Յոզեֆ Մուրգաշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յոզեֆ Մուրգաշ
Murgas2.jpg
Ծնվել էփետրվարի 17, 1864(1864-02-17)[1]
Tajov, Բանսկա Բիստրիցա, Zólyom County, Հունգարիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն, Գերմանական միություն
Մահացել էմայիսի 11, 1929(1929-05-11)[1] (65 տարեկանում)
Wilkes-Barre, Փենսիլվանիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱվստրո-Հունգարիա
ԱՄՆ
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտություննկարիչ, կաթոլիկ քահանա և գյուտարար
Jozef Murgaš Վիքիպահեստում

Յոզեֆ Մուրգաշ (սլովակերեն՝ Jozef Murgaš, փետրվարի 17, 1864(1864-02-17)[1], Tajov, Բանսկա Բիստրիցա, Zólyom County, Հունգարիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն, Գերմանական միություն - մայիսի 11, 1929(1929-05-11)[1], Wilkes-Barre, Փենսիլվանիա, ԱՄՆ), սլովակ գյուտարար, ճարտարապետ, նկարիչ, հավաքորդ (կոլեկցիոներ), կաթոլիկ քահանա: Եղել է առաջիններից մեկը անլար հեռագրի կիրառության բնագավառում, մեծ ավանդ ներդրել շարժական կապի, տեղեկատվության և մարդկային ձայնի անլար հեռահաղորդման ապահովման գործում[2]: Առաջիններից մեկն է կիրառել հաճախությունների մոդուլացիան ռադիոհեռագրության ասպարեզում: Ժամանակակիցները նրան անվանել են Վերածննդի մարդ, կոչել Ռադիոքահանա:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոզեֆի նկարչական ձիրքը դրսևորվել է դեռ հայրենի քաղաքի տարրական դպրոցում նրա սովորելու տարիներին: Միջնակարգն ավարտելուց հետո նա ուսումը շարունակել է Բրատիսլավայի կաթոլիկ ճեմարանում, այնուհետև՝ Հունգարիայի Էստերգոմ քաղաքում: 1888 թվականին ձեռնադրվել է կաթոլիկ քահանա: 1889-1890 թվականներին խորամուխ է եղել կերպարվեստի նրբությունների ու գաղտնիքների մեջ՝ ուսանելով Բուդապեշտում ու Գերմանիայում: 1896-ին մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Փենսիլվանիայի հանքագործական շրջաններից մեկում ծառայել որպես քահանա, միաժամանակ եռնդուն կերպով նախաձեռնել ու մասնակցել համայնքային դպրոցի, գրադարանի, խաղահրապարակի, եկեղեցու, գերեզմանատան, հասարակական զուգարանների կառուցման աշխատանքներին: Բացի այդ՝ ձեռնամուխ է եղել բույսերի, միջատների, ապարների հավաքածուների ստեղծմանը, շարունակել է խորացնել ֆիզիկայի իր գիտելիքները, շատ ու շատ փորձեր անել: Գիտական գործունեության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները հայթայթել է իր ստեղծած նկարները վաճառքի հանելով: Այդ կերպ Յոզեֆ Մուրգաշը 1904-ից 1916 թվականն ընկած ժամանակամիջոցում շուրջ երկու տասնյակ գյուտեր է արել, որոնցից տասներկուսի համար նրան հաջողվել է արտոնագրեր ձեռք բերել (դրանց թվում՝ անլար հեռագրահաղորդման սարք, որին կցված էին հաղորդագրությունների փոխանցման ռեժիմն ապահովող և ալիքները չափող հարմարանքներ)[3]:

Երբ Միացյալ Նահանգները ներգրավվել են Առաջին համաշխարհային պատերազմի մեջ, ռադիոհեռագրման մասնավոր կայանների գործունեությունն արգելվել է: Դրա հետ կապված՝ արգելվել է նաև Մուրգաշի հետազոտական աշխատանքը: Վերջինս 1920 թվականին եկել է նորաստեղծ Չեխոսլովակիա, փորձել է աշխատանքի անցնել միջնակարգ դպրոցներից մեկում՝ որպես էլեկտրատեխնոլոգիայի ուսուցիչ, սակայն կրթության նախարարությունում այդպես էլ չեն ըմբռնել գործի կարևորությունը և մերժել են անվանի գյուտարար-գիտնականին: Չորս ամիս անց նա հարկադրված է եղել լքելու հայրենի եզերքն ու վերադառնալու Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Յոզեֆ Մուրգաշը վախճանվել է 1929 թվականի մայիսի 11-ին, ԱՄՆՓենսիլվանիա նահանգի Ուիլքես-Բար քաղաքում[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]