրիմո ֆր.՝ Paul Grimault | |
---|---|
Ծնվել է | մարտի 23, 1905[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյոյի սյուր Սեն[4][5][3] |
Մահացել է | մարտի 29, 1994[1][2][3][…] (89 տարեկան) |
Մահվան վայր | Le Mesnil-Saint-Denis[6][3] |
Գերեզման | Cimetière de l'Ouest |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, մուլտիպլիկատոր, սցենարիստ, դերասան, գրող, ռեժիսոր և պրոդյուսեր |
Պարգևներ և մրցանակներ | |
Paul Grimault Վիքիպահեստում |
Պոլ Գրիմո (ֆր.՝ Paul Grimault, մարտի 23, 1905[1][2][3][…], Նյոյի սյուր Սեն[4][5][3] - մարտի 29, 1994[1][2][3][…], Le Mesnil-Saint-Denis[6][3]), ֆրանսիացի ռեժիսոր-մուլտիպլիկատոր, նկարիչ և գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրիմոն մանկությունն անցկացրել է Բրյունուայում, բայց Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին ծնողները նրան ուղարկել են անվտանգ Նորմանդիա։ 1916 թվականին նա տեղափոխվել է Փարիզ՝ իր ընտանիքի մոտ։ Ավարտել է Ժերմեն-Պիլոնի դպրոցը, որտեղ սովորել է 1919-1920 թվականներին (այժմ այն կրում է Կիրառական արվեստի դպրոց անվանումը)։ 1925-1926 թվականներին զորակոչով ծառայություն է անցել բանակում[8]։ Զբաղվել է դեկորատիվ արվեստով՝ մասնավորապես կահույքի նկարազարդմամբ։ 1930 թվականից սկսած՝ աշխատել է «Դամուր» գովազդային գործակալությունում, որտեղ պատասխանատու էր ցուցափեղկերի և վահանակների ձևավորման համար։ «Դամուրում» ծանոթացել է Ժակ Պրևերի հետ[9]։ Միաժամանակ հետաքրքրվում էր կինոյով, մասնակցում էր «Հոկտեմբեր» խմբի աշխատանքներին, կրկնօրինակում էր օտարերկրյա ֆիլմերը կամ խաղում էր փոքրիկ դերեր ֆիլմերում (Ժան Վիգոյի «Ատլանտա» և Ժան Ռենուարի «Պարոն Լանժի հանցանքը» ֆիլմերում)։ 1931 թվականին Ժան Օրանշի հետ նկարահանել է «La séance de spiritisme est terminée» կարճամետրաժ ֆիլմը։
Հետաքրքրվում էր մուլտիպլիկացիայով, ինչի տեխնիկան անընդհատ կատարելագործվում էր։ 1936 թվականին ստեղծում է «Les Gémeaux» սեփական ստուդիան (André Sarrut-ի հետ միասին)։ Փարիզի Միջազգային ցուցահանդեսի համար նկարահանված «Էլեկտրական երևույթներ» մուլտֆիլմում նա առաջին անգամ Ֆրանսիայում կիրառել է տեխնիքոլոր, որն ուսումնասիրել էր Լոնդոնում։
1939 թվականին սկսված՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով դադարեցվել են «Գոն թռչուններին հյուր» ֆիլմի նկարահանումները։ Գրիմոն շարունակում էր աշխատել նաև օկուպացիայի ժամանակ (Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին․ «Les Gémeaux»-ն եղել է օկուպացված Եվրոպայի միակ մուլտիպլիկացիոն ստուդիան)․ «Մեծ արջի ուղևորները» (1941), «Նոտաներ վաճառողը» (1943), «Խրտվիլակ» (1943), «Կախարդական ֆլեյտա» (1946) ֆիլմերում առաջին անգամ հայտնվել է պարզահոգի կատակերգու և թռչունների ընկեր Նիգլոն՝ ռեժիսորի շատ ֆիլմերի մշտական կերպարը[10]։ Օկուպացիայի պայմաններում բոլոր այս ֆիլմերը ժամանցային բնույթ էին կրում։ «Փոքրիկ զինվորը» (նկարահանվել է պատերազմից հետո՝ 1947 թվականին) ֆիլմը Գրիմոյի և Ժակ Պրևերի առաջին համատեղ աշխատանքն է (ֆիլմն առանձնանում էր խորությամբ և դրամատիզմով)։
Սեփական միջոցներով Պոլ Գրիմոն նկարահանել է առաջին ֆրանսիական լիամետրաժ նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմը՝ «Հովվուհին և ծխնելույզ մաքրողը» («La Bergère et le Ramoneur», Հանս Քրիստիան Անդերսենի մուլտֆիլմի հիման վրա Ժակ Պրևերի սցենարով, երաժշտությունը՝ Ժոզեֆ Կոսմա)։ Ֆիլմի աշխատանքները սկսվել են 1947 թվականին, բայց այն էկրան է բարձրացել միայն 1953 թվականին։ Մուլտֆիլմի հեղինակների տարաձայնությունների պատճառով այն թողարկվել է անավարտ տեսքով[11]։ Տարաձայնությունները հանգեցնում են «Les Gémeaux» ստուդիայի լուծարմանը և Պոլ Գրիմոյի և André Sarrut-ի միջև հարաբերությունների խզմանը։ Անգլալեզու երկրներում ֆիլմը տրվել է վարձույթի «The Curious Adventures of Mr. Wonderbird» անվամբ։
1952 թվականին Գրիմոն դարձել է «Les films Paul Grimault» ստուդիայի ղեկավարը։ 1956 թվականին սկսել է զբաղվել վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի թողարկմամբ։ Նրա հետ համագործակցում էին ռեժիսոր Յանկին Բելոնը, վավերագիրներ Քրիս Մորկերն ու Ֆրեդերիկ Ռոսիֆը, մուլտիպլիկատորներ Ժան-Ֆրանսուա Լագիոնին և Պիեր Պրևերը։ Գրիմոն հադես էր գալիս որպես օպերատոր, բեմանկարիչ[12], հատուկ էֆեկտների մասնագետ[13] և կողմնակի ֆիլմերի նկարիչ։ 1969 թվականին վերադարձել է մուլտիպլիկացիային՝ նկարահանելով «Բրիլիանտ» (1969) և «Մելոման շունը» (1973) կարճամետրաժ ֆիլմերը։
1963 թվականին ռեժիսորը գնել է «Հովվուհին և ծխնելույզ մաքրողը» ֆիլմի նեգատիվը և 1967 թվականին Ժակ Պրևերի հետ կրկին ձեռնամուխ է եղել նրա վրա տարվող աշխատանքներին։ Սյուժեն այդ ընթացքում կրել է զգալի փոփոխություններ։ Ֆիլմի նոր տարբերակը էկրան է բարձրացել միայն 1980 թվականին «Թագավորը և Թռչունը» («Le Roi et l’Oiseau») անվամբ։ «Թագավորը և Թռչունը» նոր տարբերակում բախվում են իշխանության բռնությունն ու ոգու ազատությունը[14]։ Պատկերը միաժամանակ լի է սարկազմով և քնքշանքով, այն դաժան է և էմոցիոնալ։ Այս անգամ ֆիլմի երաժշտությունը պատկանում էր Վոյցեխ Կիլյարին։ Ֆիլմն արժանացել է Լուի Դելլյուկի մրցանակի։ Այն այդ ժամանակ դիտել է 1,7 միլիոն հանդիսատես[15]։
1988 թվականին Ժակ Դեմիի հետ միասին ստեղծել է «Պտտվող սեղանը» ֆիլմը (Պոլ Գրիմոյի վաղ ստեղծագործության ինքնատիպ հետահայաց ցուցադրություն, որտեղ տեղ են գտել 1931-1947 թվականների նրա յոթ ֆիլմերը)։
1989 թվականին ստեղծագործության համար ստացել է պատվավոր «Սեզար» կինոմրցանակ այդ մրցանակի հանձման 14-րդ արարողությանը։
-
Պոլ Գրիմոյի անվան զբոսայգին Փարիզում
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ֆիլմի անվանում | Մրցանակներ |
---|---|---|
1948 | Փոքրիկ զինվոր[16][17] (Le petit soldat, Ֆրանսիա, կարճամետրաժ, 10,5 րոպե) | Վենետիկի ութերորդ կինոփառատոն, 1948 թվականին International Award — Animated Film անվանակարգում հաղթող։ |
1952 | Հովվուհին և ծխնելույզ մաքրողը[18] (La Bergère et le Ramoneur, Ֆրանսիա, 63 րոպե) | BAFTA Awards, 1958 թվականին անվանակարգ լավագույն անիմացիոն ֆիլմ կատեգորիայում, Վենետիկի կինոփառատոն, 1952 թվականին FIPRESCI Prize և Special Jury Prize անվանակարգերում հաղթող, անվանակարգ Ոսկե առյուծ ռեժիսորության համար կատեգորիայում։ |
1980 | Թագավորը և Թռչունը[19][20] (Le roi et l’oiseau, Ֆրանսիա, 83 րոպե, սովորաբար ցուցադրվում է 68 րոպեանոց տարբերակը) | Chicago International Film Festival, 1983 թվականին Ոսկե Հյուգոյի անվանակարգ, Prix Louis Delluc, 1979 |
1988 | Պտտվող սեղանը[21] (La table tournante, Ֆրանսիա, 80 րոպե, Ժակ Դեմիի հետ համատեղ) |
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Թագավորը և Թռչունը» ֆիլմի բոլոր պատճենները 21-րդ դարի սկզբին գտնվում էին ծանր վիճակում։ StudioCanal-ը զբաղվել է ֆիլմի վերականգմամբ՝ 2,5 տարվա ընթացքում անցկացնելով վերականգման աշխատանքներ (2001 թվականի հունվարից մինչև 2003 թվականի հուլիս)։ Այն գտնվել է պատկերի և ձայնագրվածքի լուսաքիմիական և թվային վերականգման մեջ, որն անցկացվել է Béatrice Valbin-ի գլխավորությամբ։
- Փարիզյան զբոսայգիներից մեկը կրում է Պոլ Գրիմոյի անունը։
- Ռեժիսորը իր ընկերների՝ Albert Simonin-ի և Jean L’Hôte-ի երկու գրքերի՝ «Le Petit Simonin illustré» (Paris. Pierre Amiot. 1958[22]) և «La communale» (Paris. Seuil. 1957[23]), նկարազարդողն է։
- Պոլ Գրիմոն չինացի մուլտիպլիկատոր Տե Վեյի հետ անձնական հանդիպման ժամանակ մեծ ազդեցություն է թողել նրա վրա հեղինակային մուլտիպլիկացիա վերադառնալու որոշման մեջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Bendazzi G. Foundations - The Golden Age — Taylor & Francis, 2016. — P. 137. — ISBN 978-1-138-85452-9
- ↑ 4,0 4,1 4,2 http://paulgrimault.com/PG-PressKit.pdf
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.paulgrimault.com/PG-Biography.pdf
- ↑ 6,0 6,1 6,2 http://networkawesome.com/show/the-films-of-paul-grimault/
- ↑ https://www.siv.archives-nationales.culture.gouv.fr/siv/rechercheconsultation/consultation/ir/pdfIR.action?irId=FRAN_IR_026438
- ↑ Pagliano, Jean-Pierre. Paul Grimault. Paris. 1986 (réédité chez Dreamland en 1996).
- ↑ Grimault, Paul. Traits de mémoire. Paris. Seuil. 1991. Р. 227.
- ↑ Поль Гримо. В сб. Словарь французского кино. Под ред. Жана-Луи Пассека. Минск. 1998. С. 121—122.
- ↑ Grelier, Robert. Le Roi Paul Grimault et l’oiseau. Cinéma-image. No 348 de mars 1980.
- ↑ В полнометражном телевизионном фильме Пьера Превера Le petit Claus et le grand Claus (1964).
- ↑ В фильме Криса Маркера ¡Cuba Sí! (1961).
- ↑ Pagliano, Jean-Pierre. Le Roi et l’Oiseau. Voyage au cœur du chef-d’œuvre de Prévert et Grimault. Paris. 2012.
- ↑ Anecdotes, potins, actus, voire secrets inavouables autour de «Le Roi et l’oiseau» et de son tournage! allocine.fr.
- ↑ Маленький солдат(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ Маленький солдат Поля Гримо.
- ↑ Пастушка и Трубочист(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ Король и Птица(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ Король и Птица.
- ↑ Вертящийся столик(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ Le Petit Simonin illustré: Dictionnaire d’usage. Par Albert Simonin. Lettre-préface de Jean Cocteau. Illustrations de P. Grimault. Amazon.fr.
- ↑ Jean L’Hote. La Communale: Roman. Dessins de Paul Grimault. Amazon.fr.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Поль Гримо. В сб. Словарь французского кино. Под ред. Жана-Луи Пассека. Минск. 1998. С. 121—122.
- Hommage à Paul Grimault. 54e rencontre internationale du cinéma. Pontarlier. 1999.
- Paul Grimault, artisan de l’imaginaire. Сatalogue d’exposition. Mission pour l’aménagement du Palais de Tokyo. 1991.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պոլ Գրիմո (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլ Գրիմո» հոդվածին։ |
|
- Մարտի 23 ծնունդներ
- 1905 ծնունդներ
- Մարտի 29 մահեր
- 1994 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիացի կինոռեժիսորներ
- Ֆրանսիացի պրոդյուսերներ
- Ֆրանսիացի սցենարիստներ
- Ֆրանսիացի գրողներ
- Գրողներ այբբենական կարգով
- Սցենարիստներ այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի ռեժիսորներ
- Ֆրանսիացի մուլտիպլիկատորներ
- «Սեզար» մրցանակի դափնեկիրներ
- Ֆրանսիացի նկարիչներ
- Ֆրանսիացի դերասաններ