Նապոլեոն II

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նապոլեոն II
ֆր.՝ Napoléon II
Դիմանկար
Ծնվել էմարտի 20, 1811(1811-03-20)[1]
ԾննդավայրՓարիզ[2]
Մահացել էհուլիսի 22, 1832(1832-07-22)[3][4][5][…] (21 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Ավստրիական կայսրություն
ԳերեզմանՀաշմանդամների տուն և Փարիզ
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունգծանկարիչ և սպա
Ծնողներհայր՝ Նապոլեոն Բոնապարտ, մայր՝ Մարիա-Լուիզա Ավստրիացի
Զբաղեցրած պաշտոններKing of the Romans? և French co-prince of Andorra?
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Ստեփանոս Հունգարացու շքանշան Երկաթյա թագի շքանշան Սուրբ Ստեփանի հունգարական թագավորական շքանշանի Մեծ խաչ Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ և Sacred Military Constantinian Order of Saint George
 Napoleon II of France Վիքիպահեստում

Նապոլեոն Ֆրանսուա Շառլ Ժոզեֆ Բոնապարտ (ֆր.՝ Napoléon François Joseph Charles Bonaparte, մարտի 20, 1811(1811-03-20)[1], Փարիզ[2] - հուլիսի 22, 1832(1832-07-22)[3][4][5][…], Վիեննա, Ավստրիական կայսրություն), Նապոլեոնի և Մարիա-Լուիզա Ավստրիացու որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նապոլեոն II-ը ծնվել է Փարիզում 1811 թվականին[6]։ 1814 թվականին, Փարիզի ճակատամարտում պարտվելուց հետո, Նապոլեոն I-ի սպայակազմը նրան ստիպել է հրաժարվել գահից։ Նապոլեոն I-ը ցանկանում էր, որ Նապոլեոն II-ը հաջորդի իրեն, սակայն հաղթող դաշնակիցները չեն համաձայնվել։ Նապոլեոն II-ը և իր մայրն աքսորվել են Ավստրիա, իսկ Նապոլեոն I-ը` Էլբա կղզի։ 1815 թվականին Նապոլեոն I-ը փախուստի է դիմել և վերահաստատվել Ֆրանսիայի գահին, բայց նրան կրկին ստիպում են գահը լքել Վաթերլոոյի ճակատամարտում կրած պարտությունից հետո։

Ֆրանսիայի կայսր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նապոլեոն I-ի կողմնակիցները Նապոլեոն II-ին Ֆրանսիայի կայսր են հռչակել 1815 թվականի հունիսի վերջին, սակայն հուլիսի 7-ին Փարիզ դաշնակիցների մուտքը վերջ է դրել նապոլեոնիստների ջանքերին։

Կյանքն Ավստրիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նապոլեոն Երկրորդը որպես Ռայխշթադթի դուքս

Նապոլեոն II-ն իր կյանքի մեծ մասն անց է կացրել Ավստրիայում, որտեղ նա հայտնի էր որպես Ֆրանց։ Նա 7 տարեկանում դարձել է Ռայխշթադթի դուքսը, իսկ 12 տարեկանում միացել է ավստրիական բանակին։

Նապոլեոնը մտերիմ հարաբերություններ ուներ Բավարիայի իշխանուհի Սոֆիայի հետ։ Կարծիք կա, որ նա Սոֆիայի որդու` Մեքսիկայի ապագա կայսր Մաքսիմիլիան Առաջինի հայրն է, բայց այդ վարկածը խստորեն ժխտվում է պատմաբանների կողմից։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նապոլեոնը մահացել է թոքախտից, 1832 թվականի հուլիսի 22-ին։

Մասունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականին Ադոլֆ Հիտլերը նրա մնացորդները Վիեննայից տեղափոխել է Փարիզի հաշմանդամների տան գերեզմանոց։ Նրա մնացորդները որոշ ժամանակ թաղված են եղել իր հոր կողքին, բայց հետո դրանք տեղափոխել են ներքևում գտնվող եկեղեցի։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոդ Ադամսը որպես Նապոլեոն Երկրորդ L'Aiglon-ում
  • Նապոլեոն II-ը նաև հայտնի էր որպես Արծվիկ (L'Aiglon): Էդմոն Ռոստանը նրա կյանքի մասին գրել է L'Aiglon պիեսը։
  • Սերբ կոմպոզիտոր Պետառ Ստոյանովիչը 1920-ական թվականներին գրել է օպերետ` նվիրված Նապոլեոն II-ին։
  • Արթուր Հոնեգերը և Ժակ Իբերը գրել են L'Aiglon օպերան, որի պրեմիերան տեղի է ունեցել 1937-ին։
  • Լրագրող Անրի Ռոշֆորը կատակել է, թե Նապոլեոն II-ը, երբևէ չղեկավարելով, դարձել է Ֆրանսիայի լավագույն ղեկավարը, քանի որ նա որևէ պատերազմ, հարկեր կամ բռնապետություն չի բերել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wurzbach D. C. v. Reichstadt, Napoleon Franz Joseph Karl Herzog von (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 25. — S. 181.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #118743996 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Lundy D. R. The Peerage
  5. 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  6. «Рейхштадский герцог». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Welschinger, Le roi de Rome, 1811-32, (Paris, 1897)
  • Wertheimer, The Duke of Reichstadt, (London, 1905)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նապոլեոն II» հոդվածին։