Ավարտել է Ենայի համալսարանը (1882)։ Եղել է Ենայի (1890-1896) և Հալլեի (1896-1929) համալսարանների պրոֆեսոր։ Հիմնական աշխատությունները վերաբերում են լիթոլոգիային, հնէաէկոլոգիային, ֆացիաների մասին ուսմունքին, հնէաաշխարհագրությանը, կենսաբանությանը։ Վալտերը սահմանել է, որ շերտագոյացումը տեղի է ունենում ֆացիաների տեղաշարժման դեպքում (տեղաշարժումը ուղեկցվում է նստվածքի լիթոլոգիական կազմի փոփոխմամբ)։ Վալտերի մեծ ուշադրություն է նվիրում երկրաբանական հետազոտությունների մեթոդների մշակմանը, հատկապես ակտուալիզմի մեթոդին։ Վալտերի՝ ծովի կենսաբաությանը վերաբերող աշխատությունները հիմք են դարձել օվկիանոսագիտության և էկոլոգիայի զարգացման համար։ Նա ընտրվել է ԽՍՀՄ Գիտությունների Ազգային Ակադեմիայի պատվավոր անդամ (1930)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 236)։