Նիկ Հորնբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկ Հորնբի
Ծնվել էապրիլի 17, 1957(1957-04-17)[1][2][3][…] (67 տարեկան)
ԾննդավայրՌեդհիլ, Ռեյգեյթ և Բանստեդ, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]
Մասնագիտությունգրող, վիպասան, սցենարիստ, երգերի հեղինակ, կինոպրոդյուսեր, ակնարկագիր և երգերի հեղինակ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՀիսուսի քոլեջ, Desborough College? և Քեմբրիջի համալսարան
Ժանրերվեպ
Ուշագրավ աշխատանքներFever Pitch?
ԱնդամակցությունԹագավորական գրական ընկերություն
Պարգևներ
Կայքnickhornbyofficial.com
 Nick Hornby Վիքիպահեստում

Նիքոլաս Փիթր Ջոն Հորնբի (անգլ.՝ Nick Hornby, ապրիլի 17, 1957(1957-04-17)[1][2][3][…], Ռեդհիլ, Ռեյգեյթ և Բանստեդ, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի գրող։ Իր ստեղծագործություններում նա անդրադարձել է ժամանակակից ժողովրդական, առօրեական թեմաների։ Նրա հերոսները հիմնականում երիտասարդներ են, ովքեր անհոգ կյանք են վարում։ Հորնբիի ստեղծագործությունների մի մասը էկրանավորվել է («Ֆուտբոլային տենդ», «Hi-Fi»,«Տղաս»), իսկ «Զգացմունքների դաստիարակություն» (2009) և «Բրուքլին» (2015) մելոդրամների սցենարների համար առաջադրվել է «Օսկար»-ի և BAFTA-ի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորնբին ծնվել է 1957 թվականի ապիլի 17-ին, Լոնդոնից ոչ շատ հեռու գտնվող Ռեդհիլ քաղաքում, Սուրրեյ կոմսությունում։ 11 տարեկանում նրա ծնողները ամուսնալուծվել են։ Որպեսզի կարողանա հաղթահարել այդ ամենը, նա տարվել է ֆուտբոլով և դարձել լոնդոնյան «Արսենալ»-ի երկրպագու։ Երկրպագուի տպավորությունների տակ էլ գրել է իր ինքնակենսագրական «Ֆուտբոլային տենդ» գիրքը։

Մայդենհեդյան քերականական դպրոցն ավարտելուց հետո նա անգլերեն և գրականություն է ուսումնասիրել Քեմբրիջի համալսարանում։ Ավարտելուց հետո այնտեղ դասավանդել է անգլերեն։ 1993 թվականից սկսվում է նրա՝ գրողի և լրագրողի կարիերան։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորնբին ամուսնացել է երկու անգամ։ 1993 թվականին ծնվել է իր և իր առաջին կնոջ՝ Վիրջինիա Բոուելի որդի Դենին, որն աուտիզմ ուներ։ Դա է պատճառ դառնում, որ Հորնբին դառնա աուտիզմ ունեցող երեխաների համար բարեգործություններ կազմակերպող Tree House կազմակերպության անդամ և «Զրույց հրեշտակի հետ» գրքի վաճառքից առաջացած հասույթն ուղղի այդ կազմակերպությանը։

Հորնբիի երկրորդ կինը պրոդյուսեր Ամանդա Փոսին է։ Նրանք ունեն երկու որդի։ Հորնբիի քույրը ևս գրող էր՝ Գիլլ Հորնբին։

Հորնբին երկրպագում է «Արսենալ» ֆուտբոլային ակումբին։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստական ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնակենսագրական ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անթոլոգիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Официальный сайт Ника Хорнби Արխիվացված 2019-05-21 Wayback Machine(անգլ.)
  • Nick’s Fans — сайт поклонников Ника Хорнби(անգլ.)
  • Dina Baty (21.09.2012). «Ник Хорнби: «Я испытываю вдохновение до того, как начинаю писать»». Интервью сайту Theoryandpractice.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկ Հորնբի» հոդվածին։