Ուիլյամ Լևի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Ուիլյամ Լևի
անգլ.՝ William Levy
William Levy in 2015 (2).jpg
Ծնվել էօգոստոսի 29, 1980(1980-08-29)[1] (42 տարեկան)
ԾննդավայրԿոխիմար, Հավանա, Կուբա
ԿրթությունSt. Thomas University?
ՔաղաքացիությունFlag of Cuba.svg Կուբա և Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունմոդել, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, հնչյունավորող, թատրոնի դերասան և կինոպրոդյուսեր
Համատեղ ապրող(ներ)Էլիզաբեթ Գութիերեզ

Ուիլյամ Լևի (անգլ.՝ Williams Levy, օգոստոսի 29, 1980(1980-08-29)[1], Կոխիմար, Հավանա, Կուբա), կուբական ծագմամբ իսպանալեզու ամերիկացի և մեքսիկացի դերասան, հեռուստատեսային կերպար և մոդել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամ Լևին ծնվել է 1980 թվականի օգոստոսի 29-ին Հավանայի մոտ գտնվող Կոջիմար ձկնորսական գյուղակում, երեք երեխաներից ամենամեծն էր, որոնց մեծացրել է միայնակ մայրը[2]։ Նրա ընտանիքը մորական պապիկի կողմից ունի եվրոպական արմատներ[3][4]։ 14 տարեկանում արտագաղթել է Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաք։ Դերասանությամբ լրջորեն սկսել է զբաղվել Լոս Անջելեսում, իսկ հետո՝ Մայամիում ու Մեխիկոյում[5][6]։

Նրա առաջին աշխատանքը հեռուստատեսությունում եղել է մասնակցությունը ամերիկյան իսպանալեզու Telemundo: Isla de la Tentación և Protagonistas de Novela 2 հեռուստաալիքի երկու ռեալիթի շոուներին[7]։ Իր առաջին դերը որպես դերասան խաղացել է 2005 թվականին Պուերտո Ռիկոյում բեմադրված La Nena Tiene Tumbao ներկայացման մեջ։ Առաջին դերը կինոյում խաղացել է 2008 թվականին «Կյանքի բեկորներ» ֆիլմում։ Հետագայում ամերիկյան իսպանալեզու հեռուստասերիալներում և մեքսիկական հեռուստանովելներում խաղացել է մի շարք դերեր, 2007 թվականին ժամանակավորապես մեկնել է Մեքսիկա և խաղացել 2008 թվականի «Զգուշացեք հրեշտակներից» հեռուստասերիալի գլխավոր դերը[8], իսկ 2011 թվականին խաղացել է «Սիրո հաղթանակը» հեռուստասերիալում, եղել է «Պարեր աստղերի հետ» շոուի մասնակիցը, որոշ ժամանակ մոդելային գործակալության հետ կնքել է պայմանագիր։

2009 թվականի հուլիսի 11-ին ընդունել է կաթոլիկություն[9][10]։ 2011 թվականին հայնվել է իսպանալեզու People en Español ամսագրի շապիկին և ստացել է «աշխարհի ամենագրավիչ տղամարդ» կոչումը[11]։ Ամուսնացած է դերասան Էլիզաբեթ Գուտիերեսի հետ և ունի երկու երեխա[12]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2002 ս La Isla de la Tentacion խաղում է ինքն իրեն
2003 ս Protagonistas de novela 2 խաղում է ինքն իրեն
2006 ս Երբեք չեմ մոռանա քեզ Olvidarte Jamás Գերման Տորես
2006 ս Իմ կյանքը, դա դու ես Mi vida eres tú Ֆեդերիկո
2007 ս Կիրք Pasión Վասկո Դարեն
2007-2008 ս Ուժասպառ Acorralada Լարի
2008 ս Սեզամի փողոց Plaza Sésamo Ուիլյամ
2008 ֆ Կյանքի Բեկորներ Retazos de vida Տյագո
2008-2009 ս Զգուշացեք հրեշտակներից Cuidado con el ángel Խուան Միգել
2009 ս Հմայք Sortilegio Ալեխանդրե Լոմբարդո
2010 ս Կին մարդասպաններ Mujeres asesinas Ֆոնսի
2010-2011 ս Սիրո հաղթանակ Triunfo del amor Максимилиано Сандовал
2012 ս Պարեր աստղերի հետ Dancing with the Stars խաղում է ինքն իրեն (մասնակից)
2012 ս Ազատ լեդին Single Ladies Էնթոնի
2013 ս Փոթորիկ La Tempestad Դամիան Ֆաբր
2014 ս Միայնակ մայրիկների ակումբ The Single Moms Club Մենի
2014 ֆ Կախված Addicted Քվինթոն Կանոզա
2014 ֆ Սրտի փոփոխություններ A Change of Heart Կառլոս
2015 ֆ Կյանքի տևողություն Term Life Ալեխանդրո
2017 ֆ Չարության տիրակալ. Վերջին գլուխ Resident Evil: The Final Chapter Քրիստիան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. «William Levy Talks Fleeing Cuba, Finding Instant Fame & 'Dancing With The Stars'»։ Starpulse.com։ 2012-04-15։ Արխիվացված օրիգինալից 2013-01-30-ին։ Վերցված է 2012-09-09 
  3. «William Levy»։ www.oem.com.mx (Spanish) (Organizacion Editorial Mexicana)։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-10-ին։ Վերցված է 2017-06-29 
  4. Shira Dahvi (2012-02-28)։ «Dancing with the Stars Cast: William Levy - 5 Things»։ People.com։ Արխիվացված օրիգինալից 2013-01-30-ին։ Վերցված է 2012-09-09 
  5. «William Levy interview»։ www.so.com.mx (Spanish) (Revista SO)։ Արխիվացված է օրիգինալից 2007-06-12-ին։ Վերցված է 2017-06-29 
  6. «William Levy»։ www.reinarojas.com (Spanish) (Reina Rojas)։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-12-ին։ Վերցված է 2017-06-29 
  7. Protagonistas de novela 2 March 2009.
  8. «esmas.com»։ Արխիվացված է օրիգինալից 2008-07-16-ին։ Վերցված է 2017-06-29 
  9. «William Levy convertes to Catholicism» (Spanish)։ People en Español։ հուլիսի 14, 2009։ Վերցված է հոկտեմբերի 19, 2010։ «William Levy se convirtió a la religión católica» 
  10. Notimex Domingo (հուլիսի 12, 2009)։ «William Levy was baptized and confirmed» (Spanish)։ Quién.com։ Վերցված է հոկտեմբերի 20, 2010։ «William Levy fue bautizado y confirmado» 
  11. «William Levy tops People en Español list of sexiest men»։ Fox News։ օգոստոսի 25, 2011 
  12. «William Levy y Elizabeth Gutiérrez por primera vez en familia»։ People en Español։ մարտի 2, 2011։ Արխիվացված օրիգինալից 2013-01-30-ին։ Վերցված է մարտի 14, 2011 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]