Յուն Էլսթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուն Էլսթեր
նորվ.՝ Jon Elster
Ծնվել էփետրվարի 22, 1940(1940-02-22)[1] (84 տարեկան)
Օսլո, Նորվեգիա[2]
Քաղաքացիություն Նորվեգիա և  ԱՄՆ
Մասնագիտությունփիլիսոփա, պրոֆեսոր, սոցիոլոգ, տնտեսագետ և քաղաքագետ
Հաստատություն(ներ)Կոլեժ դե Ֆրանս[3], Կոլումբիայի համալսարան և Չիկագոյի համալսարան
Գործունեության ոլորտքաղաքագիտություն
Պաշտոն(ներ)պրոֆեսոր
ԱնդամակցությունՆորվեգիայի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Եվրոպական ակադեմիա[4]
Ալմա մատերԲարձրագույն նորմալ դպրոց, Oslo Cathedral School?, Փարիզի Դեկարտի համալսարան և Paris Cité University?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[5][6], նորվեգերեն[6] և ֆրանսերեն
Գիտական ղեկավարՌայմոն Արոն
Պարգևներ
ՀայրTorolf Elster?
ՄայրMagli Elster?
 Jon Elster Վիքիպահեստում

Յուն Էլսթեր (նորվ.՝ Jon Elster; փետրվարի 22, 1940(1940-02-22)[1], Օսլո, Նորվեգիա[2]), նորվեգական ծագմամբ ամերիկացի քաղաքագետ, Կոլումբիայի համալսարանի սոցիալական գիտությունների պրոֆեսոր։ Սոցիալական գիտությունների փիլիսոփայության և ռացիոնալ ընտրության տեսության վերաբերյալ աշխատությունների հեղինակ է։ Յուն Էսելերթը անալիտիկ մարքսիզմի ներկայացուցիչ է, ով քննադատում է իր աշխատություններում նեոդասական տնտեսական և հասարակական ընտրության տեսությունները։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուն Էլսթերը նորվեգացի հայտնի լրագրող և գրող Թորոլֆ Էլսթերի որդին է։ Դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Փարիզ։ Բարձրագույն կրթությունը ստացել է Փարիզի բարձրագույն մանկավարժական դպրոցում։ 1972 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում Փարիզի համալսարանում։ Ատենախոսությունը նվիրված է եղել Կարլ Մարքսին։ Ատենախոսության ղեկավարը եղել է Ռայմոն Արոնը։

Երկար տարիներ եղել է «Սեպտեմբերյան խմբի» անդամ, որը լքել է 1990-ական թվականների սկզբին։ Էլսթերը դասավանդել է Օսլոյի համալսարանի պատմության ֆակուլտետում, ինչպես նաև Չիկագոյի համալսարանի փիլիսոփայության և քաղաքագիտության ֆակուլտետում։ Ներկայումս աշխատում է Կոլումբիայի համալսարանում որպես սոցիալական գիտությունների պրոֆեսոր, ինչպես նաև Քոլեժ դե Ֆրանսի պատվավոր պրոֆեսոր է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուն Էլսթեր» հոդվածին։