Ուիլյամ Լևի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլյամ Լևի
անգլ.՝ William Levy
Ծնվել էօգոստոսի 29, 1980(1980-08-29)[1] (43 տարեկան)
ԾննդավայրԿոխիմար, Հավանա, Կուբա
ԿրթությունSt. Thomas University?
Քաղաքացիություն Կուբա և  ԱՄՆ
Մասնագիտությունմոդել, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, հնչյունավորող, թատրոնի դերասան և կինոպրոդյուսեր
Համատեղ ապրող(ներ)Էլիզաբեթ Գութիերեզ[2]

Ուիլյամ Լևի (անգլ.՝ Williams Levy, օգոստոսի 29, 1980(1980-08-29)[1], Կոխիմար, Հավանա, Կուբա), կուբական ծագմամբ իսպանալեզու ամերիկացի և մեքսիկացի դերասան, հեռուստատեսային կերպար և մոդել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամ Լևին ծնվել է 1980 թվականի օգոստոսի 29-ին Հավանայի մոտ գտնվող Կոջիմար ձկնորսական գյուղակում, երեք երեխաներից ամենամեծն էր, որոնց մեծացրել է միայնակ մայրը[3]։ Նրա ընտանիքը մորական պապիկի կողմից ունի եվրոպական արմատներ[4][5]։ 14 տարեկանում արտագաղթել է Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաք։ Դերասանությամբ լրջորեն սկսել է զբաղվել Լոս Անջելեսում, իսկ հետո՝ Մայամիում ու Մեխիկոյում[6][7]։

Նրա առաջին աշխատանքը հեռուստատեսությունում եղել է մասնակցությունը ամերիկյան իսպանալեզու Telemundo: Isla de la Tentación և Protagonistas de Novela 2 հեռուստաալիքի երկու ռեալիթի շոուներին[8]։ Իր առաջին դերը որպես դերասան խաղացել է 2005 թվականին Պուերտո Ռիկոյում բեմադրված La Nena Tiene Tumbao ներկայացման մեջ։ Առաջին դերը կինոյում խաղացել է 2008 թվականին «Կյանքի բեկորներ» ֆիլմում։ Հետագայում ամերիկյան իսպանալեզու հեռուստասերիալներում և մեքսիկական հեռուստանովելներում խաղացել է մի շարք դերեր, 2007 թվականին ժամանակավորապես մեկնել է Մեքսիկա և խաղացել 2008 թվականի «Զգուշացեք հրեշտակներից» հեռուստասերիալի գլխավոր դերը[9], իսկ 2011 թվականին խաղացել է «Սիրո հաղթանակը» հեռուստասերիալում, եղել է «Պարեր աստղերի հետ» շոուի մասնակիցը, որոշ ժամանակ մոդելային գործակալության հետ կնքել է պայմանագիր։

2009 թվականի հուլիսի 11-ին ընդունել է կաթոլիկություն[10][11]։ 2011 թվականին հայնվել է իսպանալեզու People en Español ամսագրի շապիկին և ստացել է «աշխարհի ամենագրավիչ տղամարդ» կոչումը[12]։ Ամուսնացած է դերասան Էլիզաբեթ Գուտիերեսի հետ և ունի երկու երեխա[13]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2002 ս La Isla de la Tentacion խաղում է ինքն իրեն
2003 ս Protagonistas de novela 2 խաղում է ինքն իրեն
2006 ս Երբեք չեմ մոռանա քեզ Olvidarte Jamás Գերման Տորես
2006 ս Իմ կյանքը, դա դու ես Mi vida eres tú Ֆեդերիկո
2007 ս Կիրք Pasión Վասկո Դարեն
2007-2008 ս Ուժասպառ Acorralada Լարի
2008 ս Սեզամի փողոց Plaza Sésamo Ուիլյամ
2008 ֆ Կյանքի Բեկորներ Retazos de vida Տյագո
2008-2009 ս Զգուշացեք հրեշտակներից Cuidado con el ángel Խուան Միգել
2009 ս Հմայք Sortilegio Ալեխանդրե Լոմբարդո
2010 ս Կին մարդասպաններ Mujeres asesinas Ֆոնսի
2010-2011 ս Սիրո հաղթանակ Triunfo del amor Максимилиано Сандовал
2012 ս Պարեր աստղերի հետ Dancing with the Stars խաղում է ինքն իրեն (մասնակից)
2012 ս Ազատ լեդին Single Ladies Էնթոնի
2013 ս Փոթորիկ La Tempestad Դամիան Ֆաբր
2014 ս Միայնակ մայրիկների ակումբ The Single Moms Club Մենի
2014 ֆ Կախված Addicted Քվինթոն Կանոզա
2014 ֆ Սրտի փոփոխություններ A Change of Heart Կառլոս
2015 ֆ Կյանքի տևողություն Term Life Ալեխանդրո
2017 ֆ Չարության տիրակալ. Վերջին գլուխ Resident Evil: The Final Chapter Քրիստիան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. https://www.justjared.com/2022/02/26/william-levys-partner-elizabeth-gutierrez-responds-to-speculation-about-their-marriage/
  3. «William Levy Talks Fleeing Cuba, Finding Instant Fame & 'Dancing With The Stars'». Starpulse.com. 2012 թ․ ապրիլի 15. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  4. «William Levy». www.oem.com.mx (Spanish). Organizacion Editorial Mexicana. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Shira, Dahvi (2012 թ․ փետրվարի 28). «Dancing with the Stars Cast: William Levy - 5 Things». People.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  6. «William Levy interview». www.so.com.mx (Spanish). Revista SO. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «William Levy». www.reinarojas.com (Spanish). Reina Rojas. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Protagonistas de novela 2 March 2009.
  9. «esmas.com». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  10. «William Levy convertes to Catholicism» (Spanish). People en Español. 2009 թ․ հուլիսի 14. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 19-ին. «William Levy se convirtió a la religión católica»{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. Notimex, Domingo (2009 թ․ հուլիսի 12). «William Levy was baptized and confirmed» (Spanish). Quién.com. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին. «William Levy fue bautizado y confirmado»{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «William Levy tops People en Español list of sexiest men». Fox News. 2011 թ․ օգոստոսի 25.
  13. «William Levy y Elizabeth Gutiérrez por primera vez en familia». People en Español. 2011 թ․ մարտի 2. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Լևի» հոդվածին։