Լիթոլոգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լիթոլոգիա (լիթ... և ...լոգիա), գիտություն նստվածքային ապարների (այդ թվում և՝ հանքանյութերի) կազմության, ստրուկտուրայի, տեքստուրայի և ծագման մասին։ Ընդհանուր պետրոգրաֆիայից առանձնացել է 1916 — 1922 թվականներին, երբ ստեղծվել են նստվածքային ապարների ուսումնասիրման մեթոդական ձեռնարկներ։ ժամանակակից Լիթոլոգիան բաղկացած է երեք բաժնից։ Առաջինն ընդգրկում է նստվածքային ապարների ուսումնասիրման մեթոդները, այսինքն նրանց դաշտային և լաբորատոր հետազոտման եղանակները. դրանք լիթոլոգիական գիտելիքների հիմքն են։ Երկրորդ բաժնում կամ մասնակի Լիթոլոգիայում (նստվածքային ապարների պետրոգրաֆիա) տրվում է տարբեր կարգի ապարների նյութակազմության, ստրուկտուրայի և տեքստուրայի նկարագիրը, նրանց համակարգումը, առանձին ապարների ծագման հարցերի պարզաբանումը։ Երրորդ բաժնի կամ ընդհանուր Լիթոլոգիայի խնդիրն է՝ նստվածքային ապարագոյացման կամ լիթոգենեզի ընդհանուր տեսության մշակումը։ Այդ բաժնում վերլուծության են ենթարկվում ոչ թե առանձին ապարներ, այլ նստվածքային պրոցեսի ընթացքը և օրինաչափություններն ընդհանրապես։ Ընդ որում մասնակի ապարները ծառայում են որպես լիթոգենեզի տարբեր կողմերը լուսաբանող տվյալներ, իսկ վերլուծությունը հիմնվում է ոչ միայն նստվածքային ապարների պետրոգրաֆիայի տվյալների, այլ նաև մի շարք հարակից գիտությունների՝ հողագիտության, երկրաքիմիայի, ֆիզքիմիայի, ռեգիոնալ և պատմական երկրաբանության վրա։ Լիթոլոգիական հետազոտություններն առավել զարգացած են ՄՄՀՄ-ում և ԱՄՆ-ում։ ԱՄՀՄ-ում Լթոլոգիայի զարգացման գործում խոշոր ներդրում ունեն Շվեցովը, Ռուխինը, Պուստովալովը, ժեմչուժնիկովը և այլք։ ՀՄՄՀ-ում լիթոլոգիական ուսումնասիրություններ են կատարվում ԳԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում, հանրապետության երկրաբանական վարչությունում և Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 613