Նաոմի Հարիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նաոմի Հարիս
անգլ.՝ Naomie Harris
Ծնվել էսեպտեմբերի 6, 1976(1976-09-06)[1] (47 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[1]
ԿրթությունՔեմբրիջի համալսարան, Պեմբրոկ քոլեջ, Բրիստոլ Օլդ Վիկ թատերական դպրոց, The St Marylebone CofE School? և Աննա Շերի թատրոն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Ծնողներհայր՝ Բրայան Քլարկ, մայր՝ Լիսել Քայլա Հարիս
Պարգևներ և մրցանակներ
Բրիտանական Կայսրության շքանշանի սպա

Նաոմի Մելանի Հարիս (անգլ.՝ Naomie Melanie Harris, սեպտեմբերի 6, 1976(1976-09-06)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[1]), բրիտանացի դերասանուհի։ Առավել հայտնի է Թիա Դալմայի դերով «Կարիբյան ծովի ծովահենները» շարքի երկրորդ և երրորդ ֆիլմերում և Վիննի Մանդելայի դերով «Մանդելա։ Երկար ուղի դեպի ազատություն» ֆիլմում։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաոմի Հարիսը ծնվել է 1976 թվականի սեպտեմբերի 6-ին Հյուսիսային Լոնդոնում[2]։ Նրա մայրը՝ Կարմեն, հինգ տարեկան հասակում Անգլիա է տեղավոխվել Ճամայկայից, միայնակ է դաստիարակել Նաոմիին, քանի որ հայրը, ծնունդով Տրինիդադից[3], լքել է նրանց մինչ Նաոմիի ծնվելը։ Կարմենն աշխատում էր որպես սցենարիստ հեռուստատեսությունում, տասներեք տարվա ընթացքում նա աշխատում էր «Իստենդերներ» օճառային օպերայի սցենարի վրա[4]։ Նաոմին մանկությունից զբաղվել է Լոնդոնի հեղինակավոր Աննա Շերի դերասանական դպրոցում, որը նրա համար հասնում է հեռուստատեսությունում առառջին դերին։ 1987 և 1988 թվականներին Հարիսը նկարահանվում էր մանկական «Սայմոն և կախարդ» սերիալում, արտադրված BBC ընկերության կողմից, իսկ ավելի ուշ նա եղել է «Վաղվա օրվա մարդիկ» ֆանտաստիկ սերիալի առաջատար դերասանուհիներից մեկը։

1992 թվականին Հարիսը ընդունվում է Պեմբրուք Քոլեջ, Քեմբրիջի համալսարանի քոլեջներից մեկը, որտեղ ուսումնասիրում էր սոցիոլոգիա և քաղաքագիտություն, որն ավարտում է 1998 թվականին։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին, որոշելով շարունակել դերասանական կարիերան, Հարիսը ընդունվում է «Բրիստոլ Օլդ Վիկ» (անգլ.՝ Bristol Old Vic Theatre School) թատերական դպրոցը, հիմնադրված Լոուրենս Օլիվյեի կողմից[5]։ 2002 թվականին ւոսումն ավարտելուց հետո, Նաոմին ընտրվում է Դենի Բոյլի «28 օր անց» ֆիլմի գլխավոր դերերից մեկին[2]։ Այդ ֆանտաստիկ թրիլերը մեծ հանդիսական հաջողություն է ունենում և դերասանուհուն ճանաչում է բերում ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ նրա սահաններից դուրս։

2004 թվականին Հարիսին հրավիրում են Հոլլիվուդ։ Նա երկրորդական պլանի դերերից մեկն է խաղում «Արևամուտից հետո» կատակերգական մարտաֆիլմում, Փիրս Բրոսնանի և Սալմա Հայեկի հետ գլխավոր դերերում։ Դրանից հետո Նաոմին սկսում է պարբերաբար նկարահանվել ամերիկյան ֆիլմերում։ Նա երկրորդական պլանի դերեր էր խաղում բարձր բյուջեով ֆիլմերում, որոնցից են «Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալի սնդուկը», «Կարիբյան ծովի ծովահենները։ Աշխարհի ծայրին», ինչպես նաև «Մայամիի ոստիկանություն. Բարքերի բաժին», «Փողոցների արքաները» և «Նինձյա-մարդասպան» մարտաֆիլմերը։

2007 թվականին Հարիսը նոմինացվում է BAFTA մրցանակի, «Ծագող աստղ» անվանակարգում, սակայն մրցանակը բաժին է կասնում Եվա Գրինին[6]։ 2011 թվականի սկզբին Հարիսը Ֆրանկենշտեյնի հարսնացու Էլիզաբեթ Լավենսայի դերն է խաղում Դենի Բոյլի համանուն թատերական բեմադրությունում, որում նրա խաղընկերներն են Բենեդիկտ Կամբերբետչը և Ջոնի Լի Միլերը[4]։ Հարիսը կատարում է Ջեյմս Բոնդի գործընկերուհի Իվ Մանիպենիի դերը «Բոնդիանա»-ի 23-րդ մասում՝ «007. Կոորդինատները «Սքայֆոլ»» ֆիլմում, թողարկված 2012 թվականին[7]։

Հարիսը կերպարանավորում է Վինի Մանդելային «Մանդելա. Երկար ուղի դեպի ազատություն» կենսագրական ֆիլմում, ըստ համանուն գրքի, դերասան Իդրիս Էլբայի հետ[8]։ Ֆիլմը թողարկվում է 2013 թվականի նոյեմբերի 29-ին։ Ցուցադրման ժամանակ Վինի Մանդելան ասում է, որ «կարծես նա չի խաղում, այլ ուղղորդում է իրեն և առաջին անգամ ես զգում եմ, որ իրականում գրավվել եմ ֆիլմով»[9][10]։ 2015 թվականին Հարիսը կրկին խաղում է Եվա Մանիպենիին «Բոնդիանա»-ի 24-րդ մասում՝ «007. Սպեկտր», որը թողարկվում է 2015 թվականի հոկտեմբերի 26-ին[11]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականից Հարիսը հարաբերություններ է պահպանում դերասան Պիտեր Լեգլերի հետ[12]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2002 28 օր անց 28 Days Later Սելենա
2004 Երևամուտից հետո After the Sunset Սոֆի
2006 Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալի սնդուկը Pirates of the Caribbean: Dead Man's Chest Թիա Դալմա
2006 Մայամիի ոստիկանություն. Բարքերի բաժին Miami Vice Տրուդի Ջոփլին
2007 Կարիբյան ծովի ծովահենները։ Աշխարհի ծայրին Pirates of the Caribbean: At World's End Թիա Դալմա
2008 Օգոստոս August Սառա
2008 Փողոցների արքաները Street Kings Լինդա Ուոշինգտոն
2009 Նինձյա-մարդասպան Ninja Assassin Միկա
2009 Մորիս Morris: A Life with Bells On Սոնյա
2009 Իմ նախկին հինգ ընկերուհիները My Last Five Girlfriends Ջեմմա
2010 Սեքս, թմրանյութ և ռոք-ն-ռոլլ Sex & Drugs & Rock & Roll Դենիզ
2010 Առաջնագնաց The First Grader Ջեյն Օբինչու
2012 007. Կոորդինատները «Սքայֆոլ» SkyFall Իվ Մանիպենի
2013 Մանդելա. Երկար ուղի դեպի ազատություն Mandela: Long Walk to Freedom Վինի Մանդելա
2015 Ձախլիկ Southpaw Անջելա Ռիվերա
2015 007. Սպեկտր Spectre Իվ Մանիպենի
2017 Ջունգլիների գիրք. Սկիզբ Jungle Book: Origins Նիշա

Մրցանակներ և անվանակարգումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակների և անվանակարգումների ցանկ
Թվական Մրցանակ Անվանակարգ Ֆիլմ Արդյունք
2003 Ոսկե Նիմֆա Լավագույն դերասանուհի Սպիտակ ատամներ(սերիալ) Առաջադրված
2004 Black Reel Awards Լավագույն բեկում 28 օր անց Հաղթանակ
2007 BAFTA Ծագող աստղ Առաջադրված
2010 Սպուտնիկ Լավագույն դերասանուհի մինի-սերիալում Փոքր կղզի Առաջադրված
2011 Glamour Awards Տարվա լավագույն թատերական դերասանուհի Ֆրանկենշտեյն Հաղթանակ
2012 Black Reel Awards Լավագույն դերասանուհի Առաջնագնաց Առաջադրված
2013 Essence Awards Փալող աստղ մրցանակ 007. Կոորդինատները «Սքայֆոլ» Հաղթանակ
2014 Լոնդոնի կինոքննադատների մրցանակ Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Մանդելա. Երկար ուղի դեպի ազատություն Առաջադրված
2014 Լոնդոնի կինոքննադատների մրցանակ Տարվա լավավգույն Բրիտանական դերասանուհի Առաջադրված
2014 NAACP Awards Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Մանդելա. Երկար ուղի դեպի ազատություն Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #141099879 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 «Naomie Harris- Biography». Yahoo! Movies. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 16-ին.
  3. Charlotte Philby (2010 թ․ ապրիլի 24). «My Secret Life: Naomie Harris, actress, 33». The Independent. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
  4. 4,0 4,1 Nisha Lilia Diu. (25 октября 2012). «Naomie Harris interview for Skyfall: RIP the Bond girl» (անգլերեն). The Daily Telegraph. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 19-ին.
  5. «Naomie Harris Biography». biography.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 17-ին.
  6. «The Orange Rising Star Award 2007» (անգլերեն). BAFTA. 9 февраля 2007. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 19-ին.
  7. Brennan Williams. (23 октября 2012). «'Skyfall' Star, Naomie Harris Talks New Role And Idris Elba Becoming The First Black Bond» (անգլերեն). Huffington Post. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 19-ին.
  8. Browne, Niall. «Idris Elba & Naomie Harris Take A 'Long Walk To Freedom'». screenrant.com. Վերցված է 2013 թ․ հունվարի 24-ին.
  9. Smith, Julia Liewellyn (2014 թ․ հունվարի 2). «Naomie Harris interview: 'Winnie Mandela terrified me'». London: The Telegraph.
  10. «Naomie Harris Nervous to meet Winnie Mandela». RTÉ Ireland. 2014 թ․ հունվարի 5.
  11. «Spectre: James Bond 24 title is revealed». The Daily Telegraph. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.
  12. «Actress Naomie Harris and boyfriend Peter Legler, dating since 2012, caught showing PDA, rumors they might get married». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաոմի Հարիս» հոդվածին։