Պատմական դպրոց (տնտեսագիտություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պատմական դպրոց (անգլ.՝ history school), ուղղություն տնտեսագիտության մեջ, որի հիմնական դրույթներն էին տնտեսության պատմության ուսումնասիրությունը, տարբեր երկրներում կոնկրետ տնտեսական իրավիճակների վերլուծությունը (ի տարբերություն դասականների, որոնք կարծում էին, որ իրենց ձևակերպած օրենքները կիրառվում են ցանկացած պետության մեջ ցանկացած պահի) հիմնականում ինդուկտիվ մեթոդի կիրառմամբ։

Ի տարբերություն դասականների, որոնք կարծում էին, որ տնտեսությունը 2 գործոն է առաջ տանում՝ մարդն ու ողջ մարդկությունը, Ֆրիդրիխ Լիստն[1] ասում էր, որ տնտեսության մեջ շատ կարևոր գործոն է նաև ազգությունը։

Գերմանական պատմական դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական դպրոցի գաղափարներն առավել մեծ տարածում են ստացել Գերմանիայում. այստեղ գործել են այսպես կոչված հին, նոր և երիտասարդ պատմական դպրոցները[2]։

Տնտեսագիտության մեջ գերմանական պատմագիտության նախորդներ են համարվում 19-րդ դարի գերմանացի ազգայնականներն ու ռոմանտիկները. Հեգել, Ֆրիդրիխ Կարլ Սավինի (իրավունքի պատմական դպրոցի հիմնադիրը, որից էլ բխել է ամբողջ ուղղության անվանումը), Ադամ Մյուլեր և Ֆրիդրիխ Լիստ։

Հին պատմական դպրոցի հիմնական ներկայացուցիչներն են Վիլհելմ Ռոշերը[3], Կառլ Կնիսը[4] և Բրունո Հիլդեբրանդը։

Նոր պատմական դպրոցի խոշորագույն տնտեսագետներն են Գուստավ ֆոն Շմոլլերը[5], Կառլ Բյուխերը, Ադոլֆ Վագները, Գեորգ Ֆրիդրիխ Կնապը և Լույո Բրենտանոն։

Երիտասարդ պատմական դպրոցի գիտնականների շարքում առանձնանում են Վեռներ Զոմբարտը[6], Արթուր Շպիտհոֆը, Կառլ Պոլանին, Մաքս Վեբերն ու նրա եղբայրը՝ Ալֆրեդ Վեբերը։

Երիտասարդ պատմական դպրոցի ներկայացուցիչների ու Գուստավ ֆոն Շմոլլերի միջև մի կողմից և մարժինալիզմի ավստրիական դպրոցի միջև մյուս կողմից ծավալվել է բանավեճ, որը ստացել է «վեճ մեթոդների մասին» անվանումը։

Հետագայում գերմանական պատմական դպրոցը հիմք է դարձել ինստիտուցիոնալիզմի զարգացման համար։

Անգլիական պատմական դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիական պատմական դպրոցի խոշորագույն ներկայացուցիչներն են Թոմաս Թուկը, պատվելի Ջ. Թորոլդ Ռոջերսը[7], Առնոլդ Թոյնբի ավագը (1852-1883) (20-րդ դարի հայտնի գիտնական Առնոլդ Ջոզեֆ Թոյնբիի հորեղբայրը), Ուիլյամ Քանինգեմը, Ուիլյամ Էշլին, Թոմաս Է. Քլիֆ Լեսլին, Ջոն Քելս Ինգրեմ, Ջոն Աթքինսոն Հոբսոնը, Ռիչարդ Հենրի Թոունին։ Տնտեսագիտության պատմության համար հատկապես կարևոր նշանակություն են ունեցել Թոմաս Թուկի հիմնարար աշխատանքները։

Ֆրանսիական և ռուսական պատմական դպրոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական դպրոցի հետազոտություններին համահունչ աշխատող ֆրանսիացի տնտեսագետների թվում կարելի է առանձնացնել Կլեմեն Ժյուգլյարին, Պիեռ Էմիլ Լևասյորին, Շառլ Ժիդին, Ֆրանսուա Սիմիանին (1873-1935), Ալբեր Աֆտալիոնին, Ադոլֆ Լանդրիին[8] (1874-1956):

Տնտեսական և պատմական թեմաներով մի շարք աշխատություններ գրվել են ռուս գիտնականներ Իվան Իվանովիչ Յանժուլի (1846-1914), Իլարիոն Իգնատիևիչ Կաուֆմանի (1848-1916), Միխայիլ Տուգան-Բարանովսկի, Ժոզեֆ Միխայլովիչ Կուլիշերի կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Fonseca Gl. Friedrich List, 1789–1846 Արխիվացված 2009-01-04 Wayback Machine. New School.
  2. Shionoya, Yuichi. (2005). The Soul of the German Historical School. Springer, p. 1.
  3. Harald Hagemann, "Wilhelm Roscher’s crises theory." in Crises and Cycles in Economic Dictionaries and Encyclopaedias 130 (2013): 197.
  4. Jun Kobayashi, "Karl Knies’s conception of political economy." in Yuichi Shionoya (2002). The German Historical School: The Historical and Ethical Approach to Economics. էջ 54ff.
  5. Rudolf Richter, "Bridging Old and New Institutional Economics: Gustav Schmoller, Leader of the Younger German Historical School, Seen with Neoinstitutionalists’ Eyes." in Essays on New Institutional Economics (Springer International Publishing, 2015) pp: 135-160.
  6. Manfred Prisching, "Understanding inescapable modernization: Werner Sombart and Joseph Schumpeter." Journal of Evolutionary Economics 25.1 (2015): 185+
  7. «Ջեյմս Թորոլդ Ռոջերս». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  8. Լանդրի / Ա. Ա. Տկաչենկո // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գերմանական պատմական դպրոց / Գ. Դ. Գլովելի // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]