Ուիլյամ Էշլի
Ուիլյամ Էշլի անգլ.՝ William James Ashley | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 25, 1860[1] Բերմոնդսի, Սաութուրք |
Մահացել է | հուլիսի 23, 1927[1] (67 տարեկան) Քենթերբերի, Սիթի օֆ Քենթերբերի, Քենթ, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | պրոֆեսոր և տնտեսագետ |
Հաստատություն(ներ) | Հարվարդի համալսարան, Տորոնտոյի համալսարան և Բիրմինգհեմի համալսարան |
Գործունեության ոլորտ | տնտեսագիտություն |
Ալմա մատեր | Բալիոլ քոլեջ և St Olave's and St Saviour's Grammar School? |
Կոչում | պրոֆեսոր |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1] |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Էնի Մարգարետ Հիլ[2] |
Երեխա(ներ) | Ուոլթեր Էշլի[2], Էնի Էշլի[2] և Ալիս Մերի Էշլի[2] |
William Ashley (economic historian) Վիքիպահեստում |
Սըր[3] Ուիլյամ Ջեյմս Էշլի (անգլ.՝ Sir William James Ashley, փետրվարի 25, 1860[1], Բերմոնդսի, Սաութուրք - հուլիսի 23, 1927[1], Քենթերբերի, Սիթի օֆ Քենթերբերի, Քենթ, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի տնտեսագետ, պատմական դպրոցի ներկայացուցիչ, պրոֆեսոր, գրող[4]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարձրագույն կրթություն է ստացել Օքսֆորդում՝ Բալիոլ քոլեջում։ Օքսֆորդում նրա վրա ազդել են Ջոուեթը, եպիսկոպոս Ուիլյամ Սթաբսը և հատկապես տնտեսության պատմաբան Առնոլդ Թոյնբի ավագը։ 1888 թվականի հուլիսին ամուսնացել է Մարգարետ Հիլի հետ և նույն տարվա ամռանը նրա հետ մեկնել Կանադա, որտեղ ստացել է ակադեմիական պաշտոն[5]։ 1888-1892 թվականներին աշխատել է Տորոնտոյի (Կանադա) համալսարանում՝ որպես քաղաքական և սահմանադրական պատմության պրոֆեսոր։
1892-1901 թվականներին Հարվարդի համալսարանում (ԱՄՆ) դասավանդել է տնտեսական պատմություն։
1888-1893 թվականներին հրատարակել է իր առավել նշանակալի աշխատությունը՝ «Անգլիայի տնտեսական պատմությունը՝ կապված տնտեսական տեսության հետ», որը լուսաբանում է անգլիական տնտեսության զարգացումը միջնադարում[6]։ 1897 թվականին աշխատանքը հրատարակվել է ռուսերենով։
1901 թվականին Էշլին հեռացել է Հարվարդից[7]։ 1900-1925 թվականներին եղել է Բիրմինգհեմի համալսարանի (Մեծ Բրիտանիա) առևտրի և ֆինանսների պրոֆեսոր։
1917 թվականի հունիսի 16-ին ասպետի կոչում է ստացել։
Նա մահացել է 1927 թվականի հուլիսի 23-ին։ Նրա պատկերով կտավը կախված է Դիմանկարների ազգային պատկերասրահում։
Հիմնական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1888. An Introduction to English Economic History and Theory, Part I: The Middle Ages; 4th ed. (1909), on line, McMaster University., գիրք՝ նվիրված Առնոլդ Թոյնբի ավագի հիշատակին
- 1893. An Introduction to English Economic History and Theory, Part II: The End of the Middle Ages, (1893); 4th ed., (1906) on line, McMaster University
- Անգլիայի տնտեսական պատմությունը՝ կապված տնտեսական տեսության հետ, Մ., 1897, 815 էջ
- 1900. Surveys historic and economic
- 1903. The Tariff Problem, Westminster, P. J. King
- 1903. The adjustment of wages: a study in the coal and iron industries of Great Britain and America, London, Longmans, Green
- 1904. The Progress of the German working classes in the last quarter of the century, London: Longmans, Green & Co
- 1907. The Present Position of Political Economy, Economic Journal, 17(68), pp. 467–89
- 1912. Gold and Prices
- 1914. The Economic Organisation of England: An Outline History, London: Longmans, Green & Co Արխիվացված 2012-07-16 Wayback Machine
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Kindred Britain
- ↑ «Ashley, William James in VIAF». VIAF.
- ↑ «ISNI 0000000110715497 Ashley, Sir William James (1860-1927)». www.isni.org. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ marriage of Margaret Hill and W. J. Ashley // Letters of George Birkbeck Hill / Crump, Lucy. — London: Edward Arnold, 1906. — С. 168.
- ↑ Էշլի Ուիլյամ Ջեյմս հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
- ↑ At Harvard, he was replaced by Edwin Francis Gay.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալեքսեյ Ջիվելեգով, (1890–1907). «Էշլի, Ուիլյամ Ջեյմս». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Economic History Society
- Birmingham Business School Արխիվացված 2011-07-19 Wayback Machine
- Notice of Knighthood in an edition of the London Gazette Արխիվացված 2007-03-14 Wayback Machine
- William James Ashley archival papers held at the University of Toronto Archives and Record Management Services
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Էշլի» հոդվածին։ |
|