Պիցցա չորս պանիր
Պիցցա չորս պանիր (Իտալերեն արտասանություն՝ [ˈkwattro forˈmaddʒi]), իտալական խոհանոց պիցցայի տեսակ՝ ծածկված չորս տեսակի հալված պանիրների համադրությամբ, տոմատի մածուկով (ռոսսա, կարմիր) կամ առանց դրա (բյանկա, սպիտակ)։ Այս տեսակը հայտնի է ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Իտալիայում[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավանդաբար, որպես հիմնական բաղադրիչ, պանրի տեսակներից մեկը մոցարելան է, որը պահպանում է խոնավությունը պատրաստելիս՝ մասամբ պաշտպանելով այլ պանիրներ ջեռոցի ուժեղ ջերմաստիճանից[2]։ Գորգոնզոլան առկա է գրեթե ցանկացած ձևով, իսկ վերջնական համատեղումը կախված է տարածաշրջանից, պանրի բնորոշ տեսակներն են ֆոնտինան և պարմեզանը[3], բայց հնարավոր են նաև պեկորինո, ռիկոտա, ստրակինո, ռոբիոլա, թալեջո, ապխտած պրովոլոն կամ կաչոկավալլո։ Բացի մոցարելլայից, պիցցաների զանգվածային արտադրության մեջ հաճախ օգտագործվում են պարմեզան, ռոմանո, ասիագո և իտալական ծագում ունեցող այլ պանիրներ, չնայած պիցցաների որոշ տեսակներում օգտագործում են ոչ իտալական պանիրներ, ինչպիսիք են էդամը, էմենտալը և կապույտ պանիրը[4]։ Պանիրների ընտրությունը պատահական չէ, դրանք պետք է լինեն յուղող կամ կիսայուղոտ և տարբեր համերով։ Մոցարելայից բացի, quattro formaggi սովորաբար ներառում է կապույտ կամ կանաչ պանիր, փափուկ (էմենտալ կամ գրյույեր) կամ սերուցքային պանիր (ռոբիոլա կամ ստրակինո) և կոշտ պանիր (պարմեզան կամ քերած պեկորինո)։
Ի տարբերություն այլ պիցցաների, ինչպիսիք են նեապոլիտանը կամ մարգարիտան, որոնք ունեն երկար, հարուստ և փաստաթղթավորված պատմություն, Quattro Formaggi, չնայած իր հայտիության, ունի ոչ այդքան պարզ ծագում, այդ թվում նաև, իր բաղադրությունը բավական ծամծմված է։ Համարվում է, որ պիցցայի տեսակը ծագել է Լացիոյի շրջանում 18-րդ դարի սկզբին[5]։ Դրա պակաս ակնհայտ և ավելի ուշ տարբերակները, ինչպես նաև պիցցա Quattro Latti, կարող են ունենալ իրենց զարգացման ընթացքը գաստրոնոմիայի պատմության մեջ[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Most popular italian pizzas». Taste Atlas. 2020 թ․ ապրիլի 25.
- ↑ «Revival: la pizza Quattro Formaggi». Gabriele Valdès. 2020 թ․ ապրիլի 25.
- ↑ «Pizza quattro formaggi». Taste Atlas. 2016 թ․ ապրիլի 6.
- ↑ «Ristorante Pizza Quattro Formaggi». Dr. Oetker. 2020 թ․ ապրիլի 25.
- ↑ «La pizza 4 fromages : origines et recettes». Restaurant le Quatre Vingt. 2017 թ․ մայիսի 31.
- ↑ «Nasce la pizza "Quattro Latti" campana, con latte di bufala, vacca, capra e pecora». Il Mattino. 2019 թ․ փետրվարի 9.