Պյոտր Բերոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պյոտր Բերոն
բուլղար․՝ Петър Хаджиберович Берон
Ծնվել էմոտ 1799[1][2]
Կոտել, Սլիվենի մարզ, Բուլղարիա
Մահացել էմարտի 21, 1871(1871-03-21)[3]
Կրայովա, Ռումինիա
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունբնագետ և գրող
Գործունեության ոլորտմանկավարժություն, փիլիսոփայություն, բժշկություն և բնական պատմություն
Ալմա մատերԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան
Տիրապետում է լեզուներինբուլղարերեն[3][4]
 Petar Beron Վիքիպահեստում
Պյոտր Բերոնի հուշատախտակը Հայդելբերգում

Պյոտր Բերոն (բուլղար․՝ Петър Хаджиберович Берон, մոտ 1799[1][2], Կոտել, Սլիվենի մարզ, Բուլղարիա - մարտի 21, 1871(1871-03-21)[3], Կրայովա, Ռումինիա), բուլղարացի լուսավորիչ, գիտնական, հանրագետ, մանկավարժ, փիլիսոփա, բժիշկ և բնագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ ժամանակ ապրել է Բրաշովում։ Սովորել է տեղի եկեղեցական դպրոցում, ապա աշխատել է։ Երբ արդեն քսան տարեկան էր, նրան ուղարկում են Բուխարեստ, որտեղ ընդունվում է հունական վարժարան։

1824 թվականին Անտոն Իվանովի օգնությամբ հրատարակել է «Տարբեր խրատների այբբենարան» գիրքը, որը հայտնի է նաև «Ձկնային այբբենարան» անունով (այդ անվանումը առաջացել է գրքի վերջում պատկերված դելֆինից (չնայած, որ իրականում դելֆինները կաթնասուններ են, այլ ոչ թե ձկներ))։ Սա բուլղարերեն առաջին այբբենարանն էր, որը ստեղծվել է Բերոնի կողմից Բրաշովում[5]։

Ապա բուլղարացի բարերարների աջակցությամբ ուսումը շարունակել է Եվրոպայում։ Ուսումնասիրել է բժշկություն Հայդելբերգում և Մյունխենում։ Մյունխենում լսել է Ֆրիդրիխ Շելինգի և Լորենց Օկենայի դասախոսությունները։ 1831 թվականին ստացել է դոկտորի աստիճան և վերադարձել է Ռումինիա։ Ապրել է նաև Փարիզում, Բեռլինում, Լոնդոնում, Վիեննայում, Պրահայում և Աթենքում։ Տիրապետում էր ինը լեզուների։

Բացի բուն բժշկությունից, զբաղվել է նաև գիտական գործունեությամբ՝ գրելով մոտ 20 գիտական աշխատություններ։ Աջակցել է բազմաթիվ բուլղարական դպրոցների։

1871 թվականի մարտի 21-ին գտնվել է խեղդամահ Կրայովի իր կալվածքում։

Պետրոսի Բերոնի դիմանկարը պատկերված է բուլղարական 10 լև թղթադրամի վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Pierre Beron for the wireless, in advance of the radio patentNew Bulgarian University, 2007.
  2. 2,0 2,1 С изложба в Котел бяха отбелязани 150 години от смъртта на д-р Петър БеронBulgarian News Agency.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. CONOR.Sl
  5. «Букварь с различными указаниями». World Digital Library. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бычваров М. Д., Бычварова Н. Петр Берон. - М.: Мысль, 1981. - 231 с. - (Мыслители прошлого).
  • Բոնիֆատի Կեդրով. Единство наук в духе натурфилософии «Панепистема» болгарского мыслителя Берона. // Кедров Б. М. Классификация наук. - М.: Мысль, 1965. - Кн. 2. - С. 36-38.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Բերոն» հոդվածին։