Պեշա
Բնակավայր | |||
---|---|---|---|
Պեշա | |||
| |||
Երկիր | Իտալիա | ||
Համայնք | Պիստոիա | ||
Ներքին բաժանում | Collodi? | ||
Մակերես | 79,18 կմ² | ||
ԲԾՄ | 62±1 մետր | ||
Բնակչություն | ▼19 223 մարդ (հունվարի 1, 2023)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 0572 | ||
Փոստային դասիչ | 51017, 51012 և 51010 | ||
Ավտոմոբիլային կոդ | PT | ||
Պաշտոնական կայք | comune.pescia.pt.it | ||
| |||
Պեշա (իտալ.՝ Pescia), իտալական քաղաք Պիստոիայի նահանգի Տոսկանայի տարածաշրջանում։ 2004 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով Պեշան ունի 19 000 բնակիչ։
Քաղաքի հովանավորն է համարվում Սուրբ Դորոտեյան։ Քաղաքի տոնը նշվում է փետրվարի 7-ին։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պեշան իտալական համայնք է, որը հայտնի է իր Ծաղիկների Շուկայով և Կառլո Կոլլոդիի Պինոկիոյի Արկածներով։ Այն գտնվում է Ֆլորենցիայի և Լուկայի մեջտեղում։ Պիստոիա նահանգի համայնք է, զբաղեցնում է 79 կմ2 տարածք։ Քաղաքը գտնվում է Պեշա գետի ափին։
Քաղաքն ունի երկու կենտրոն․ պատմական կենտրոնը ամրոցի և հին հրապարակի հետ միասին տեղակայված է գետի ձախ ափին։ Այն նաև հանդիսանում է քաղաքի հասարակական կյանքի կենտրոնը։ Կրոնական կենտրոնը մայր տաճարի հետ միասին տեղակայված է գետի աջ ափին։
Քաղաքը շրջապատված է փոքր գյուղերով, որոնք գտնվում են Պեշատինյան լեռներում՝ Ժան Շառլ Լեոնար Սիմոնդ դը Սիսմոնդին Պեշատինյան լեռներն անվանել է «Պեշատինյան Շվեյցարիա»՝ ակնարկելով նրանց նմանությունը շվեյցարական լանդշաֆտներին։ Բոլոր այդ գյուղերը նման են միմյանց. բոլորն ունեն (կամ ունեցել են) պարիսպներ, փոքր եկեղեցի և աշտարակ, որը մշտապես եղել է եկեղեցու զանգակատունը։ Այդ գյուղերը կոչվել են Մեդիչինա, Ֆիբբիալա, Արամո, Սան-Կուիրիկո, Կաստելվեկկիո, Ստյապպա, Պոնտիտո, Սորանա, Վելլանո և Պետրաբուոնա։ Համայնքի այլ գյուղերն են՝ Կոլլոդի, Վեների, Ալբերգի և Կիոդո։
Ամենից կարևոր շինություներն են Պալաժոյի ամրոցը, Դելլա Բարբայի ամրոցը, Մայր Տաճարը, Համայնքի ամրոցը և գրադարանը։ Այլ կարևոր շինություներից են Ծաղիկների Հին Շուկան (1951) իր ժամանակակից ճարտարապետությամբ։
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գունավոր թղթերի արտադրությամբ և ծաղիկների աճեցմամբ։ Ծաղիկների առևտուրը ապահովել է ոչ միայն քաղաքի ֆինանսական բարեկեցությունը, այլև համաշխարհային հռչակը։ Պեշինյան ծաղիկները հայտնի են ամբողջ աշխարհում. (այն անվանում են «Ծաղիկների քաղաք»)։ Բավական է հիշել այն հարաբերությունները, որ Պեշան հաստատել է Բելգիաի հետ։ Թղթի արտադրությունը շատ հին է, բայց թղթի շատ ֆաբրիկաներ այսօր ևս արտադրում են բարձրորակ թուղթ և վաճառում ամբողջ Իտալիայում։ Պետրաբուոնում գտնվում է նաև թղթի թանգարան։
Պեշան հանդիսանում է տարածաշրջանի կարևոր կրթական կենտրոններից մեկը։ Քաղաքում կա երեք ուսումնարան՝ առևտրի, հողային և գրաֆիկական-տուրիստական, և չորս վարժարան՝ դասական, գիտական, լեզվական, հոգեբանամանակավարժական։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ որոշ հնագիտական տվյալների՝ Պեշա գետի ափին առաջին բնակավայրը հիմնել են լանգոբարդները։ Քաղաքի անունը ծագել է լանգոբարդական բառից, որը նշանակում է «գետ»։
13-րդ դարում քաղաքը գրավվել ու ավերվել է Լուկայի կողմից, բայց հետո վերականգվել է։ Ավելի ուշ Ֆլորենցիան և Լուկան պայքարում էին քաղաքի համար, քանի որ այն գտնվում էր այդ պետությունների սահմանների միջև։ 14-րդ դարի սկզբում Պեշան հարձակման է ենթարկվել Պիզայի հանրապետության կողմից, սակայն դիմակայել է։ 1338 թվականին քաղաքը կցվեց Ֆլորենցիայի հանրապետությանը։ Այդ ժամանակ քաղաքի տնտեսությունը հիմնվում էր թթենու և թթենու մետաքսագործի բուծման վրա, որի բոժոժը պեշատինյան վանականներից մեկը Արևելքից բերել էր Եվրոպա։
17-րդ դարի վերջում Տոսկանայի մեծ դուքսը Պեշան հայտարարեց տոսկանական քաղաք։ 18-րդ դարի վերջում Նապոլեոնի զորքերի առաջխաղացումը Պեշայում մեծ վնաս հասցրին քաղաքի տնտեսությանը։ Նապոլեոնի իշխանության շրջանում մետաքսի արտադրությունը փոխարինվեց շաքարեղեգի աճեցմամբ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ռմբակոծության ժամանակ քաղաքը խիստ վնասվել է, բայց շուտով նորից բարեկարգվել է։ Պատերազմից հետո կառուցվել են Ծաղիկների Հին և Նոր շուկաները՝ թույլ տալով Պեշային ծաղկաբուծությամբ դուրս գալ միջազգային ասպարեզ։
Քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքագլուխ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մայիսի 27-ից սկսած քաղաքապետը Օրեստե Գիուրլանին է[2]։ Նա փոխարինեց Ռոբերտա Մարկին, որը քաղաքապետ էր 2009 թվականի հունիսից։
Նշանավոր բնակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էդոարդո Ֆանուչի՝ Իտալիայի պատգամավորների պալատի պատգամավոր, Դեմոկրատական կուսակցություն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://demo.istat.it/?l=it
- ↑ Website Pescia – Il Sindaco, abgerufen am 21. November 2016
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեշա» հոդվածին։ |
|