ՈՒԵՖԱ-ի կանանց ֆուտբոլի Եվրոպայի 2022 թվականի առաջնություն

ՈՒԵՖԱ-ի կանանց ֆուտբոլի Եվրոպայի 2022 թվականի առաջնություն, Եվրոպայի առաջնության 13-րդ խաղարկությունն էր, որը տեղի ունեցավ 2022 թվականի հուլիսի 6-ից 31-ը, բացման խաղը կայացավ «Օլդ Թրաֆորդում»[1], եզրափակիչը՝ «Ուեմբլիում»[2][3]: Ի սկզբանե մրցաշարը պետք է անցկացվեր 2021 թվականի հուլիսի 7-ից օգոստոսի 1-ը, սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով մրցաշարը հետաձգվեց մինչև 2022 թվական։
Պատմության մեջ երկրորդ անգամ առաջնության եզրափակիչ մասում մասնակցեց 16 թիմ։ 2018 թվականի դեկտեմբերի 3-ին ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստում, որը տեղի ունեցավ Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում, որոշվեց կազմակերպել մրցաշարը՝ Անգլիան, որը նախկինում հյուրընկալել էր Եվրոպայի առաջնությունը 2005 թվականին, հայտարարվեց ընդունող երկիր։ Կանանց Եվրո 2021-ի եզրափակիչ փուլում առաջին անգամ մրցավարի տեսաօգնական համակարգը (VAR) աշխատել է տեխնոլոգիայի հետ համատեղ, որը հայտնաբերում է, երբ գնդակը հատում է դարպասի գիծը[4]։
Տեղի ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգլիան պաշտոնապես հայտարարեց մրցաշարը հյուրընկալելու իր մտադրության մասին 2017 թվականի օգոստոսին[5], մրցակիցների թվում էին Ավստրիան և Հունգարիան[6], բայց ի վերջո, մինչև վերջնաժամկետը` 2018 թվականի օգոստոսի 31-ը, առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել միայն մեկ երկիր՝ Անգլիան։ Այս կապակցությամբ, որոշում է կայացվել մրցաշարի անցկացման վայրի վերաբերյալ՝ առանց քվեարկության ընթացակարգի։ Սակայն միակ թեկնածուի հայտը պետք է համապատասխաներ ՈՒԵՖԱ-ի պահանջներին[7]։ 2018 թվականի դեկտեմբերի 3-ին հայտնի դարձավ մրցաշարի հյուրընկալող երկիրը։
Որակավորման մրցաշար[խմբագրել | խմբագրել կոդը]
ՈՒԵՖԱ-ի անդամ 48 երկրներ հնարավորություն ունեն մասնակցելու Եվրոպայի առաջնության ընտրական փուլին՝ ընդունող երկիրն ավտոմատ կերպով որակավորում է ստանում, մնացած 47 թիմերը կմասնակցեն ընտրական մրցույթին՝ որոշելու 15 թիմերը, որոնք կմասնակցեն Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին։ Ի տարբերություն նախորդ ընտրական խաղերի, նախնական փուլը չեղյալ է հայտարարվել, և բոլոր մասնակիցները սկսել են որակավորման փուլը ընտրական խմբային մրցաշարով։ Որակավորման մրցույթը բաղկացած է երկու փուլից՝ [8]:
- Ընտրական խմբային մրցաշար (կանցկացվի 2019 թվականի օգոստոսից մինչև 2020 թվականի սեպտեմբեր) - 47 թիմեր բաժանված են ինը խմբերի՝ հինգ կամ վեց թիմերով։ Խմբերով հանդիպումներն անցկացվում են շրջանաձև մրցակարգով։ Խմբերի ինը հաղթողները և առաջին երեք տեղերը զբաղեցրածները (չհաշված իրենց խմբի վեցերորդ թիմի հետ արդյունքը) ուղղակիորեն իրավունք են ստանում Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին։ Վերջին վեց փոխչեմպիոնները դուրս են գալիս փլեյ-օֆֆ փուլ։
- Փլեյ-օֆֆ (անցկացվելու է 2020 թվականի հոկտեմբերին)՝ վեց թիմ պետք է խաղա փլեյ-օֆֆում մնացած երեք տեղերի համար։ Թիմերի զույգերը միմյանց հետ խաղում են երկու խաղ, հաղթողները նվաճում են Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։
2019 թվականի փետրվարի 22-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում գտնվող ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի ունեցավ որակավորման խմբային փուլի վիճակահանությունը։ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը անցկացվեց 2019 թվականի օգոստոսից մինչև 2020 թվականի սեպտեմբերը։
Եզրափակիչ մրցաշար[խմբագրել | խմբագրել կոդը]
Մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջնության ուղեգիր է նվաճել 16 թիմ։ Ռուսաստանի հավաքականը դուրս մնաց մրցույթից՝ Ուկրաինա զորքեր մտցնելու պատճառով[9]։
Թիմ | Որակավորման մեթոդ | Որակավորման ամսաթիվը | Մասնակցություն եզրափակչին | Վերջին մասնակցությունը | Լավագույն արդյունք | Վարկանիշ | |
---|---|---|---|---|---|---|---|
1 | ![]() |
Կազմակերպիչ | 2018 թվականի դեկտեմբերի 3 | 9 | 2017 | ![]() |
8 |
2 | ![]() |
I խմբի հաղթող | 2020 թվականի հոկտեմբերի 23 | 11 | 2017 | ![]() |
3 |
3 | ![]() |
A խմբի հաղթող | 2020 թվականի հոկտեմբերի 23 | 4 | 2017 | ![]() |
4 |
4 | ![]() |
C խմբի հաղթող | 2020 թվականի հոկտեմբերի 27 | 12 | 2017 | ![]() |
12 |
5 | ![]() |
F խմբի հաղթող | 2020 թվականի հոկտեմբերի 27 | 11 | 2017 | ![]() |
2 |
6 | ![]() |
G խմբի հաղթող | 2020 թվականի նոյեմբերի 27 | 7 | 2017 | Խմբային փուլ | 5 |
7 | ![]() |
B խմբի հաղթող | 2020 թվականի դեկտեմբերի 1 | 12 | 2017 | ![]() |
15 |
8 | ![]() |
H խմբի հաղթող | 2020 թվականի դեկտեմբերի 1 | 2 | 2017 | Խմբային փուլ | 19 |
9 | ![]() |
D խմբի հաղթող | 2021 թվականի փետրվարի 18 | 4 | 2017 | ![]() |
10 |
10 | ![]() |
E խմբի հաղթող | 2021 թվականի փետրվարի 19 | 4 | 2013 | ![]() |
25 |
11 | ![]() |
B խմբի 2-րդ տեղ / Լավագույն արդյունքը 2 տեղերի մեջ | 2021 թվականի փետրվարի 23 | 12 | 2017 | ![]() |
14 |
12 | ![]() |
F խմբի 2-րդ տեղ/ Երկրորդ ցուցանիշը 2 տեղերի մեջ | 2021 թվականի փետրվարի 23 | 3 | 2017 | Քառորդ եզրափակիչ | 16 |
13 | ![]() |
G խմբի 2-րդ տեղ / Երրորդ ցուցանիշը 2 տեղերի մեջ | 2021 թվականի փետրվարի 23 | 2 | 2017 | ![]() |
21 |
![]() |
Խմբային փուլ | 24 | |||||
15 | ![]() |
H խմբի 2-րդ տեղ / Փլեյ-օֆֆի հաղթող | 2021 թվականի ապրիլի 13 | 2 | 2017 | Խմբային փուլ | 20 |
16 | ![]() |
C խմբում 2-րդ տեղ / Փլեյ-օֆֆի հաղթող | 2021 թվականի ապրիլի 13 | 1 | Դեբյուտ | Դեբյուտ | 48 |
17 | ![]() |
E խմբի 2-րդ տեղ / Ռուսաստանի հավաքականին փլեյ-օֆֆի պարտվողը | 2022 թվականի մայիսի 2[10] | 2 | 2017 | Խմբային փուլ | 30 |
Վիճակահանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
|
|
Մարզադաշտեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանդիպումները կկայանան Անգլիայի ութ քաղաքների ինը մարզադաշտերում[11]։
Մրցանակային տեղերը[խմբագրել | խմբագրել կոդը]
- Չեմպիոն
Անգլիա, 1-ին անգամ
- Երկրորդ տեղ
Գերմանիա
Առաջնության վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հաճախում՝ 574 865 (18 544 մեկ խաղի հաշվով)
- Խաղացված հանդիպումներ՝ 31
- Խփած գոլեր՝ 95
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Women's EURO 2021 to open at Old Trafford»։ UEFA.com (անգլերեն)։ 2020-02-23։ Վերցված է 2022-01-08
- ↑ «Women's EURO 2021 provisional schedule»։ UEFA.com (անգլերեն)։ 2019-12-04
- ↑ «UEFA Women's EURO moved to July 2022»։ UEFA.com (անգլերեն)։ 2020-04-023
- ↑ «Format change for 2020/21 UEFA Nations League»։ UEFA.com (անգլերեն)։ 2019-09-24
- ↑ Jack Austin (August 9th, 2017)։ «England to bid for 2021 Women's Euros after success of 2017 tournament»։ independent.co.uk
- ↑ «Women's Euro 2021: FA submits bid to host Women's European Championship»։ bbc.com։ August 29th, 2018
- ↑ «England only applicant to host European Women's Championship in 2021»։ bbc.com։ 31 August 2018
- ↑ «Regulations of the UEFA European Women's Championship, 2019-21 competition» (PDF)։ uefa.com
- ↑ UEFA.com (2022-02-28)։ «ФИФА/УЕФА исключили российские клубы и сборные из всех турниров | Об УЕФА»։ UEFA.com (ռուսերեն)։ Վերցված է 2022-02-28
- ↑ Women To Be Replaced By Portugal At UEFA Women’s Euro 2022
- ↑ «Women's Euro 2021: England named hosts of European Championship»։ bbc.com։ 2018-12-03