Նարե Հայկազյան
Նարե Հայկազյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1969 (55 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1991) |
Մասնագիտություն | դերասանուհի և նկարչուհի |
Ծնողներ | Աշոտ Հայկազյան, Ջուլիետ Մատինյան |
Նարե Աշոտի Հայկազյան (սեպտեմբերի 17, 1969, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի, նկարչուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել և մեծացել է Երևանում, արվեստագետներ՝ Աշոտ Հայկազյանի (քանդակագործ անիմալիստ) և Ջուլիետ Մատինյանի (ռեժիսոր և արձակագիր) ընտանիքում։
1987 թ․ ավարտել է Երևանի Մ.Արազու անվան միջնակարգ դպրոցը։ 5 տարի սովորել է Երևանի թիվ 13 երաժշտական դպրոցի թավջութակի բաժնում։ 1984 թ․-ից զուգահեռ սովորել է Հայաստանի Թատերական միությանը կից դերասանական ստուդիայի մնջախաղի և դրամատիկ թատրոնի բաժիններում, որի ընթացքում խաղացել է 13 մանրապատումային ներկայացումներում։ 14 տարեկան հասակից խաղացել է արդեն պրոֆեսիոնալ բեմում։ 1988-1991 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատրոնի և կինոյի բաժնում։
1986-2001 թթ. սկսել է աշխատել Երևանի մնջախաղի պետական թատրոնում` գեղարվեստական ղեկավար և տնօրեն Արսեն Փոլադովի օրոք։
Դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 198? - Պ. Տուրին, «Առնետորս»` կին, (ռեժիսոր Ա. Հարությունյան)
- 1995 - Լ. Պիրանդելլո, «6 պերսոնաժ հեղինակ որոնելիս»` Խորթ աղջիկ, (բեմադրող ռեժիսոր Արմեն Մազմանյան, «ԳՈՅ» թատրոն լաբորատորիա)
- 1995 - Էժեն Իոնեսկո, «Ռնգեղջյուր»` Դեզի, (բեմադրող ռեժիսոր Արմեն Մազմանյան, «ԳՈՅ» թատրոն)
- 19?? - Վիլյամ Սարոյան, «Օպերա-օպերա»` Ռոքսան
- 19?? - Օսկար Ուայլդ, «Սալոմե»` Սալոմե
- 19?? - Մոլիեր, «Տարտյուֆ»` Մարիան
- 2000 - Սամվել Կոսյան, «Գուցե փրկվենք»` Ջոյ թռչուն (բեմադրող ռեժիսոր Դավիթ Հակոբյան)
- 2003 - Կարինե Խոդիկյան, «Վերադառնում եմ, մոռացե՛ք»՝ Աննա (ռեժիսոր Ս. Շահվերդյան, մոնոներկայացում)
- 2006 - Էդուարդո Դե Ֆիլիպո, «Ցիլինդր» կամ «Մահ իտալական ձևով» (բեմ. Հ.Հարությունյան)
Հեռուստաթատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1991 - Գրիգոր Զոհրապ, «Գիշերվան մարդը»` Վասիլիկ (Հայկական հեռուստատեսություն)
- 199? - Կ. Խոդիկյան, «Դարպասներ»` խորթ աղջիկ (ռեժիսոր Յ.Էլոյան, Հայկական հեռուստատեսություն)
- 199? - Վիլյամ Սարոյան, «Մարդկային կատակերգություն»` Բեսի (Հայկական հեռուստատեսություն)
- 1998 - Գ. Շահինյան, «Երեկ, այսօր, վաղը...»` Ջինա (ռեժիսոր Հերբերտ Գասպարյան), Հայկական հեռուստատեսություն, հայկ. առաջին հեռուստասերիալ)
- 199? - Ս. Զաքարյան, «Խաչելություն»` Մարի (ռեժիսոր Խ. Չալիկյան, Հայկական հեռուստատեսություն)
- 2000 - Պերճ Զեյթունցյան, «Խոր Վիրապ»` Հռիփսիմե կույս (բեմադրող ռեժիսոր Խորեն Աբրահամյան)
- 199? - Գաբրիել Սունդուկյան, «Էլի մեկ զոհ»` Սալոմե
- 199? - Հ. Զուդերման, «Արևի շողեր»` Յուլյա (ռեժիսոր Հ. Աշուղյան,)
- 199? - Գ. Շահինյան, «Ցլամարտ»` Կորիդո (ռեժիսոր Ա. Մեհրաբյան,)
- 199? - Գ. Շահինյան, «Պատ»` կին
- 199? - Շառլ Բոդլեր, «Չարի ծաղիկներ»` Կին-կատու
- 2004 - «Սև-սպիտակ ծիածան»` Սուլա (սց. հեղ. և բեմ.ռեժիսոր Խ. Չալիկյան, Հայաստանի ազգային կինոկենտրոն)
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1992 - «Ավետիք», ռեժիսոր Դոն Ասկարյան
- 2001 - «Հերոստրատ»` Էրիթ - քրմուհի, բեմ.ռեժիսոր Ռուբեն Քոչար
- 2013 - «Հոգաբարձուներ» (անգլ.՝ Caregivers) Նանա, ռեժիսոր Վիկտորիա Ալեքսանյան (կարճամետրաժ, դրամա)[1]
Բեմադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2005 թ. «Նոր սկիզբ...»
Ֆիլմերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2001 - ԻԻՀ «Իրան Զամի» միջազգային թատերական փառատոն - «Գլխավոր մրցանակ», «Գուցե փրկվենք», Սամվել Կոսյան, ներկայացում - «Համազգային թատրոն»
- 2003 - ՀԹԳՄ «Արտավազդ»
- 2003 - առաջին «Արմմոնո» թատերական փառատոն - «Լավագույն գեղագիտական մրցանակ», «Վերադառնում եմ, մոռացե՛ք», Կարինե Խոդիկյան, մոնոդրամա
- 2003 - առաջին «Արմմոնո» թատերական փառատոն - «Տարվա լավագույն դերասանուհի», «Վերադառնում եմ, մոռացե՛ք», Կարինե Խոդիկյան, մոնոդրամա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Կինոնկարի էջը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի էջում». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 19-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ «Կինոնկարի էջը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի էջում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 19-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն)
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նարե Հայկազյան» հոդվածին։ |