Նարե Հայկազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նարե Հայկազյան
Նարե Հայկազյան.jpg
Ծնվել էսեպտեմբերի 17, 1969(1969-09-17) (50 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասանուհի և նկարչուհի
ԾնողներԱշոտ Հայկազյան, Ջուլիետ Մատինյան

Նարե Աշոտի Հայկազյան (1969 թ. սեպտեմբերի 17, Երևան), հայ դերասանուհի, նկարչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել և մեծացել է Երևանում, արվեստագետներ՝ Աշոտ Հայկազյանի (քանդակագործ անիմալիստ) և Ջուլիետ Մատինյանի (ռեժիսոր և արձակագիր) ընտանիքում։

1987 թ․ ավարտել է Երևանի Մ.Արազու անվան միջնակարգ դպրոցը։ 5 տարի սովորել է Երևանի թիվ 13 երաժշտական դպրոցի թավջութակի բաժնում։ 1984 թ․-ից զուգահեռ սովորել է Հայաստանի Թատերական միությանը կից դերասանական ստուդիայի մնջախաղի և դրամատիկ թատրոնի բաժիններում, որի ընթացքում խաղացել է 13 մանրապատումային ներկայացումներում։ 14 տարեկան հասակից խաղացել է արդեն պրոֆեսիոնալ բեմում։ 1988-1991 թթ սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատրոնի և կինոյի բաժնում։

1986-2001 թթ. սկսել է աշխատել Երևանի մնջախաղի պետական թատրոնում` գեղարվեստական ղեկավար և տնօրեն Արսեն Փոլադովի օրոք։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 198? - Պ. Տուրին, «Առնետորս»` կին, (ռեժիսոր Ա. Հարությունյան)
  • 1995 - Լ.Պիրանդելլո, «6 պերսոնաժ հեղինակ որոնելիս»` Խորթ աղջիկ, (բեմադրող ռեժիսոր Արմեն Մազմանյան, «ԳՈՅ» թատրոն լաբորատորիա)
  • 1995 - Էժեն Իոնեսկո, «Ռնգեղջյուր»` Դեզի, (բեմադրող ռեժիսոր Արմեն Մազմանյան, «ԳՈՅ» թատրոն)
  • 19?? - Վիլյամ Սարոյան, «Օպերա-օպերա»` Ռոքսան
  • 19?? - Օսկար Ուայլդ, «Սալոմե»` Սալոմե
  • 19?? - Մոլիեր, «Տարտյուֆ»` Մարիան
  • 2000 - Սամվել Կոսյան, «Գուցե փրկվենք»` Ջոյ թռչուն (բեմադրող ռեժիսոր Դավիթ Հակոբյան)
  • 2003 - Կարինե Խոդիկյան, «Վերադառնում եմ, մոռացե՛ք»՝ Աննա (ռեժիսոր Ս. Շահվերդյան, մոնոներկայացում)
  • 2006 - Էդուարդո Դե Ֆիլիպո, «Ցիլինդր» կամ «Մահ իտալական ձևով» (բեմ. Հ.Հարությունյան)

Հեռուստաթատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1991 - Գրիգոր Զոհրապ, «Գիշերվան մարդը»` Վասիլիկ (Հայկական հեռուստատեսություն)
  • 199? - Կ. Խոդիկյան, «Դարպասներ»` խորթ աղջիկ (ռեժիսոր Յ.Էլոյան, Հայկական հեռուստատեսություն)
  • 199? - Վիլյամ Սարոյան, «Մարդկային կատակերգություն»` Բեսի (Հայկական հեռուստատեսություն)
  • 1998 - Գ. Շահինյան, «Երեկ, այսօր, վաղը...»` Ջինա (ռեժիսոր Հերբերտ Գասպարյան), Հայկական հեռուստատեսություն, հայկ. առաջին հեռուստասերիալ)
  • 199? - Ս. Զաքարյան, «Խաչելություն»` Մարի (ռեժիսոր Խ. Չալիկյան, Հայկական հեռուստատեսություն)
  • 2000 - Պերճ Զեյթունցյան, «Խոր Վիրապ»` Հռիփսիմե կույս (բեմադրող ռեժիսոր Խորեն Աբրահամյան)
  • 199? - Գաբրիել Սունդուկյան, «Էլի մեկ զոհ»` Սալոմե
  • 199? - Հ. Զուդերման, «Արևի շողեր»` Յուլյա (ռեժիսոր Հ. Աշուղյան,)
  • 199? - Գ. Շահինյան, «Ցլամարտ»` Կորիդո (ռեժիսոր Ա. Մեհրաբյան,)
  • 199? - Գ. Շահինյան, «Պատ»` կին
  • 199? - Շառլ Բոդլեր, «Չարի ծաղիկներ»` Կին-կատու
  • 2004 - «Սև-սպիտակ ծիածան»` Սուլա (սց. հեղ. և բեմ.ռեժիսոր Խ. Չալիկյան, Հայաստանի ազգային կինոկենտրոն)

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 թ. «Նոր սկիզբ...»

Ֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013 թ. «Թակոց», 18 րոպե (անգլ.՝ Knock), ռեժիսոր՝ դեբյուտային աշխատանք (կարճամետրաժ)[2]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 - ԻԻՀ «Իրան Զամի» միջազգային թատերական փառատոն - «Գլխավոր մրցանակ», «Գուցե փրկվենք», Սամվել Կոսյան, ներկայացում - «Համազգային թատրոն»
  • 2003 - ՀԹԳՄ «Արտավազդ»
  • 2003 - առաջին «Արմմոնո» թատերական փառատոն - «Լավագույն գեղագիտական մրցանակ», «Վերադառնում եմ, մոռացե՛ք», Կարինե Խոդիկյան, մոնոդրամա
  • 2003 - առաջին «Արմմոնո» թատերական փառատոն - «Տարվա լավագույն դերասանուհի», «Վերադառնում եմ, մոռացե՛ք», Կարինե Խոդիկյան, մոնոդրամա

Քաղվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Նարե Հայկազյան հոդվածին
  • Կկղզիանամ, ինձ վերջապես գտնելու համար[3]։
  • Ձանձրույթը ծնվում է անտարբերությունից։ Իսկ անտարբերությունն ի հայտ է գալիս սիրո բացակայությունից, իսկ սիրո բացակայությունը՝ հոգու մահն է։[3]
  • Եթե անկեղծ ես, ամոթ չկա, կեղծությունն է ամոթ[4]։
  • Քաղաքակրթությունը մարդուն հեռացնում է մարդուց։[4]
  • Կորստի չափանիշը ոչինչ չկորցնելն է, քանզի ամեն բան ի վերջո վերադառնում է։[4]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կինոնկարի էջը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի էջում
  2. Կինոնկարի էջը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի էջում
  3. 3,0 3,1 Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed. (2001)։ Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան։ Զանգակ-97 հրատարակչություն։ էջ 133։ ISBN 99930-2-276-4 
  4. 4,0 4,1 4,2 Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed. (2001)։ Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան։ Զանգակ-97 հրատարակչություն։ էջ 134։ ISBN 99930-2-276-4