Պագու
Պագու | |
---|---|
Ծնվել է | հունիսի 9, 1910[1][2] |
Ծննդավայր | São João da Boa Vista, Սան Պաուլու, Բրազիլիա |
Վախճանվել է | դեկտեմբերի 12, 1962[2][3] (52 տարեկան) |
Վախճանի վայր | Սանտոս, Սան Պաուլու, Բրազիլիա |
Գրական անուն | Pagu[4] և Mara Lobo[4] |
Մասնագիտություն | լրագրող, գրող, վիպասան, բանաստեղծուհի, քաղաքական ակտիվիստ, թարգմանչուհի, communist, գծանկարիչ, քաղաքական գործիչ, կոմիքսների հեղինակ և հեղափոխական |
Քաղաքացիություն | Բրազիլիա |
Ամուսին | Օսվալդ դե Անդրադե և Geraldo Ferraz? |
Զավակներ | Rudá de Andrade? |
Pagu Վիքիպահեստում |
Պատրիսիա Ռեդեր Գալվան (պորտ.՝ Patrícia Rehder Galvão, հայտնի է Պագու (Pagu) կեղծանվամբ, հունիսի 9, 1910[1][2], São João da Boa Vista, Սան Պաուլու, Բրազիլիա - դեկտեմբերի 12, 1962[2][3], Սանտոս, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի գրող, բանաստեղծուհի, դրամատուրգ, թարգմանչուհի և լրագրող, Բրազիլիայում մոդեռնիզմի նշանավոր ներկայացուցիչ։ Կոմունիստական կուսակցության ակտիվիստ է, երկրում տրոցկիստական շարժման հիմնադիրներից մեկը և քաղաքական դրդապատճառներով Բրազիլիայում դատապարտված առաջին կինը[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պագուն ծնվել է գերմանական ծագմամբ ընտանիքում։ Արդեն 15 տարեկանում «Patsy» կեղծանվամբ հոդվածներ է գրել թերթում։ Երիտասարդ տարիքում հայտնվել է ավանգարդիստ նկարիչների խմբում, որը կոչվել է «Մարդակերական շարժում» (այսպես է կոչված, քանի որ նրա հրովարտակը հռչակում էր, որ բրազիլական մշակույթը զարգանում է՝ «կուլ տալով» օտար ավանդույթները), որի առաջնորդների թվում էին ամուսիններ Օսվալդ դե Անդրադեն և Տարսիլա դու Ամարալը։ Օսվալդ դե Անդրադեն լքել է Տարսիլա դու Ամարալին և ամուսնացել Պատրիսիա Գալվանի հետ։ «Պագու» անունը նրան տվել է շարժման մասնակիցներից մեկը՝ բանաստեղծ Ռաուլ Բոփը։
Պագուն և Ամարալը, ինչպես բրազիլական մոդեռնիզմի բազմաթիվ այլ գործիչներ, անդամակցել են Բրազիլիայի կոմունիստական կուսակցությանը և սկսել ակտիվորեն աջակցել աշխատանքային շարժմանը։ 1931 թվականին Պագուն առաջին անգամ ձերբակալվել է՝ նավահանգստային աշխատողների գործադուլին մասնակցելու համար։ Նրան ձերբակալել են 23 անգամ և բազմիցս կտտանքների ենթարկել Ժետուլիու Վարգասի բռնապետության ժամանակ։
1935 թվականին ձերբակալվել է Փարիզում և որպես «օտարերկրացի կոմունիստ» աքսորվել հայրենիք, որտեղ բաժանվել է ամուսնուց և զբաղվել հրապարակախոսությամբ, բայց նրան կրկին բանտարկել են։ 5 տարվա բանտարկությունից հետո ազատ արձակվելով՝ հարաբերությունները խզել է Կոմկուսի հետ՝ անցնելով տրոցկիստական շարքեր և մտել «Սոցիալիստական ավանգարդ» թերթի խմբագրություն, որը պահպանել է Լև Տրոցկու և Անդրե Բրետոնի մտավորական միության պատգամների ոգին։ 1950 թվականին անհաջող մասնակցել է ընտրություններին։
Կյանքի վերջում Պագուի մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ Նա մեկնել է Փարիզ վիրահատվելու, բայց ապարդյուն։ Փորձել է ինքնասպան լինել, սակայն արդյունքում մահացել է 1962 թվականի դեկտեմբերի 12-ին Բրազիլիայում։
Նրա «Արդյունաբերական այգի» վեպը (1933) Բրազիլիայի պրոլետարական վեպի առաջին օրինակն է։ Պագուն հայտնի էր նաև որպես պորտուգալացիներ Գիյոմ Ապոլիների, Ջեյմս Ջոյսի, Ֆեռնանդո Արաբալիայի, Օկտավիո Պասի ստեղծագործությունների և Էժեն Իոնեսկոյի «Ճաղատ երգչուհին» վեպի թարգմանություններով։
Հանդիպում են պնդումներ, որ նա է Չինաստանից հայրենիք բերել սոյայի առաջին սերմերը, որի գլխավոր համաշխարհային արտադրողն այժմ Բրազիլիան է[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.) — São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ «Cem anos de Pagu, musa do modernismo» (պորտուգալերեն). 2010 թ․ հուլիսի 4. Վերցված է 2014 թ․ մարտի 6-ին.
- ↑ Toledo, Roberto Pompeu (2010 թ․ հոկտեմբերի 22). «Dona Veridiana e Pagu: ícones femininos Se uma cultivou café, a outra é a introdutora da soja no Brasil». Veja São Paulo. Վերցված է 2014 թ․ մարտի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պագու» հոդվածին։ |
- Հունիսի 9 ծնունդներ
- 1910 ծնունդներ
- Բրազիլիայում ծնվածներ
- Դեկտեմբերի 12 մահեր
- 1962 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Բրազիլացի կին գրողներ
- Քաղցկեղից մահացածներ
- 20-րդ դարի կին գրողներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Կոմունիստ կին գրողներ
- 20-րդ դարի թարգմանիչներ
- Բրազիլացի կանայք
- Բրազիլացի վիպասաններ
- Բրազիլիայի քաղաքական գործիչներ
- Բրազիլացի կին դրամատուրգներ
- 20-րդ դարի լրագրողներ
- Բրազիլացի հասարակական գործիչներ
- Կին լրագրողներ
- Բրազիլացի ֆեմինիստներ
- Բրազիլացի բանաստեղծներ
- Բրազիլացի կոմունիստներ
- Բրազիլացի գրողներ
- Բրազիլացի դրամատուրգներ