Յոհաննես Վալտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոհաննես Վալտեր
գերմ.՝ Johannes Walther
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 20, 1860(1860-07-20)[1]
ԾննդավայրՆոյշտադտ ան դեր Օրլա, Գերմանիա
Մահացել էմայիսի 4, 1937(1937-05-04)[1] (76 տարեկան)
Մահվան վայրԲադ Հոֆգաշտայն, Sankt Johann im Pongau District, Զալցբուրգ, Ավստրիա
Քաղաքացիություն Գերմանական ռայխ
ԿրթությունԵնայի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[2] (1882)
Մասնագիտություներկրաբան, հնէաբան և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՀալլե-Վիտենբերգի համալսարան և Stazione Zoologica Anton Dohrn?
ԱնդամությունԼեոպոլդինա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա
 Johannes Walther (geologist) Վիքիպահեստում

Յոհաննես Վալտեր (գերմ.՝ Johannes Walther) (հուլիսի 20, 1860(1860-07-20)[1], Նոյշտադտ ան դեր Օրլա, Գերմանիա - մայիսի 4, 1937(1937-05-04)[1], Բադ Հոֆգաշտայն, Sankt Johann im Pongau District, Զալցբուրգ, Ավստրիա), գերմանացի երկրաբան։

Ավարտել է Ենայի համալսարանը (1882)։ Եղել է Ենայի (1890-1896) և Հալլեի (1896-1929) համալսարանների պրոֆեսոր։ Հիմնական աշխատությունները վերաբերում են լիթոլոգիային, հնէաէկոլոգիային, ֆացիաների մասին ուսմունքին, հնէաաշխարհագրությանը, կենսաբանությանը։ Վալտերը սահմանել է, որ շերտագոյացումը տեղի է ունենում ֆացիաների տեղաշարժման դեպքում (տեղաշարժումը ուղեկցվում է նստվածքի լիթոլոգիական կազմի փոփոխմամբ)։ Վալտերի մեծ ուշադրություն է նվիրում երկրաբանական հետազոտությունների մեթոդների մշակմանը, հատկապես ակտուալիզմի մեթոդին։ Վալտերի՝ ծովի կենսաբաությանը վերաբերող աշխատությունները հիմք են դարձել օվկիանոսագիտության և էկոլոգիայի զարգացման համար։ Նա ընտրվել է ԽՍՀՄ Գիտությունների Ազգային Ակադեմիայի պատվավոր անդամ (1930

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 236