Jump to content

Չինկվե Տերրե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազգային պարկ
Չինկվե Տերրե
it/Parco nazionale delle Cinque Terre
Չինկվե-Տերրե ազգային պարկի համայնապատկերը Վերնացայից
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՄարզԼիգուրիա
ՇրջանՍպեցիա
ՀամայնքԼիգուրիա
Մակերես4689 հեկտար
Կլիմայի տեսակմիջերկրածովյան
Խոսվող լեզուներիտալերեն
Ազգային կազմիտալացիներ
Կրոնական կազմկաթոլիկություն
Ժամային գոտիUTCUTC+1
Հեռախոսային կոդ+39 0187
Փոստային ինդեքս19017
Պաշտոնական կայքparks.it/parco.nazionale.cinque.terre/Eindex.php
Չինկվե Տերրե (Իտալիա)##
Չինկվե Տերրե (Իտալիա)
Չինկվե Տերրե (Լիգուրիա)##
Չինկվե Տերրե (Լիգուրիա)
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 826
ռուս..անգլ..ֆր.

Չինկվե Տերրե (իտալ.՝ Cinque Terre, լիգ.՝ Sinque Tere), Իտալիայի ազգային պարկ. ներառում է ձեռակերտ տեռասներ և հինգ ոչ մեծ բնակավայրեր Լիգուրիա մարզի Սպեցիա գավառում[1]։ Տարածքը գտնվում է Ռիվիերայի արևելյան կողմում։ Տեղական հուշարձանները թվագրվում են միջնադարին։ 1997 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕի համաշխարհային ժառանգության ցանկում։

Աշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինկվե-Տերրեն գտնվում է Սպեցիա քաղաքից 5 կմ դեպի արևմուտք։

Չինկվե-Տերրեի կազմում ընդգրկված են Մոնտերոսո ալ Մարե, Վերնացա, Կորնիլիա, Մանարոլա և Ռիոմաջորե բնակավայրերը։ Բացի Մոնտերոսոյի, մնացած բնակավայրերում արգելված է ավտոմոբիլային երթևեկությունը, իսկ Մոնտերոսոում խիստ սահմանափակ է։

Չինկվե Տերրեի կազմում ընդգրկված տեղանքը բնակեցվել է XI դարում։

1997 թվականին Չինկվե-Տերրեն Պորտովեներե քաղաքի և մոտակա կղզիների հետ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕի համաշխարհային ժառանգության ցանկում[2]։ Իտալիայի հայտնի զբոսաշրջային կենտրոններից մեկն է[3][4]։

Չինկվե Տերրեի ափերը ժայռոտ են և քարքարոտ, բացի Մոնտերոսոի ավազոտ ափերից։

Պահպանվել են միջնադարյան պաշտպանական կառույցներ ծովահեներից պաշտպանվելու համար։

Մանարոլան և Ռիոմաջորեն միացնում է գեղատեսիլ Սիրո ճանապարհը (իտալ. Via dell’Amore)[5]:

Խոհանոցը հիմնականում կազմված է ծովամթերքից, աճեցվում են նաև խաղող և ձիթապտուղ, արտադրում են գինի և Լիկյոր։

Հարևան քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Le Cinque Terre, April 2012 www.lecinqueterre.org
  2. Объект № 826 Всемирного наследия ЮНЕСКО
  3. Bottazzi, C. 2006 Evaluation of the tourist demand in management plans for UNESCO sites : The case of the Cinque Terre Park (Italy). First International Symposium on Environmental Identities and Mediterranean Area 1: 500–505.
  4. Carrier, James G., West, Page. 2004 Ecotourism and Authenticity. Current Anthropology. 4(4) 483-251.
  5. http://www.parconazionale5terre.it
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չինկվե Տերրե» հոդվածին։