Նատաշա Նինկովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատաշա Նինկովիչ
սերբ.՝ Наташа Нинковић
Ծնվել էհուլիսի 22, 1972(1972-07-22)[1] (51 տարեկան)
ԾննդավայրՏրեբինյե, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[2]
ԿրթությունԴրամատիկական արվեստների ֆակուլտետ և Բելգրադի արվեստի համալսարան
Քաղաքացիություն Բոսնիա և Հերցեգովինա,  Սերբիա և  ՀՍՖՀ
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, դերասանուհի և սցենարիստ
Ակտիվ շրջան1989-այժմ
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0632473
Նատաշա Նինկովիչ՝ Վիքիպահեստ

Նատաշա Նինկովիչ (սերբ.՝ Наташа Нинковић / Nataša Ninković, հուլիսի 22, 1972(1972-07-22)[1], Տրեբինյե, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[2]), կինոյի և թատրոնի սերբ դերասանուհի, ով առավել հայտնի է «Փրկիչը», «Կյանք ու պատերազմ», «Մասնագետ», «Թակարդ» ֆիլմերում իր դերակատարումներով։ Մի շարք հեղինակավոր մրցանակների դափնեկիր, հայրենական ու միջազգային կինոփառատոններում բազմից արժանացել է լավագույն դերասանուհու կոչման։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատաշա Նինկովիչը ծնվել է 1972 թվականի հուլիսի 22-ին Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության Տրեբինյե քաղաքում (ներկայում՝ Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա)՝ Բրանկո և Միլենա Նինկովիչների ընտանիքում։ Հայրենի քաղաքում ավարտել է միջնակարգ դպրոցը, ինչից հետո մեկնել է Բելգրադ և ընդունվել Բելգրադի համալսարանի դրամատիկական արվեստի ֆակուլտետ, որտեղ սովորել է պրոֆեսոր Վլադիմիր Եվտովիչի մոտ։ Նատաշա Նինկովիչի համակուրսեցիներն են եղել այնպիսի հայտնի արտիստներ, ինչպիսիք են Վոին Չետկովիչը, Սերգեյ Տրիֆունովիչը և Նեբոյշա Գլագովեցը։ Նատաշա Նինկովիչը համալսարանն ավարտել է 1994 թվականին[4][5]։

Կինոյում նկարահանվել Նատաշա Նինկովիչն սկսել է համալսարանում սովորելու տարիներին՝ 1989 թվականին. նա էպիզոդիկ դերեր է կատարել «Լավագույնը» և «Հոլիվուդի երեք տոմս» ֆիլմերում։ Հայտնի է դարձել 1998 թվականին, երբ նկարահանվել է ամերիկյան «Փրկիչը» ֆիլմի գլխավոր դերերից մեկում։ Ֆիլմը նվիրված էր Բոսնիական պատերազմի ողբերգական դեպքերին։ Այդ դերակատարկան համար Նինկովիչն արժանացել է մի շարք հեղինակավոր կինոմրցանակների, մասնավորապես Սոչիում կայացած «Կինոտավր» կինոփառատոնում ճանաչվել է լավագույն դերասանուհի, Նիշում կայացած սերբական կինոփառատոնում արժանացել է մի քանի մրցանակների։

2003 և 2004 թվականներին Նատաշա Նինկովիչը նկարահանվել է «Մասնագետ» ֆիլմում և «Խառը ամուսնություն» հեռուստասերիալում համապատասխանաբար։ 2006 և 2007 թվականներին նշանակալի են եղել նրա դերերը «Խենթը, խճճվածը, նորմալը» սերիալում և «Թակարդ» ֆիլմում, որը նույնպես արժանացել է տարբեր հարգի մի շարք մրցանակների։ 2008 թվականին նկարահանվել է «Վիրավոր արծիվը» ֆիլմի գլխավոր դերերից մեկում։

Նատաշա Նինկովիչը բազմաթիվ դերերով հանդես է եկել Բելգրադի Ազգային թատրոնի բեմում։ Արժանացել է մի քանի թատերական մրցանակների. 2002 թվականին նրան շնորհվել է «Կոմեդիայի օրեր» փառատոնի մրցանակ «Ամռան գիշերվա երազ» ներկայացման մեջ կատարած դերի համար։ 2005 թվականին Բելգրադի դրամատիկական թատրոնի կողմից ճանաչվել է լավագույն դերասանուհի «Տրանսիլվանիա» ներկայացման մեջ իր դերակատարման համար։ Երեք անգամ ճանաչվել է Բելգրադի Ազգային թատրոնի լավագույն դերասանուհի (2001, 2002, 2010)։

Նատաշա Նինկովիչը բնակվում է Բելգրադում։ Ամուսնացած է Նենադ Շարենացի հետ։ Նրանք ունեն երկու երեխա՝ երկվորյակներ Լուկան ու Մատիան[6]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1989 ֆ Լավագունը Najbolji մատուցողուհի
1993 ֆ Հոլիվուդի երեք տոմս Tri karte za Holivud Լուցիա
1998 ֆ Գոլուբովիչի դեղատունը Golubovića apoteka Ելենա
1998 ֆ Իշխան Միխայլո Knez Mihajlo
1998 ֆ Փրկիչը Savior
1998-2001 ս Ընտանեկան գանձ Porodično blago Ռուժիցա Ռանկովիչ
2001 ֆ Կյանք և պատերազմ Rat uživo Լոլա
2001 ֆ Դանիացին Սերբիայում Den serbiske dansker Էմա
2001 ֆ Վարպետ Majstor
2003 ֆ Իլկա Բնօրինակ անունը հայտնի չէ Ելենա Մարկովիչ
2003 ֆ Մասնագետ Profesionalac Մարթա
2004 ս Խառը ամուսնություն M(j)ešoviti brak Լոլա
2005 ֆ Կարևոր բան եմ ուզում ասել Ձեզ Imam nešto važno da ti kažem մայր
2005 ֆ Իվկովի փառքը Ivkova slava Պարասկևա
2005 ֆ Արված է Հարավսլավիայում Բնօրինակ անունը հայտնի չէ Մարիա
2005 ս Կատարյալ հարաբերություններ Idealne veze Թամարա
2006 ս Խենթը, խճճվածը, նորմալը Ljubav, navika, panika Բոժանա
2007 ֆ Թակարդ Klopka Մարիա
2007-2009 ս Լորենիների փողոց Ulica lipa Սաշկա
2008 ֆ Թաղանաս St. 2 Pokrajina St. 2 Ռուժիցա
2008 ֆ 2009 Վիրավոր արծիվ Ranjeni orao / Վուկիցա
2008 ֆ 2009 Դառը պտուղ Gorki plodovi / Անիտա
2009 ֆ Շտապ օգնություն Բնօրինակ անունը հայտնի չէ
2010 ֆ Մի քանի այլ պատմություններ Բնօրինակ անունը հայտնի չէ Միլենա
2011 ս Անկոտրում սիրտ Nepobedivo srce' Կաչա Ստաջիչ
2011 ս Լորենու ծաղկումը Բալկաններում Cvat lipe na Balkanu' Ռիկի Սալոմ
2012 ֆ Մարդու մահ Բալկաններում Smrt čoveka na Balkanu' Նադա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1061702391 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. «Nataša Ninković dobitnica Nagrade "Žanka Stokić"
  4. «Nataša Ninković». www.trebinje.info (Bosnian). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 11-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Nataša Ninković». National Theatre in Belgrade (Serbian). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 11-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Maksimović, Danijela (2008 թ․ նոյեմբերի 23). «Gluma je dovoljan razlog za sreću» (Serbian). Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 11-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատաշա Նինկովիչ» հոդվածին։