ՈՒԵՖԱ-ի կանանց ֆուտբոլի Եվրոպայի 2022 թվականի առաջնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեղեցիկ լոգոտիպ
ՈՒԵՖԱ-ի կանանց Եվրո 2022

ՈՒԵՖԱ-ի կանանց ֆուտբոլի Եվրոպայի 2022 թվականի առաջնություն, Եվրոպայի առաջնության 13-րդ խաղարկությունն էր, որը տեղի ունեցավ 2022 թվականի հուլիսի 6-ից 31-ը, բացման խաղը կայացավ «Օլդ Թրաֆորդում»[1], եզրափակիչը՝ «Ուեմբլիում»[2][3]։ Ի սկզբանե մրցաշարը պետք է անցկացվեր 2021 թվականի հուլիսի 7-ից օգոստոսի 1-ը, սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով մրցաշարը հետաձգվեց մինչև 2022 թվական։

Պատմության մեջ երկրորդ անգամ առաջնության եզրափակիչ մասում մասնակցեց 16 թիմ։ 2018 թվականի դեկտեմբերի 3-ին ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստում, որը տեղի ունեցավ Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում, որոշվեց կազմակերպել մրցաշարը՝ Անգլիան, որը նախկինում հյուրընկալել էր Եվրոպայի առաջնությունը 2005 թվականին, հայտարարվեց ընդունող երկիր։ Կանանց Եվրո 2021-ի եզրափակիչ փուլում առաջին անգամ մրցավարի տեսաօգնական համակարգը (VAR) աշխատել է տեխնոլոգիայի հետ համատեղ, որը հայտնաբերում է, երբ գնդակը հատում է դարպասի գիծը[4]։

Տեղի ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիան պաշտոնապես հայտարարեց մրցաշարը հյուրընկալելու իր մտադրության մասին 2017 թվականի օգոստոսին[5], մրցակիցների թվում էին Ավստրիան և Հունգարիան[6], բայց ի վերջո, մինչև վերջնաժամկետը` 2018 թվականի օգոստոսի 31-ը, առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել միայն մեկ երկիր՝ Անգլիան։ Այս կապակցությամբ, որոշում է կայացվել մրցաշարի անցկացման վայրի վերաբերյալ՝ առանց քվեարկության ընթացակարգի։ Սակայն միակ թեկնածուի հայտը պետք է համապատասխաներ ՈՒԵՖԱ-ի պահանջներին[7]։ 2018 թվականի դեկտեմբերի 3-ին հայտնի դարձավ մրցաշարի հյուրընկալող երկիրը։

Որակավորման մրցաշար[խմբագրել | խմբագրել կոդը]

ՈՒԵՖԱ-ի անդամ 48 երկրներ հնարավորություն ունեն մասնակցելու Եվրոպայի առաջնության ընտրական փուլին՝ ընդունող երկիրն ավտոմատ կերպով որակավորում է ստանում, մնացած 47 թիմերը կմասնակցեն ընտրական մրցույթին՝ որոշելու 15 թիմերը, որոնք կմասնակցեն Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին։ Ի տարբերություն նախորդ ընտրական խաղերի, նախնական փուլը չեղյալ է հայտարարվել, և բոլոր մասնակիցները սկսել են որակավորման փուլը ընտրական խմբային մրցաշարով։ Որակավորման մրցույթը բաղկացած է երկու փուլից[8]՝:

  • Ընտրական խմբային մրցաշար (կանցկացվի 2019 թվականի օգոստոսից մինչև 2020 թվականի սեպտեմբեր) - 47 թիմեր բաժանված են ինը խմբերի՝ հինգ կամ վեց թիմերով։ Խմբերով հանդիպումներն անցկացվում են շրջանաձև մրցակարգով։ Խմբերի ինը հաղթողները և առաջին երեք տեղերը զբաղեցրածները (չհաշված իրենց խմբի վեցերորդ թիմի հետ արդյունքը) ուղղակիորեն իրավունք են ստանում Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին։ Վերջին վեց փոխչեմպիոնները դուրս են գալիս փլեյ-օֆֆ փուլ։
  • Փլեյ-օֆֆ (անցկացվելու է 2020 թվականի հոկտեմբերին)՝ վեց թիմ պետք է խաղա փլեյ-օֆֆում մնացած երեք տեղերի համար։ Թիմերի զույգերը միմյանց հետ խաղում են երկու խաղ, հաղթողները նվաճում են Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։

2019 թվականի փետրվարի 22-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում գտնվող ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի ունեցավ որակավորման խմբային փուլի վիճակահանությունը։ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը անցկացվեց 2019 թվականի օգոստոսից մինչև 2020 թվականի սեպտեմբերը։

Եզրափակիչ մրցաշար[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջնության ուղեգիր է նվաճել 16 թիմ։ Ռուսաստանի հավաքականը դուրս մնաց մրցույթից՝ Ուկրաինա զորքեր մտցնելու պատճառով[9]։

Թիմ Որակավորման մեթոդ Որակավորման ամսաթիվը Մասնակցություն եզրափակչին Վերջին մասնակցությունը Լավագույն արդյունք Վարկանիշ
1 Անգլիա Անգլիա Կազմակերպիչ 2018 թվականի դեկտեմբերի 3 9 2017 1984, 2009 8
2 Գերմանիա Գերմանիա I խմբի հաղթող 2020 թվականի հոկտեմբերի 23 11 2017 1989, 1991, 1995, 1997, 2001, 2005, 2009, 2013 3
3 Նիդերլանդներ Նիդերլանդներ A խմբի հաղթող 2020 թվականի հոկտեմբերի 23 4 2017 2017 4
4 Նորվեգիա Նորվեգիա C խմբի հաղթող 2020 թվականի հոկտեմբերի 27 12 2017 1987, 1993 12
5 Շվեդիա Շվեդիա F խմբի հաղթող 2020 թվականի հոկտեմբերի 27 11 2017 1984 2
6 Ֆրանսիա Ֆրանսիա G խմբի հաղթող 2020 թվականի նոյեմբերի 27 7 2017 Խմբային փուլ 5
7 Դանիա Դանիա B խմբի հաղթող 2020 թվականի դեկտեմբերի 1 12 2017 2017 15
8 Բելգիա Բելգիա H խմբի հաղթող 2020 թվականի դեկտեմբերի 1 2 2017 Խմբային փուլ 19
9 Իսպանիա Իսպանիա D խմբի հաղթող 2021 թվականի փետրվարի 18 4 2017 1997 10
10 Ֆինլանդիա Ֆինլանդիա E խմբի հաղթող 2021 թվականի փետրվարի 19 4 2013 2005 25
11 Իտալիա Իտալիա B խմբի 2-րդ տեղ / Լավագույն արդյունքը 2 տեղերի մեջ 2021 թվականի փետրվարի 23 12 2017 1993, 1997 14
12 Իսլանդիա Իսլանդիա F խմբի 2-րդ տեղ/ Երկրորդ ցուցանիշը 2 տեղերի մեջ 2021 թվականի փետրվարի 23 3 2017 Քառորդ եզրափակիչ 16
13 Ավստրիա Ավստրիա G խմբի 2-րդ տեղ / Երրորդ ցուցանիշը 2 տեղերի մեջ 2021 թվականի փետրվարի 23 2 2017 2017 21
14 Ռուսաստան Ռուսաստան A խմբի 2-րդ տեղ / Փլեյ-օֆֆի հաղթող 2021 թվականի ապրիլի 13 6 2017 Խմբային փուլ 24
15 Շվեյցարիա Շվեյցարիա H խմբի 2-րդ տեղ / Փլեյ-օֆֆի հաղթող 2021 թվականի ապրիլի 13 2 2017 Խմբային փուլ 20
16 Հյուսիսային Իռլանդիա Հյուսիսային Իռլանդիա C խմբում 2-րդ տեղ / Փլեյ-օֆֆի հաղթող 2021 թվականի ապրիլի 13 1 Դեբյուտ Դեբյուտ 48
17 Պորտուգալիա Պորտուգալիա E խմբի 2-րդ տեղ / Ռուսաստանի հավաքականին փլեյ-օֆֆի պարտվողը 2022 թվականի մայիսի 2[10] 2 2017 Խմբային փուլ 30

Վիճակահանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զամբյուղ 1
Թիմ Գործակից
Անգլիա Անգլիա 41,443
Նիդերլանդներ Նիդերլանդներ 43,961
Գերմանիա Գերմանիա 41,924
Ֆրանսիա Ֆրանսիա 40,898
Զամբյուղ 2
Թիմ Գործակից
Շվեդիա Շվեդիա 39,714
Իսպանիա Իսպանիա 38,913
Նորվեգիա Նորվեգիա 38,758
Իտալիա Իտալիա 36,399
Զամբյուղ 3
Թիմ Գործակից
Դանիա Դանիա 35,265
Բելգիա Բելգիա 34,951
Շվեյցարիա Շվեյցարիա 34,066
Ավստրիա Ավստրիա 33,693
Զամբյուղ 4
Թիմ Գործակից
Իսլանդիա Իսլանդիա 33,458
Պորտուգալիա Պորտուգալիա 30,117
Ֆինլանդիա Ֆինլանդիա 29,765
Հյուսիսային Իռլանդիա Հյուսիսային Իռլանդիա 19,526

Մարզադաշտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպումները կկայանան Անգլիայի ութ քաղաքների ինը մարզադաշտերում[11]։

Գտնվելու վայրը՝ Շեֆիլդ Գտնվելու վայրը՝ Բրենտֆորդ Գտնվելու վայրը՝ Բրայթոն Գտնվելու վայրը՝ Լի
Բրամալ Լեյն Բրենտֆորդի Համայնքային մարզադաշտ Բրայթոնի Համայնքային մարզադաշտ Լի Սպորտային գյուղ
Տարողություն՝ 32,702 Տարողություն՝ 17,250 Տարողություն՝ 30,750 Տարողություն՝ 12,000
Գտնվելու վայրը՝ Մանչեսթեր Գտնվելու վայրը՝ Մանչեսթեր
«Մանչեսթեր Սիթի» Ակադեմիայի մարզադաշտ «Օլդ Թրաֆորդ»
Տարողություն՝ 7,000 Տարողություն՝ 74,994
Բացման խաղ
Գտնվելու վայրը՝ Լոնդոն Գտնվելու վայրը՝ Ռոթերհեմ Գտնվելու վայրը՝ Սաութհեմփթոն Գտնվելու վայրը՝ Միլթոն Քեյնս
Ուեմբլի Նյու Յորք Սենթ Մերիս Մարզադաշտ MK
Տարողություն՝ 90,000 Տարողություն՝ 12,021 Տարողություն՝ 32,363 Տարողություն՝ 22,000
Եզրափակիչ

Մրցանակային տեղերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջնության վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հաճախում՝ 574 865 (18 544 մեկ խաղի հաշվով)
  • Խաղացված հանդիպումներ՝ 31
  • Խփած գոլեր՝ 95
  • Լավագույն ռմբարկու՝ Անգլիա Բեթ Միդ, Գերմանիա Ալեքսանդրա Փոփ (6 գոլ)
  • Լավագույն խաղացող՝ Անգլիա Բեթ Միդ
  • Լավագույն երիտասարդ խաղացող՝ Գերմանիա Լենա Օբերդորֆ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Women's EURO 2021 to open at Old Trafford». UEFA.com (անգլերեն). 2020 թ․ փետրվարի 23. Վերցված է 2022 թ․ հունվարի 8-ին.
  2. «Women's EURO 2021 provisional schedule». UEFA.com (անգլերեն). 2019 թ․ դեկտեմբերի 4.
  3. «UEFA Women's EURO moved to July 2022». UEFA.com (անգլերեն). 2020-04-023.
  4. «Format change for 2020/21 UEFA Nations League». UEFA.com (անգլերեն). 2019 թ․ սեպտեմբերի 24.
  5. Jack Austin (August 9th, 2017). «England to bid for 2021 Women's Euros after success of 2017 tournament». independent.co.uk.
  6. «Women's Euro 2021: FA submits bid to host Women's European Championship». bbc.com. August 29th, 2018.
  7. «England only applicant to host European Women's Championship in 2021». bbc.com. 2018 թ․ օգոստոսի 31.
  8. «Regulations of the UEFA European Women's Championship, 2019-21 competition» (PDF). uefa.com.
  9. UEFA.com (2022 թ․ փետրվարի 28). «ФИФА/УЕФА исключили российские клубы и сборные из всех турниров | Об УЕФА». UEFA.com (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 28-ին.
  10. Women To Be Replaced By Portugal At UEFA Women’s Euro 2022
  11. «Women's Euro 2021: England named hosts of European Championship». bbc.com. 2018 թ․ դեկտեմբերի 3.