Յուն Էլսթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յուն Էլսթեր
Ծնվել էփետրվարի 22, 1940(1940-02-22)[1][2] (79 տարեկան)
Օսլո, Նորվեգիա
ՔաղաքացիությունFlag of Norway.svg Նորվեգիա
Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունփիլիսոփա, պրոֆեսոր, սոցիոլոգ, տնտեսագետ և քաղաքագետ
Հաստատություն(ներ)Կոլեժ դե Ֆրանս[3], Կոլումբիայի համալսարան և Չիկագոյի համալսարան
Գործունեության ոլորտՔաղաքագիտություն
ԱնդամակցությունՆորվեգիայի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Եվրոպական ակադեմիա[4]
Ալմա մատերԲարձրագույն նորմալ դպրոց
Տիրապետում է լեզուներինանգլերեն[5], նորվեգերեն և ֆրանսերեն
Գիտական ղեկավարՌայմոն Արոն
ՊարգևներԳուգենհայմի կրթաթոշակ Ֆրիտյոֆ Նանսենի մրցանակ պատմության և փիլիսոփայության բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար Prices of the Norwegian Association of Sociology? Ջոն ֆոն Նեյմանի պարգև[6] Ժան Նիկոդի մրցանակ և Վալենսիայի համալսարանի պատվավոր դոկտոր[7]
ՀայրTorolf Elster?
ՄայրMagli Elster?
Jon Elster Վիքիպահեստում

Յուն Էլսթեր (նորվ.՝ Jon Elster; փետրվարի 22, 1940(1940-02-22)[1][2], Օսլո, Նորվեգիա), նորվեգական ծագմամբ ամերիկացի քաղաքագետ, Կոլումբիայի համալսարանի սոցիալական գիտությունների պրոֆեսոր: Սոցիալական գիտությունների փիլիսոփայության և ռացիոնալ ընտրության տեսության վերաբերյալ աշխատությունների հեղինակ է: Յուն Էսելերթը անալիտիկ մարքսիզմի ներկայացուցիչ է, ով քննադատում է իր աշխատություններում նեոդասական տնտեսական և հասարակական ընտրության տեսությունները:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուն Էլսթերը նորվեգացի հայտնի լրագրող և գրող Թորոլֆ Էլսթերի որդին է: Դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Փարիզ: Բարձրագույն կրթությունը ստացել է Փարիզի բարձրագույն մանկավարժական դպրոցում: 1972 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում Փարիզի համալսարանում: Ատենախոսությունը նվիրված է եղել Կարլ Մարքսին: Ատենախոսության ղեկավարը եղել է Ռայմոն Արոնը:

Երկար տարիներ եղել է «Սեպտեմբերյան խմբի» անդամ, որը լքել է 1990-ական թվականների սկզբին: Էլսթերը դասավանդել է Օսլոյի համալսարանի պատմության ֆակուլտետում, ինչպես նաև Չիկագոյի համալսարանի փիլիսոփայության և քաղաքագիտության ֆակուլտետում: Ներկայումս աշխատում է Կոլումբիայի համալսարանում որպես սոցիալական գիտությունների պրոֆեսոր, ինչպես նաև Քոլեժ դե Ֆրանսի պատվավոր պրոֆեսոր է:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]