Պյոտր Բերոն
Պյոտր Բերոն բուլղար․՝ Петър Хаджиберович Берон | |
---|---|
Ծնվել է | մոտ 1799[1][2] Կոտել, Սլիվենի մարզ, Բուլղարիա |
Մահացել է | մարտի 21, 1871[3] Կրայովա, Ռումինիա |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | բնագետ և գրող |
Գործունեության ոլորտ | մանկավարժություն, փիլիսոփայություն, բժշկություն և բնական պատմություն |
Ալմա մատեր | Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | բուլղարերեն[4][5] |
Petar Beron Վիքիպահեստում |
Պյոտր Բերոն (բուլղար․՝ Петър Хаджиберович Берон, մոտ 1799[1][2], Կոտել, Սլիվենի մարզ, Բուլղարիա - մարտի 21, 1871[3], Կրայովա, Ռումինիա), բուլղարացի լուսավորիչ, գիտնական, հանրագետ, մանկավարժ, փիլիսոփա, բժիշկ և բնագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ ժամանակ ապրել է Բրաշովում։ Սովորել է տեղի եկեղեցական դպրոցում, ապա աշխատել է։ Երբ արդեն քսան տարեկան էր, նրան ուղարկում են Բուխարեստ, որտեղ ընդունվում է հունական վարժարան։
1824 թվականին Անտոն Իվանովի օգնությամբ հրատարակել է «Տարբեր խրատների այբբենարան» գիրքը, որը հայտնի է նաև «Ձկնային այբբենարան» անունով (այդ անվանումը առաջացել է գրքի վերջում պատկերված դելֆինից (չնայած, որ իրականում դելֆինները կաթնասուններ են, այլ ոչ թե ձկներ))։ Սա բուլղարերեն առաջին այբբենարանն էր, որը ստեղծվել է Բերոնի կողմից Բրաշովում[6]։
Ապա բուլղարացի բարերարների աջակցությամբ ուսումը շարունակել է Եվրոպայում։ Ուսումնասիրել է բժշկություն Հայդելբերգում և Մյունխենում։ Մյունխենում լսել է Ֆրիդրիխ Շելինգի և Լորենց Օկենայի դասախոսությունները։ 1831 թվականին ստացել է դոկտորի աստիճան և վերադարձել է Ռումինիա։ Ապրել է նաև Փարիզում, Բեռլինում, Լոնդոնում, Վիեննայում, Պրահայում և Աթենքում։ Տիրապետում էր ինը լեզուների։
Բացի բուն բժշկությունից, զբաղվել է նաև գիտական գործունեությամբ՝ գրելով մոտ 20 գիտական աշխատություններ։ Աջակցել է բազմաթիվ բուլղարական դպրոցների։
1871 թվականի մարտի 21-ին գտնվել է խեղդամահ Կրայովի իր կալվածքում։
Պետրոսի Բերոնի դիմանկարը պատկերված է բուլղարական 10 լև թղթադրամի վրա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Pierre Beron for the wireless, in advance of the radio patent — New Bulgarian University, 2007.
- ↑ 2,0 2,1 С изложба в Котел бяха отбелязани 150 години от смъртта на д-р Петър Берон — Bulgarian News Agency.
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ «Букварь с различными указаниями». World Digital Library. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Бычваров М. Д., Бычварова Н. Петр Берон. - М.: Мысль, 1981. - 231 с. - (Мыслители прошлого).
- Բոնիֆատի Կեդրով. Единство наук в духе натурфилософии «Панепистема» болгарского мыслителя Берона. // Кедров Б. М. Классификация наук. - М.: Мысль, 1965. - Кн. 2. - С. 36-38.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Никола Ив. Ванков. Петър Берон (բուլղ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Բերոն» հոդվածին։ |
|
- 1799 ծնունդներ
- Բուլղարիայում ծնվածներ
- Մարտի 21 մահեր
- 1871 մահեր
- Ռումինիայում մահացածներ
- Մյունխենի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Բուլղարացի մանկավարժներ
- Բուլղարացի գիտնականներ
- Դասագրքերի հեղինակներ
- Բուլղարացի փիլիսոփաներ
- Բուլղարացի բժիշկներ
- Բնագետներ
- Լուսավորիչներ