Նվարդ Ափինյան
Արտաքին տեսք
Նվարդ Ափինյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 2, 1882[1] |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | հուլիսի 2, 1958[1] (76 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | հասարակական գործիչ, ուսուցչուհի, թարգմանչուհի և խմբագիր |
Նվարդ Աղաբեկի Ափինյան (ծածկանունը՝ Ոստիկ, ապրիլի 2, 1882[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - հուլիսի 2, 1958[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հասարակական–գրական գործիչ, մանկավարժ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրթությունն ստացել է ծննդավայրի ռուսական գիմնազիայում։ 1902 թվականին (1903-ի համար) հրատարակել է հայ կանանց «Ախուրյան» օրացույց-հանդեսը։
Հրապարակախոսական հոդվածներով ու թարգմանություններով հանդես է եկել «Գեղարվեստ», «Հուշարար», «Ախուրյան» և «Շիրակ» պարբերականներում։
Թարգմանել է մանկավարժական հոդվածներ, ու գեղարվեստական ստեղծագործություններ Նադեժդա Կրուպսկայայից, Վիկտոր Հյուգոյից, Օսկար Ուայլդից, Հանս Քրիստիան Անդերսենից և ուրիշներից։ Թարգմանել է նաև մանկական պիեսներ ու բեմադրել Լենինականի դպրոցներում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 Ստեփանյան Գ. Կենսագրական բառարան (հայ.) — 1973. — հատոր 1. — էջ 162. — ISBN 978-5-550-00265-0
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նվարդ Ափինյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 162)։ |