Jump to content

Շաբանա Ազմի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շաբանա Ազմի
անգլ.՝ Shabana Azmi
Ծնվել էսեպտեմբերի 18, 1950(1950-09-18)[1] (74 տարեկան)
ԾննդավայրԱզամգարհ, Ուտար Պրադեշ, Հնդկաստան
ԿրթությունՍենտ Խավիեր Քոլեջ, Հնդկաստանի ֆիլմի և հեռուստատեսության ինստիտուտ, Մումբայի համալսարան և Queen Mary School, Mumbai?
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնիսլամ
Մասնագիտությունկինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, երգչուհի, հասարակական գործիչ, քաղաքական գործիչ և դերասանուհի
ԸնտրանիAnkur?, Amar Akbar Anthony?, Swami?, Arth?, Masoom?, Libaas?, Fire?, Godmother?, Morning Raga?, 15 Park Avenue? և Neerja?
Ծնողներհայր՝ Կայֆի Ազմի, մայր՝ Շաուկատ Կայֆի
Ամուսին(ներ)Ջավեդ Ախտար
Պարգևներ և մրցանակներ

Շաբանա Ազմի (հինդի` शबाना कैफ, սեպտեմբերի 18, 1950(1950-09-18)[1], Ազամգարհ, Ուտար Պրադեշ, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի, երգչուհի և հասարակական գործիչ։ Ազգային կինոմրցանակի հնգակի դափնեկիր և Filmfare Awards-ի քառակի մրցանակակիր` կանացի լավագույն դերի համար[2][3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբանա Ազմին ծնվել է Ազամգարհ քաղաքում ` բանաստեղծ Կաիֆի Ազմիի և թատրոնի դերասանուհի, հասարակական գործիչ Շաուկատ Ազմիի ընտանիքում, որտեղ մեծանում էր նաև նրա եղբայրը, այժմ կինոօպերատոր Բաբա Ազմին։ Նրա ծնողները ապրում էին հասարակական կյանքով և Հնդկաստանի կոմունիստական կուսակցության անդամներ էին։ Դպրոցն ավարտելուց հետո Շաբանա Ազմին կրթություն է ստացել հոգեբանության ասպարեզում, իսկ հետո ավարտել է Պունայի կինոյի և հեռուստատեսության ինստիտուտը։ Սմիթա Պատիլի հետ միասին նա Շյամ Բենեգալի կողմից սիրված և «զուգահեռ կինոյի» (արտհաուս) առաջատար դերասանուհիներից մեկն է[2][4]։

Շաբանա Ազմիի կինոդեբյուտը կայացել է 1974 թվականին՝ Շյամ Բենեգալի «Բողբոջ» ֆիլմում։ Նույն թվականին նա նկարահանվել է Դև Անանդի «Սիրո մեղեդին» և Խոջա Ահմադ Աբբասի «Հեռավորություն» ֆիլմերում։ 1975 թվականին նա կրկին նկարահանվել է Շյամ Բենեգալի մոտ՝ «Գիշերվա վերջը» կինոնկարում։ Հետագա տարիներին Շաբանա Ազմին նկարահանվել է «Վստահություն» (1976 թ.), «Ամար, Աքբար, Անտոնի» (1977 թ.), «Շախմատիստները» (1977 թ.), «Արյան կանչ» (1978 թ.), «Գիտակցում» (1982 թ.), «Չմտածված քայլ» (1983 թ.), «Շուկայական հրապարակ» (1983 թ.), «Փլատակներ» (1984 թ.), «Կնքամայրը» (1999 թ.) և այլ ֆիլմերում։ Բացի այդ Շաբանա Ազմին նկարահանվել է մի շարք եվրոպական և հոլիվուդյան ֆիլմերում՝ «Գենեզիս» (1986 թ.), «Բենգալյան գիշերներ» (1988 թ.), «Մադամ Սուզացկա» (1988 թ.), «Հաճույքների քաղաքը» (1992 թ.), «Վարդագույն հովազի որդին» (1993 թ.) և այլն։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականին Շաբանա Ազմին ամուսնացել է բանաստեղծ և սցենարիստ Ջավեդ Ախտարի հետ[5], ով առաջին ամուսնությունից ուներ երկու երեխա՝ այժմ կինոգործիչներ Ֆարհան Ախտարը և Զոյա Ախտարը[6][7]։ Դերասանուհիներ Ֆարահ Նազն ու Տաբուն՝ Շաբանա Ազմիի զարմուհիներն են։

Մասնակի ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1974 Բողբոջ Ankur Լակշմի
1974 Ամուսնություն Parinay -
1974 Սիրո մեղեդին Ishq Ishq Ishq Պեմմի
1974 Հեռավորություն Faslah Աշա Պրեմչանդ
1975 Գիշերվա վերջը Nishaant Սուշիլա
1976 Ֆակիրա Fakira Նիտա, Գիտա
1976 Վստահություն Shaque Մինա Ջոշի
1977 Ամար, Աքբար, Անտոնի Amar Akbar Anthony Լակշմի
1977 Շախմատիստները Shatranj Ke Khilari Խուրշիդ
1977 Ալմաստ և քար Hira Aur Patthar Գաուրի
1977 Դաստիարակություն Parvarish Շաբու
1977 Տերը Swami Սաուդամինի
1977 Միակ ճանապարհը Ek Hi Raasta -
1977 Կարմա Karm Նիլամ Կումար
1977 Դավաճանություն Vishwasghaat Սիմա
1978 Աթոռի պատմությունը Kissaa Kursee Kaa Ջանտա
1978 Աստվածություն Devata Մարի
1978 Դժոխք և դրախտ Swarg Narak Գիտա
1978 Հյուրը Atithee Լիլա Կումար, Ջուլիա
1978 Արյան կանչը Khoon Ki Pukaar Շանո
1979 Անմտություն Junoon Ֆիրդուս
1979 Արյան երկու գույները Lahu Ke Do Rang Ռոմա
1979 Գողն ու զինվորը Chor Sipahee Պրիյա
1979 Ամար Դիպ Amar Deep Ռադհա
1980 Փոքրիկ դավաճանություն Thodisi Bewafaii Նիմա Չոուդհարի
1980 Հարազատներ և մտերիմներ Apne Paraye Շեյլա
1980 Մենք` հինգով Hum Paanch Սունդարիա
1980 Հրաբուխ Jwalamukhi Կիրան
1980 Ինչ է անում Ալբերտ Պինտոն, երբ զայրանում է Albert Pinto Ko Gussa Kyon Ata Hai Ստելլա
1980 Սա ինչ արդարություն է Yeh Kaisa Insaf? Մադհու Նաթհ
1981 Մեկ սխալ Ek Hi Bhool Մինակշի Վերմա
1981 Երեկոյան արևածագ Shama Շամա Խան
1982 Անհանգստություն Ashanti Կամինի
1982 Գիտակցում Arth Պուջա
1982 Իրական կապ Anokha Bandhan Աննապուրնա
1982 Կենվորը Namkeen Միթհու
1982 Այդ կապը Yeh Nazdeekiyan Շոբնա
1983 Ավատար Avtaar Ռադհա Կրիշեն
1983 Ես համաձայնվել եմ Sweekar Kiya Maine Գոպիկա
1983 Երկրորդ հարսնացուն Doosri Dulhan -
1983 Չմտածված քայլ Masoom Ինդու Մալհոտրա
1983 Շուկայական հրապարակ Mandi Ռուկմինի Բայ
1984 Որդեգրում Lorie Գիտա Մալհոտրա
1984 Փլատակներ Khandhar Ջամինի
1984 Գանգվա Gangvaa -
1984 Զգացմունք Bhavna Բհավնա Սաքսենա
1984 Անցում Paar Ռամա
1984 Խաբեության զոհը Hum Rahe Na Hum Մոհինի Սահանի
1985 Գենեզիս Genesis կին
1985 Լռություն Khamosh Շաբանա Ազմի
1986 Պայման Shart Կիրան Դատ
1986 Ժամանակի ընթացքում Samay Ki Dhara Մադհվի
1986 Հասարակություն Anjuman Անջուման
1986 Մի պահ Ek Pal Պրիյամ
1987 Պատմություն Itihaas Սունայնա
1988 Տղամարդկային զրույց Mardon Wali Baat Սիմա
1988 Մադամ Սուզացկա Madame Sousatzka Սուշիլա Սեն
1988 Բենգալյան գիշերներ La nuit Bengali Ինդիրա Սեն
1989 Օրն սկսվեց Ek Din Achanak Նիտա
1989 Սատի Sati Ումա
1989 Ես ազատ եմ Main Azaad Hoon Սուբհաշնի Սայգալ
1990 Ամբա Amba Ամբա Բհանուպրատապ Սինգհ
1990 Ճակատագրի կայսրը Muqaddar Ka Badshaah Շարդա Սինգհ
1990 Լույսի կողմերը Disha Հանսա Սարպատ
1991 Երբեմնի մեծություն Jhoothi Shaan Կրիշնա
1992 Հաճույքների քաղաքը City of Joy Կամլա Պայ
1992 Անարատ բեղմնավորում Immaculate Conception Սամիրա
1992 Դհարավի Dharavi Կումուդ
1993 Վարդագույն հովազի որդին Son of the Pink Panther թագուհի
1994 Կալանքի մեջ In Custody Իմթիազ Բեգում
1994 Օդային օձ Patang Ջիտնի
1997 Մահապատիժ The Death Sentence: Mrityu Dand Չանդրավատի
1997 Երաժշտություն Saaz Բանսիդհար, Վրունդավան
1998 Նյու-Յորքի հետնաբակերը Side Streets Չանդրա Բիպին Ռաջ
1998 Մեծագույն օր Bada Din Լիլիան
1999 Կնքամայրը Godmother Ռամբհի
2000 Կնոջ գաղտնիքը Gaja Gamini Նիրմալա
2000 Կանացի բախտ Hari-Bhari: Fertility Գհազալա
2001 Այս հարյուրամյակի դուստրերը Daughters of This Century Կադամբինի
2002 Վհուկը Makdee Մակդի
2003 Հասկանալ միմյանց Tehzeeb Ռուքսանա Ջամալ
2004 Առավոտյան մեղեդի Morning Raga Սվարնլաթա
2005 Ծարավ. Պատերազմ ջրի համար Waterborne Հիրա Բհատի
2006 Բանգլատաունի դրական ճաշկերույթը Banglatown Banquet Սոֆիա
2006 Գեղեցկուհի Լակնաուն Umrao Jaan Խանում Ջան
2008 Ներիր, եղբայր Sorry Bhai! Գայատրի Մաթհուր
2009 Այս հիանալի անդրաշխարհիկ կյանքը It's a Wonderful Afterlife տիկ. Սեթի
2011 Արժանի հորինվածք A Decent Arrangement Պրիտի Մեհտա
2012 Կեսգիշերվա զավակները Midnight's Children Նասիմ
2015 Փոխադարձ ձգողություն Jazbaa Գարիմա Չոուդհարի
2015 Ցանկության ծառը Kalpvriksh գնչուհի
2016 Կավիճ և ջնջոց Chalk N Duster Վիդյա
2016 Նիրջա Neerja Ռամա Բհանոտ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 PTI (2005 թ․ հուլիսի 22). «Parallel cinema seeing changes: Azmi». The Times of India. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 31-ին.
  3. Nagarajan, Saraswathy (2004 թ․ դեկտեմբերի 18). «Coffee break with Shabana Azmi». Chennai, India: The Hindu. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 31-ին.
  4. K., Bhumika (2006 թ․ հունվարի 21). «Shabana's soap opera». Chennai, India: The Hindu. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 31-ին.
  5. THE DYNAMIC DYNASTIES: What would the world of films be without them? Արխիվացված 10 Փետրվար 2010 Wayback Machine Screen, 22 September 2000.
  6. Ali Peter John (2000 թ․ դեկտեմբերի 8). «Javed Akhtar: It's not so easy». Screen. Վերցված է 2010 թ․ մարտի 5-ին.(չաշխատող հղում)
  7. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շաբանա Ազմի» հոդվածին։