Նվարդ Ափինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նվարդ Ափինյան
Ծնվել էապրիլի 2, 1882(1882-04-02)[1]
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էհուլիսի 2, 1958(1958-07-02)[1] (76 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունհասարակական գործիչ, ուսուցչուհի, թարգմանչուհի և խմբագիր

Նվարդ Աղաբեկի Ափինյան (ծածկանունը՝ Ոստիկ, ապրիլի 2, 1882(1882-04-02)[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - հուլիսի 2, 1958(1958-07-02)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հասարակական–գրական գործիչ, մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթությունն ստացել է ծննդավայրի ռուսական գիմնազիայում։ 1902 թվականին (1903-ի համար) հրատարակել է հայ կանանց «Ախուրյան» օրացույց-հանդեսը։

Հրապարակախոսական հոդվածներով ու թարգմանություններով հանդես է եկել «Գեղարվեստ», «Հուշարար», «Ախուրյան» և «Շիրակ» պարբերականներում։

Թարգմանել է մանկավարժական հոդվածներ, ու գեղարվեստական ստեղծագործություններ Նադեժդա Կրուպսկայայից, Վիկտոր Հյուգոյից, Օսկար Ուայլդից, Հանս Քրիստիան Անդերսենից և ուրիշներից։ Թարգմանել է նաև մանկական պիեսներ ու բեմադրել Լենինականի դպրոցներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նվարդ Ափինյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 162