Նորվեգական ծով, ծայրամասային ծով Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում, Սկանդինավյան թերակղզու, Շետլանդական, Ֆարերյան, Իսլանդիա, Ցան Մայեն և Արշի կղզիների միջև։ Մակերեսը 1383 հազար կմ² է, խորությունը՝ մինչև 3734 մ։ Նորվեգական ծովով է անցնում Նորվեգական տաք հոսանքը, որի հետևանքով այն չի սառչում։ Նորվեգական ծովի աղիությունը 34—35,2 ‰ է, մակընթացությունը՝ կեսօրյա (ալիքի բարձրությունը՝ մինչև 3,3 մ է)։ Հարուստ է ձկներով։
1-Ջրաբանական, ջրաքիմիական և այլ չափանիշներով դասվում է ծովերի շարքին: 2- Բարենցի ծովի հարավարևելյան մասը:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 385)։