Նադեժդա Սանժար
Նադեժդա Սանժար | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբեր 1875[1] |
Ծննդավայր | Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1] կամ Նովոչերկասկ, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | փետրվարի 10, 1933[1] (57 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Գրական անուն | Мих. Авилов[1], Н. Брилиант[1], Тетя Надя[1], Паяц[1], Три звёздочки[1], Анна Аксай[1] և Анфиса Смирнова[1] |
Մասնագիտություն | արձակագիր |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ |
Նադեժդա Դմիտրիևնա Սանժար (ռուս.՝ Наде́жда Дми́триевна Санжа́рь, սեպտեմբեր 1875[1], Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1] և Նովոչերկասկ, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 10, 1933[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), բանաստեղծուհի՝ հայտնի իր արտասովոր գործելակերպով։ 20-րդ դարասկզբի ռուս գրականության ամենաանցանկալի դեմքերից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1875 թվականի սեպտեմբերին, Նովոչերկասկում։ Նա մարմնավաճառի և հանցագործի դուստր է (գյուղացի, ով պատիժ էր կրել քրեական հանցագործության համար) եղել։ Հեղափոխությունից հետո սկսել է իրեն վերագրել պրոլետարական ծագում և իրեն անվանել «ատաղձագործի և խոհարարի դուստր»։ Նրա վաղ կենսագրությունը հայտնի է միայն իր պատումներով, և նա փոխել է տարբերակները՝ կախված նրանից, թե ում հետ է շփվել։ Երբեմն իրեն ապօրինի երեխա է անվանել, երբեմն ասել է, որ «հրաշալի հայր» է ունեցել։ Բայց ավելի հաճախ նա խոսել է մանկության տարիներին կրած տանջանքների ու նվաստացումների մասին։ Ահա թե ինչ է գրել նա Ալեքսեյ Սուվորինին[2]․
Վերեսաևին գրած նամակում, սակայն, նա նշել է, որ ինքը հազիվ էր գրել-կարդալ սովորել անվճար դպրոցում։
Այսպես թե այնպես, Սանժարի կրթական մակարդակը (և հիմնական գրագիտությունը) չափազանց ցածր է եղել։ Նրա տեքստերը լի էին ուղղագրական և այլ սխալներով։ Սակայն դա չի խանգարել Սանժարին իրեն գրող համարել։
Պետերբուրգյան ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]1900-ականների սկզբին Սանժարը տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ[3], որտեղ սկսել է հրատարակվել հիմնականում մանկական ամսագրերում («Կարմիր արշալույսներ», «Գեղանկարչական ակնարկ երեխաների համար», «Փոքրիկ խաղալիք»)։
Այդ ժամանակ ամուսնացել է լրագրող և արվեստի քննադատ Սեմյոն Մոիսեևիչ Բրիլիանտի հետ։ «Դադյա» պատմվածքում Ս. Մ. Բրիլիանտը ներկայացվում է հրեա գրող Սեմյոնիկ անունով, ով օգնել է հերոսուհուն՝ ամուսնանալով նրա հետ, բայց միևնույն ժամանակ պարզվել է, որ չի կարողանում կատարել իր ամուսնական պարտականությունները։
Ինքը՝ Բրիլիանտը, Սանժարի հետ կյանքը նկարագրել է հետևյալ կերպ[4]․
1902 թվականից նա սկսել է քայլեր ձեռնարկել գրական շրջանակներ մուտք գործելու համար, բազմաթիվ նամակներ է գրել տարբեր մարդկանց՝ փորձելով նրանց համակրանքն ու խղճահարությունը առաջացնել և ինչ-որ օգնություն ստանալ։ Սովորաբար խոսել է իր մասին, իսկ հետո հայտարարել, որ իմպոտենտ տղամարդու կին է և ցանկանում է երեխա ոնենալ ինչ-որ հայտնի անձնավորությունից։ Նա համապատասխան առաջարկություն է արել Վյաչեսլավ Իվանովին, Ալեքսանդր Բլոկին և բազմաթիվ այլ մշակութային գործիչների։
«Սանժարի մուտքի» տիպիկ նկարագրությունը ներկայացված է Օսիպ Դիմովի հուշերում․
Սանժարի հայտնվելը «իր երեխայի հայրը դառնալու» առաջարկով ասելիք է դարձել։ Այսպես, Բլոկը, իմանալով, որ Սանժարն այցելել է Վյաչեսլավ Իվանովին, վերջինիս չարահեգնական հեռագիր է ուղարկել[5]․
Հեռագիր, 29 ապրիլի 1907
Տավրիդյան 25։ Վյաչեսլավ Իվանովիչ Իվանովին․ Տվե՞լ էք արդյոք սաղմը։ Ժլատություն մի արեք։ Բլոկ և Սոմով։ |
1909 թվականին «Կրթություն» ամսագրում տպագրվել է նրա «Աննայի գրառումները» ինքնակենսագրական վիպակը, որը գրավել է քննադատների ուշադրությունը։ Դրան մասնավորապես արձագանքել է Բլոկը․ Հեղինակը կոչ է արել հրաժարվել սեռական կյանքից հանուն լարված ներքին աշխատանքի՝ ոգեշնչված, ներդաշնակ անհատականություն ստեղծելու համար։ Վիպակի հերոսուհին՝ Աննան, իր շրջապատի «այլասերվածների» մեջ չի կարողանում գտնել իրեն արժանի մի տղամարդու։
Մոտավորապես նույն բովանդակությունն ունեին նրա մյուս գրքերը, որոնք տպագրվել են նույն տարիներին Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում։ 1913 թվականին Սանժարը ծանոթանում է կիևցի արդյունաբերող, հասարակական գործիչ, կոլեկցիոներ և բարերար Բոգդան Խանենկոյին, ում հետ հարաբերություններում նա փորձել է կիրառել «հոգևոր համակեցության» նույն մոդելը, ինչ նախկինում Բրիլիանտի հետ, անհատի փոփոխությունը դիտվել է որպես «հոգևոր բեղմնավորում», իսկ գրված գրքերը և առաջացած գաղափարները համարվել են «հոգևոր երեխաներ»։ Մի քանի տարի Խանենկոն ֆինանսապես օգնել է նրան, հնարավորություն տվել ապրել արտասահմանում (1914-1916՝ Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա) և իր միջոցներով հրատարակել նրա գրքերը[6]։
Խորհրդային ժամանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեռային հարցերի վերաբերյալ հայացքները և մտավորականության նկատմամբ ատելությունը Սանժարին մոտեցրել են բոլշևիկներին։ 1920 թվականին Կիևում նա ընդունվել է ՀամԿ(բ)Կ շարքերը և շուտով տեղափոխվել Մոսկվա, որտեղ Վալերի Բրյուսովի հետ ղեկավարել է Կրթության ժողովրդական կոմիսարիատի գրական բաժնի աշխատանքները, այնուհետև՝ Ալեքսանդր Սերաֆիմովիչի հետ։ Սանժարի հետհեղափոխական աշխատանքը ճանաչման չի արժանացել։ Նրա աշխատանքները չեն ընդունվել տպագրության, խորհրդային միջավայրը նրան լուրջ չի վերաբերվել։ 1922 թվականին, անտեսումից վիրավորված, Սանժարը հրաժարվել է իր կուսակցական տոմսից։ 1923 թվականից հետո նա գրեթե չի տպագրել՝ լինելով «Գրողների տեղական կոմիտեում „գրական ձրիակերի “կարգավիճակում»։ 1924 թվականին Գիտնականների կենցաղի բարելավման հանձնաժողովը (ԳԿԲՀ) Սանժարին գնահատել է զրոյական կատեգորիայով, իսկ 1927 թվականին նա հեռացվել է ԳԿԲՀ-ից, անգործ է մնացել մինչև 1925 թվականը։ Աշխատել է (1925-1930) Գրողների Մոսկվայի քաղաքային կոմիտեի արհմիությունում՝ որպես գանձապահ, տեխնիկ, ապա՝ հեղափոխական դրամատուրգների միության քարտուղար։ Նա կատաղի կերպով պաշտպանել է պրոլետար բանաստեղծուհի համարվելու իրավունքը՝ բանավիճելով սկզբում Ալեքսանդր Վորոնսկու[7], ապա Մոսկվայի Պրոլետար գրողների ասոցիացիայի (ՄՊԳԱ) հետ։ Մոտավորապես 1927 թվականին հեռացվել է ՄՊԳԱ-ից, որից հետո անհաջող կերպով սկսել է կուսակցություն վերադառնալու փորձեր կատարել[8]։ Արդյունքում ստացել է կեղծանուններով հրատարակվելու թույլտվություն և հրատարակել երեք գիրք՝ Ռ. Ջովանոլիի «Սպարտակ» վեպի վերամշակումը (Մ.-Լ., 1928, առանց Սանժար անունը նշելու), մանկական վիպակ իտալացի կոմունիստների մասին «Կանաչ եղբայրներ» (Մ., 1929, Բրիլիանտ ազգանունով) և «Ենթաշեֆ կոմունաներ № 5» անապաստան երեխաների աշխատանքային արտելի կազմակերպման մասին վիպակը (Մ.-Լ., 1929, Միխ. Ավիլով կեղծանունով)[9]։
Թոշակի է անցել 1930 թվականին։ 1931 թվականին ընդունվել է Գրական հիմնադրամ։
Մահացել է կրծքի քաղցկեղից՝ բոլորովին միայնակ, 1933 թվականի մարտին։ Թաղվել է Դոնսկոե գերեզմանատանը[9]։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Записки Анны — М. 1909
- Заколдованная принцесса — СПб., Антей, 1911
- По-своему — М., 1916.
- Книга о человеке: Первая — Москва : Типо-лит. «Т. д. И. Ефимов, Н. Желудкова и К°», 1916.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Заблоцкая А. Е., Аксенова А. А. САНЖА́РЬ, Санжар Надежда Дмитриевна // Русские писатели, 1800—1917 : Биографический словарь / гл. ред. П. А. Николаев. — М. : Большая российская энциклопедия, 2007. — Т. 5 : П—С. — С. 492—494. — 800 с. — (Сер. биогр. словарей: Русские писатели. 11—20 вв.). — 5000 экз. — ISBN 5-85270-011-8. — ISBN 5-85270-340-8 (т. 5).
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 Русские писатели 1800—1917: Биографический словарь / P. Nikolayev — Moscow: 2007. — Vol. 5: П—С. — P. 492—494. — 800 p.
- ↑ Цит. по: «Задирать нос выше мозга», или «почему люди такие дряни?» (Письма Н. Д. Санжарь к А. С. Суворину, Вяч. И. Иванову, А. А. Блоку и А. С. Серафимовичу) Արխիվացված 2020-02-11 Wayback Machine. Текст приводится в современной орфографии, но с сохранением ошибок оригинала.
- ↑ Свой переезд она описывала несколько раз, обычно в фантастических тонах. Вот что она написала Суворину:
- ↑ Из письма А. М. Эфросу, 27.XII 1925; РГБ, ф. 266, к. VIII, ед. хр. 129, л. 1—2 об.
- ↑ Вячеслав Иванов. Письма, документы, дневники.
- ↑ Русские писатели, 2007, էջ 493
- ↑ Статья «Воронщина, как культурное бедствие» (1926).
- ↑ Просила о рекомендации Серафимовича, который ей отказал.
- ↑ 9,0 9,1 Русские писатели, 2007, էջ 492