Աչքի է ընկել հեղափոխական պատերազմներում։ 1805-1813 թվականներին մասնակցել է Ավստրիայի, Ռուսաստանի և Պրուսիայի դեմ նապոլեոնյան պատերազմներին, Իսպանիայում, Պորտուգալիայում, Հարավային Ֆրանսիայում մղվող ռազմական գործողություններին։ Լինելով ընդունակ զորահրամանատար, Սուլտը, միաժամանակ, փառասեր էր և անսկզբունքային։ Նապոլեոնի հրաժարականից հետո դարձել է մոլի ռոյալիստ և ծառայության մտել Լյուդովիկոս XVI-ի մոտ (ռազմական մինիստր՝ 1814-1815 թվականներին)։ «Հարյուր օրվա» ժամանակ եղել է Նապոլեոն I-ի շտաբի պետը։ Բուրբոնների երկրորդ վերականգնումից հետո 1815-1819 թվականներին եղել է տարագրության մեջ։ 1830 թվականի հուլիսյան հեղափոխությունից հետո դարձել է ռազմական մինիստր (1830-1832), մինիստրների խորհրդի նախագահ (1832-1834, 1839-1840, 1840-1847), ճնշել է Լիոնի1831 թվականի ապստամբությունը։ 1847 թվականին ստացել է Ֆրանսիայի մարշալ-գեներալի բարձրագույն կոչում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 186)։