Jump to content

Յոզեֆ Մուրգաշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոզեֆ Մուրգաշ
Ծնվել էփետրվարի 17, 1864(1864-02-17)
Tajov, Բանսկա Բիստրիցա, Zólyom County, Հունգարիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն
Մահացել էմայիսի 11, 1929(1929-05-11) (65 տարեկան)
Ուիլքս Բարրե, Փենսիլվանիա, ԱՄՆ
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա և  ԱՄՆ
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտություննկարիչ, կաթոլիկ քահանա, գյուտարար և քահանա
 Jozef Murgaš Վիքիպահեստում

Յոզեֆ Մուրգաշ (սլովակերեն՝ Jozef Murgaš, փետրվարի 17, 1864(1864-02-17), Tajov, Բանսկա Բիստրիցա, Zólyom County, Հունգարիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն - մայիսի 11, 1929(1929-05-11), Ուիլքս Բարրե, Փենսիլվանիա, ԱՄՆ), սլովակ գյուտարար, ճարտարապետ, նկարիչ, հավաքորդ (կոլեկցիոներ), կաթոլիկ քահանա։ Եղել է առաջիններից մեկը անլար հեռագրի կիրառության բնագավառում, մեծ ավանդ ներդրել շարժական կապի, տեղեկատվության և մարդկային ձայնի անլար հեռահաղորդման ապահովման գործում[1]։ Առաջիններից մեկն է կիրառել հաճախությունների մոդուլացիան ռադիոհեռագրության ասպարեզում։ Ժամանակակիցները նրան անվանել են Վերածննդի մարդ, կոչել Ռադիոքահանա։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոզեֆի նկարչական ձիրքը դրսևորվել է դեռ հայրենի քաղաքի տարրական դպրոցում նրա սովորելու տարիներին։ Միջնակարգն ավարտելուց հետո նա ուսումը շարունակել է Բրատիսլավայի կաթոլիկ ճեմարանում, այնուհետև՝ Հունգարիայի Էստերգոմ քաղաքում։ 1888 թվականին ձեռնադրվել է կաթոլիկ քահանա։ 1889-1890 թվականներին խորամուխ է եղել կերպարվեստի նրբությունների ու գաղտնիքների մեջ՝ ուսանելով Բուդապեշտում ու Գերմանիայում։ 1896-ին մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Փենսիլվանիայի հանքագործական շրջաններից մեկում ծառայել որպես քահանա, միաժամանակ եռնդուն կերպով նախաձեռնել ու մասնակցել համայնքային դպրոցի, գրադարանի, խաղահրապարակի, եկեղեցու, գերեզմանատան, հասարակական զուգարանների կառուցման աշխատանքներին։ Բացի այդ՝ ձեռնամուխ է եղել բույսերի, միջատների, ապարների հավաքածուների ստեղծմանը, շարունակել է խորացնել ֆիզիկայի իր գիտելիքները, շատ ու շատ փորձեր անել։ Գիտական գործունեության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները հայթայթել է իր ստեղծած նկարները վաճառքի հանելով։ Այդ կերպ Յոզեֆ Մուրգաշը 1904-ից 1916 թվականն ընկած ժամանակամիջոցում շուրջ երկու տասնյակ գյուտեր է արել, որոնցից տասներկուսի համար նրան հաջողվել է արտոնագրեր ձեռք բերել (դրանց թվում՝ անլար հեռագրահաղորդման սարք, որին կցված էին հաղորդագրությունների փոխանցման ռեժիմն ապահովող և ալիքները չափող հարմարանքներ)[2]։

Երբ Միացյալ Նահանգները ներգրավվել են Առաջին համաշխարհային պատերազմի մեջ, ռադիոհեռագրման մասնավոր կայանների գործունեությունն արգելվել է։ Դրա հետ կապված՝ արգելվել է նաև Մուրգաշի հետազոտական աշխատանքը։ Վերջինս 1920 թվականին եկել է նորաստեղծ Չեխոսլովակիա, փորձել է աշխատանքի անցնել միջնակարգ դպրոցներից մեկում՝ որպես էլեկտրատեխնոլոգիայի ուսուցիչ, սակայն կրթության նախարարությունում այդպես էլ չեն ըմբռնել գործի կարևորությունը և մերժել են անվանի գյուտարար-գիտնականին։ Չորս ամիս անց նա հարկադրված է եղել լքելու հայրենի եզերքն ու վերադառնալու Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

Յոզեֆ Մուրգաշը վախճանվել է 1929 թվականի մայիսի 11-ին, ԱՄՆՓենսիլվանիա նահանգի Ուիլքես-Բար քաղաքում[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.shsnepa.org/Folktales%20and%20Legends/Father%20Murgas/Rev%20Joseph%20Murgas.htm
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
  3. http://explorepahistory.com/hmarker.php?markerId=1-A-3A1

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոզեֆ Մուրգաշ» հոդվածին։