Շառլ Գարնիե
Շառլ Գարնիե ֆր.՝ Charles Garnier | |
---|---|
Ի ծնե | ֆր.՝ Jean Louis Charles Garnier |
Ծնվել է | նոյեմբերի 6, 1825[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ[4] |
Մահացել է | օգոստոսի 3, 1898[1][2][5][…] (72 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ[4] |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց (1848) |
Ուշագրավ աշխատանքներ | Գրանդ-Օպերա |
Պարգևներ | |
Անդամություն | Գեղեցիկ արվեստների ակադեմիա |
Charles Garnier Վիքիպահեստում |
Շառլ Գարնիե (ֆր.՝ Jean-Louis-Charles Garnier, նոյեմբերի 6, 1825[1][2][3][…], Փարիզ[4] - օգոստոսի 3, 1898[1][2][5][…], Փարիզ[4]), էկլեկտիկայի դարաշրջանի ֆրանսիացի ճարտարապետ, արվեստի պատմաբան, բոզ-ար ոճի գաղափարախոս։
Կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել և մեծացել է Փարիզում` Մուֆտար փողոցում (ֆր.՝ rue Mouffetard): Նրա հայրը եղել է դարբին Սեն Կալեից (Saint-Calais), ունեցել է սեփական ձեռնարկություն, ուր վարձով ձիակառքեր է տրամադրել։ 1824 թվականին ամուսնացել է կայսրական բանակի սպայի դուստր Ֆելիպսի Կոլլի հետ (Félicie Colle):
1838 թվականին Գարնիեն սովորել է Ռասինի փողոցում գտնվող նկարչության դպրոցում։ 1840 թվականից աշխատել է Լավեյլի վարպետանոցում, որը պարտքերի պատճառով շուտով փակվում է։ Ավելի ուշ Գարնիեն ուսանում է Էժեն Էմանուել Վիոլե լը Դյուկի արվեստանոցում, իսկ 1842 թվականին ընդունվում է Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց, ուր 1848 թվականին արժանանում է Հռոմեական մրցանակի գրան պրիի։ Դիպլոմային աշխատանքի թեման եղել է «Արվեստների և արհեստների համադրման նախագիծը պատկերասրահային-ցուցահանդեսային նախագծերում»։ Հունվարի 17-ից մինչև 1849 թվականի դեկտեմբերի 31-ը սովորել է Հռոմի ֆրանսիական ակադեմիայում, այնուհետև երկար ժամանակ ճամփորդել է Հունաստանում։
Փարիզ վերադառնալուց հետո Գարնիեն նախագծել է մի քանի ոչ մեծ ծրագրեր, որոնք կառուցվել են կարճ ժամանակում։ 1854 թվականին նշանակվել է Սեն Ժակ աշտարակի վերականգնողական աշխատանքների հսկիչ։ 1860 թվականին ստացել է փարիզյան երկու շրջանների ճարտարապետի պաշտոն։ Գարնիեն քիչ հայտնի է եղել մինչև 1861 թվականը, երբ հաղթել է Փարիզի օպերայի նոր շենքի նախագծի համար հայտարարված մրցույթում։ Գարնիեի` Երկրորդ կայսրության ոճով և հին հռոմեական ճարտարապետության տարրերի միաձուլումով արված նախագիծը 171 աշխատանքների մեջ զբաղեցրել է հինգերորդ տեղը` հնարավորություն ստանալով մասնակցելու մրցույթի երկրորդ փուլին։ Գարնիեի նախագիծը հաղթել է երկրորդ փուլում. 1861 թվականի մայիսին 35-ամյա ճարտարապետը ձեռնամուխ է եղել Գրանդ օպերայի կառուցմանը։ Շենքի կառուցմանը տրամադրված հսկայական միջոցների շնորհիվ` Գարնիեն հնարավորություն է ստացել շենքի առանձին մասերի համար օգտագործել հազվագյուտ և թանկարժեք նյութեր։
1864 թվականին պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով։ 1867 թվականին Գարնիեն ընտրվել է Անգլիական ճարտարապետների թագավորական ինստիտուտի թղթակից-անդամ։ Գրանդ օպերայի կառուցման ավարտից հետո Շառլ Գարնիեն դարձել է ճարտարապետության ականավոր դասախոս, պետական հանձնաժողովների անդամ։ 1874 թվականին ընտրվել է Փարիզի գեղարվեստի ակադեմիայի անդամ։
Մահացել է 1898 թվականին, թաղված է Մոնպարնաս գերեզմանոցում։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գարնիեն ճարտարապետության ու հնագիտության թեմաներով բազմաթիվ հոդվածներ է գրել, որոնք տպագրվել են տարբեր ամսագրերում։ «Էգինա կղզու տաճարի մասին բացատրական թերթիկ» հոդվածը, ինչպես նաև «Տրակտատ թատրոնի մասին» գիրքը ամբողջությամբ նվիրված են թատրոնների կառուցմանը։ «Փարիզյան նոր օպերան» ներկայացնում է ճարտարապետի գլխավոր նախագծի ստեղծման ու կառուցման պատմությունը։
Իրականցված հիմնական նախագծեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Փարիզում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գարնիե օպերա կամ Գրանդ օպերա
- Մարինյի թատրոն (Marigny)
- Գրահրատարակիչների ակումբ, Սեն Ժերմեն բուլվար 117
- Մասնավոր առանձնատուն Դոկտոր Լանսելոյի փողոցում (Docteur-Lancereaux): Ստացել է «Օպերա-տուն» անվանումը։
- Կոմպոզիտոր Ժորժ Բիզեի տապանաքարը Պեր Լաշեզ գերեզմանոցում
- Ժակ Օֆենբախի տապանաքարը Մոնմարտրի գերեզմանոցում (1880)
- «Բերտիե» ատելիե համանուն փողոցում։ Այդտեղ են ստեղծվել դեկորացիաներ օպերայի համար, պահվում են թատերական կոստյումներ։ Ճարտարապետի իրականացրած վերջին նախագիծն է եղել։
Գավառներում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կազինո և բժշկական առողջարան Վիտելում (Vittel)
- Եկեղեցի Լա Կապելում
- Նիցայի աստղադիտարան, համատեղ նախագիծ Գուստավ Էյֆելի հետ
Մոնակոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կազինո, օպերա, Գրանդ հոթել դյո Պարի (Hotel de Paris) Մոնթե Կառլոյում
Իտալիայում, Բորդիգերա քաղաքում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տարասանտա եկեղեցի
- Կոմունալ դպրոց, հետագայում` քաղաքապետարան
- Վիլլա Bischoffsheim
- Վիլլա Գարնիե (1872)
- Վիլլա Studio
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Charles Garnier (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Jean Louis Charles Garnier (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Union List of Artist Names — 2021.
- ↑ 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
- ↑ http://www2.culture.gouv.fr/LH/LH078/PG/FRDAFAN83_OL1077065v001.htm
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/bpt6k6568083t.image.r=GARNIER.f60.hl
- ↑ http://www2.culture.gouv.fr/LH/LH078/PG/FRDAFAN83_OL1077065v016.htm
- ↑ 9,0 9,1 http://www2.culture.gouv.fr/LH/LH078/PG/FRDAFAN83_OL1077065v009.htm
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլ Գարնիե» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 6 ծնունդներ
- 1825 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 3 մահեր
- 1898 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Փարիզի գեղարվեստի ազգային բարձրագույն դպրոցի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ճարտարապետներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի ճարտարապետներ
- Մոնպառնասի գերեզմանատանը թաղվածներ