Jump to content

Նիկ Քարթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկ Քարթեր
մարդ Խմբագրել Wikidata
Սեռարական Խմբագրել Wikidata
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ Խմբագրել Wikidata
ԱնձնանունNick Խմբագրել Wikidata
ԱզգանունCarter Խմբագրել Wikidata
Ծննդյան օր28 հունվարի 1980 Խմբագրել Wikidata
ԾննդավայրJamestown Խմբագրել Wikidata
Քույր/եղբայրLeslie Carter, Աարոն Կարտեր, Bobbie Jean Carter Խմբագրել Wikidata
ԱմուսինLauren Kitt Խմբագրել Wikidata
ԶավակOdin Carter Խմբագրել Wikidata
Մայրենի լեզուանգլերեն Խմբագրել Wikidata
Տիրապետում էանգլերեն Խմբագրել Wikidata
Գրավոր լեզուանգլերեն Խմբագրել Wikidata
Մասնագիտությունդերասան, երգիչ, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, պարող Խմբագրել Wikidata
Գործունեության սկիզբ1989 Խմբագրել Wikidata
Երաժշտական գործիքկիթառ, վոկալ Խմբագրել Wikidata
Dis­cog­rap­hyNick Carter discography Խմբագրել Wikidata
ԱնդամակցությունBackstreet Boys Խմբագրել Wikidata
Ժանրփոփ Խմբագրել Wikidata
Record labelSony Music, Jive Records Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքnickcarter.net Խմբագրել Wikidata
IMDb iden­ti­fiernm0141853 Խմբագրել Wikidata

Նիքոլաս Ջին Քարթեր (Nicholas Gene Carter,հունվարի 28, 1980(1980-01-28)[1][2], Jamestown, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի երգիչ, երաժիշտ, դերասան, Backstreet Boys խմբի անդամ։ Ինչպես նաև նա հրապարակել է երկու սոլո ալբոմ․ «Now or Never» (2002) և «I’m Taking Off» (2011)։

Նիկ Քարթերը ծնվել է Նյու Յորք նահանգի Ջեյմսթաուն քաղաքում[3] Ռոբերտ Ջիմ Քարթերի (1952-2017) և Ջեյն Էիլզաբեթ Սփոլինգի ընտանիքում[4]։ Նրա հայրը աշխատել է բեռնատարի վարորդ[5]։ Հետագայում ընտանիքը ձեռք է բերել «Yankeeebel» անվամբ բար R[6]։ Մի քանի տարի անց ընտանիքոը տեղափոխվել է Ֆլորիդա նահանգի Ռասկին քաղաք։ Նրա ծնողները վարում էին ծերանոց[7]։ Քարթերը՝ հինգ երեխաներից ավագն էր, նա ուներ երեք քույր և մեկ եղբայր․ քույրերը՝ Բոբբի Ջին (1982-2023) և Լեսլի (1986-2012), երկվորյակ քույր և եղբայր՝ Ահարոն (1987-2022) և Էյնջել (ծնվել է 1987)։

90-ական տարիների սկզբին Նիքը անցել է բազմաթիվ լսումներ և նկարահանվել գովազդներում։ Դեռահաս տարիքում Նիքը տնային կրթության է անցել, որպեսզի ավելի շատ ժամանակ տրամադրի իր կարիերային[8]։ 1989 թվականին նա ունեցել է լսումներ «Միկի Մաուսի ակումբ» հայտնի հեռուստատեսային շոուի համար։ 1990 թվականին Նիքը ունեցել է փոքր դեր «Մկրատաձեռն Էդվարդը» ֆիլմում։

Երիտասարդ տարիներին Նիքը կատարել է տարբեր հայտնի երգերի քավեր տարբերակներ։ Այդ ձայնագրումներից ոմանք 2002 թվականին թողարկվել են Before the Backstreet Boys 1989–1993 ալբոմում։

1992 թվականի մայիսին տեղական թերթերից մեկի գովազդին հայտնի է դարձել 12-18 տարեկան երիտասարդների վոկալային խմբի քասթինգի մասին։ Նիքը Էյ Ջեյի, Մակլինոմի և Հաուի Դորոուի հետ միասին, դարձել է առ այսօր Backstreet Boys խմբի առաջին մասնակիցներից մեկը։

Նիքը Էյ Ջեյի, Մակլինոմի և Հաուի Դորոուի հետ միասին, դարձել է խմբի առաջին մասնակիցներից մեկը։ Հետագայում նրանց միացավ Քևին Ռիչերդսոնը և Բրայան Լիթրելը։ Խմբի կարիերայի սկզբում այն հայտնի չէր նահանգներում, չնայած նրանց առաջին սինգլի հայտնիությանհը Օռրլանդո նահանգի քաղաքներում։ Այդ պատճառով խումբը որոշեց փորձել իր կարողությունները Եվրոպայում, որտեղ նրանց հայտնիությունը սկսեց թափ հավաքել։ Նրանք թողարկեցին 4 ալբոմ․ «Backstreet Boys», «Backstreet’s Back», «Millennium» և «Black & Blue»։ Նրանց հաջորդեց «Greatest Hits — Chapter One» հիթերի հավաքածուն։ Կարիերայի երեք տարվա ընդմիջոմից հետո Backstreet Boys-ը թողարկեց «Never Gone» ալբոմը։ 2007 թվականին խումբը լքեց Քևին Ռեչարդսոնը։ Դառնալով քառյակ, խումբը թողարկեց «Unbreakable» և «This Is Us» ալբոմները։ 2011 թվականին Backstreet Boys-ը մեկնեցին համատեղ շրջագայության New Kids on the Block-ի հետ։ Այս պային խումբը իր օրիգինալ կազմով ջայնագրում է նոր ալբոմ՝ նվիրված խմբի 20-ամյակին։ Backstreet Boys խմբի ալբոմների վաճառքոը կազմում է մոտ 130 միլիոն օրինակ[9]։

Սոլո կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երգչի ստորագրություն

Նիքը 2000 թվականից համարվում է N-Control Management ընկերության համասեփականատերն է։ Ինչպես նաև նա Break Out ալտերնատիվ ռոք խմբի մենեջերն է[10]։

2002 թվականին, խմբի կերիերայի ընդմիջման ժամանան, Նիքը դարձավ Backstreet Boys-ի առաջին մասնակիցը, որը թողարկել է սոլո ալբոմ։ «Now Or Never» քննադատների կողմից սառը ընդունվեց, բայց հասավ ոսկե կարգավիճակին ԱՄՆ-ում և Կանադայում։ Ալբոմը զբաղեցրեց 17-րդ հորիզոնականը Billboard 200 հիթ-փառատոնում։ Նրա առաջին շրջագայությունից հետո, Նիքը սկսեց աշխատել իր հաջորդ ալբոմի վրա, սակայն ձայնագրությունը չեղարկվեց, քանի որ Backstreet Boys-ը վերադարձան ստուդիա։ Ստուդիայում ձայնագրված երգերից մեկը «Let it go», հետագայում օգտագործվել է «Քարթերների ընտանիք» ռեալիթի շոուում։

Նիքը համատեղ իր երկարամյա ընկեր Թոմի Լիի հետ միասին 2005 թվականին ձայնագրել է «Say Goodbye» երգը (անգլերենից թարգմանաբար՝ «Ասա ցտեսություն») «TommyLand: The Ride» ալբոմի համար[11]։ 2009 թվականին Նիքը համատեղ ամերիկացի Ջենիֆեր Փեյջ երգչուհու հետ ձայնագրեց «Beautiful lie» զուգերգ (անգլերենից թարգմանաբար՝ «Հիանալի սուտ»)։ 2009 թվականի նոյեմբերի 20-ից երգը հասանելի է iTunes առցանց խանութներում։ Այն գրավել է 19-րդ հորիզոնականը գերմանական չարթերում։ 2010 թվականի ամռանը և աշնանը Նիքը աշխատել է ստուդիայում, ավարտելով աշխատանքը «I’m Taking Off» (անգլերենից թարգմանաբար՝ «Ես թռչում եմ») ալբոմի վրա, որը թողարկվել է 2011 թվականին Ճապոնիայում, Գերմանիայում և ԱՄՆ-ում։ Հունիսին ալբոմը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը Ճապոնիայի հիթ-փառատոնում ավելի քան 20 հազար օրինակի վաճառքով։

Կինո և հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Նիքը խաղաց «Վերադարձ քնկոտ հովիտ» ֆիլմի գլխավոր դերերից մեկը, ինչպես նաև հայտնվեց «Հրեշների կղզի» ֆիլմի եթերաշրջանային դերերում։ 2006 թվականի հոկտեմբերին Նիքը, նրա եղբայրը և քույրերը սկսեցին նկարահանվել ռեալիթի շոու «Քարթերների ընտանիք» (անգլ.՝ House of Carters)։ Ընտանիքը երկար ժամանակ անց, առաջին անգամ վերամիավորվեց մեկ հարկի տակ։ Նրանց փորձերը սկսել կյանքը «նոր էջից», միմյանց հետ համակերպվելը և հակասությունները հարթելը, ցուցադրվել է միլիոնավոր լսարանի առաջ։

2007 թվականին Նիքը նկարահանվել է «Երկնային ֆորսաժ» անկախ ֆիլմում։ Նրա թողարկումը իսկզբանե նախատեսված էր 2008 թվականին, այնուամենայնիվ ֆիլմը թողարկվել է 2010 թվականին։ 2010 թվականին Քարթերը «Կախազարդ» (անգլ.՝ The Pendant) կարճամետրաժ ֆիլմում հանդես էր եկել նաև որպես ռեժիսոր և դերասան[12]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին Նիքը ընգրկվել է People ամսագրի «Երկրագնդի 50 ամենագեղեցիկ մարդիկ» ցուցակում և 2002 թվականին դարձել CosmoGirl ծրագրի «Աշխարհի ամենասեքսուալ տղամարդը»։

2014 թվականի ապրիլի 12-ին[13] ամուսանցել է ֆիտնեսի մասնագետ Լորեն Քիթի հետ, որի հետ մինչև հարսանիք նա հանդիպում էր 5 տարի։ Ամուսինները ունեն որդի՝ Օդին Ռեյն Քարթեր (ծնվել է 19.04.2016) և երկու դուստր՝ Սիրշա Ռեյն Քարթեր (ծնվել է 02.10.2019)[14] և Պյորլ Քարթեր (ծնվել է 21.04.2021[15][16]

Նիք Քարթերի նախկին ընկերուհիների ցուցակում են հայտնվել շատ հայտնիներ շոու բիզնեցի ոլորտից․ երգչուհի և Փլեյբոյ ամսագրի մոդել Ուիլլա Ֆորդը (1998-2001)[17], Փերիս Հիլթոնը (2003 թվականի դեկտեմբեր-2004 թվականի հուլիս)[10], Փլեյբոյ ամսագրի աստղ Դելին Քերթիսը, փոփ երգչուհի Մենդի Մուրը։

2002 թվականին Նիք Քարթերի թիմը ջրային մարտկոցով սպորտում հաղթեց աշխարհի առաջնությունը իր դասում[10]։

Նիքը նաև վկայագրված ջրասուզակ է[10]։

Առողջական խնդիրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

People ամսագրի հարցազրույցում Քարթերը խոստովանել է, որ վարել է անառողջ ապրելակերպ, ինրպես նաև ալկոհոլից և թմրանյութերից կախվածությունը ազդել է նրա առողջության վրա[18]։ 2008 թվականին նրա մոտ ախտորոշվել է «կարդիոմիոփաթիա»։

Բարեգործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիքը շատ ուժեր է ծախսում շրջակա միջավայրի և համաշխարհային օվկիանոսների առողջության վրա։ Երգիչը գլխավորել է օվկիանոսները փրկելու ընկերությունը [19], իր գործընկերու՝ Քևին Ռիչարդսոնի[10] «Just Within Reach» բարեգործականն հիմնադարամի շրջանակներում։ 2007 թվականին նա հայտարարվել է, որպես «Դելֆինի Միջազգային Տարվա» դեսպան։ Նա նաև աշխատել է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի և կորալային խութերի օգնության միջազգային ծրջագրում[20]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Год Հայերեն անվանում Оригинальное название Роль
1990 ֆ Որոշում Judgment դերերում նշված չէ
1990 ֆ Մկրատաձեռն Էդվարդը Edward Scissorhands հարևանի որդի
1998 ս Սաբրինա՝ փոքրիկ կախարդ Sabrina, the Teenage Witch ինքն իր դերում
2002 մս Արթուր Arthur ինքն իր դերում
2002 ս Ամերիկական երազանք American dreams Ջեյ Բլեք
2003 ս 8 պարզ կանոններ իմ եռահաս աղջկա ընկերոջ համար 8 Simple Rules... for Dating My Teenage Daughter Բեն Հեչեր
2006 ս Քարթերների ընտանիքը House of Carters ինքն իր դերում
2004 հֆ Վերադարձ քնկոտ խոռոչ The Hollow Բրոդի
2004 ֆ Հրեշների կղզին Monster Island ինքն իր դերում
2010 ֆ Երկնային ֆորսաժ Kill Speed Ֆորման
2010 կարճ Ծաղրածու The Pendant Բարետ
2012 ս 90210: Նոր սերունդ 90210 ինքն իր դերում

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2002: Now or Never
  • 2002: Before The Backstreet Boys 1989-1993
  • 2011: I'm Taking Off
  • 2015: All American
  • Help Me (2002)
  • Do I Have To Cry For You (2002)
  • I Got You (2003)
  • Beautiful Lie — Ջենիֆեր Փեյդջի հետ զուգերգ (2009)
  • Just One Kiss (2011)
  • Love Can’t Wait (2011)
  • I’ll Wait (2015)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Internet Movie Database — 1990.
  2. GeneaStar
  3. Netter, Matt Backstreet Boys * Aaron Carter. — New York: Pocket Books, 1999. — С. 38. — ISBN 0-671-03539-8
  4. անգլ.՝ Robert Gene Carter and Jane Elizabeth Spaulding
  5. «Nick Carter: Singer» (անգլերեն). People. 2000-05-08. Արխիվացված է օրիգինալից 2012-03-01-ին. Վերցված է 2010-10-07-ին.
  6. Laudadio, Marisa (2009-02-16). «Nick Carter Gets Buff» (անգլերեն). People. Արխիվացված է օրիգինալից 2012-08-21-ին. Վերցված է 2012-08-19-ին.
  7. Netter, Matt Backstreet Boys * Aaron Carter. — New York: Pocket Books. — Т. 8. — С. 1999. — ISBN 0-671-03539-8
  8. Wilson, MacKenzie. «Nick Carter - Biography» (անգլերեն). allmusic. Արխիվացված է օրիգինալից 2012-03-01-ին. Վերցված է 2010-07-21-ին.
  9. Cathy Rose A. Garcia (2010-02-22). «Backstreet Boys Share Secrets to Success» (անգլերեն). The Korea Times. Արխիվացված է օրիգինալից 2012-08-21-ին. Վերցված է 2012-08-19-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 «Biography for Nick Carter» (անգլերեն). IMDb. Արխիվացված է օրիգինալից 2012-03-01-ին. Վերցված է 2010-03-03-ին.
  11. «TommyLand: The Ride» (անգլերեն). Discogs. Արխիվացված է օրիգինալից 2013-05-22-ին. Վերցված է 2010-07-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. Sciarretto, Amy. (2010-08-06). «Backstreet Boys Nick Carter to Screen Short Film on August 13» (անգլերեն). ArtistDirect. Արխիվացված է օրիգինալից 2012-03-01-ին. Վերցված է 2010-10-07-ին.
  13. «Ratings and Reviews for New Movies and TV Shows - IMDb». IMDb. Արխիվացված է օրիգինալից 1997-01-22-ին. Վերցված է 2020-01-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «Ratings and Reviews for New Movies and TV Shows». IMDb. Արխիվացված է օրիգինալից 2014-06-21-ին. Վերցված է 2020-01-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. «Backstreet Baby! Nick Carter and Lauren Kitt Debut Their 3rd Child». Us Weekly (ամերիկյան անգլերեն). 2021-04-26. Վերցված է 2021-05-01-ին.
  16. «Nick Carter and Lauren Kitt Reveal 1-Month-Old's Name, Share Inspiration». Us Weekly (ամերիկյան անգլերեն). 2021-06-02. Արխիվացված է օրիգինալից 2021-06-02-ին. Վերցված է 2021-06-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  17. Stephen M. Silverman (2001-08-22). «Pop Stars Ford, Carter Now 'Friends'» (անգլերեն). People. Արխիվացված է օրիգինալից 2012-03-01-ին. Վերցված է 2010-10-07-ին.
  18. Laudadio, Marisa (2009-02-05). «Nick Carter: Alcohol & Drugs Almost Killed Me» (անգլերեն). People. Արխիվացված է օրիգինալից 2012-03-01-ին. Վերցված է 2010-03-03-ին.
  19. անգլ.՝ Nick Carter Oceans Campaign
  20. «Biography» (անգլերեն). NickCarter.net. Արխիվացված է օրիգինալից 2012-03-01-ին. Վերցված է 2010-07-21-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Carter, Jane. The Heart and Soul of Nick Carter: Secrets Only a Mother Knows. — Penguin USA, 1998. — С. 182. — ISBN 0-451-40895-0.