Յանոշ Հորվաթ
Յանոշ Հորվաթ | |
Կուսակցություն՝ | Ֆիդես, ԱՄՆ Հանրապետական կուսակցություն և Անկախ փոքր տերերի, գյուղաշխատողների և քաղաքացիների կուսակցություն[1] |
---|---|
Կրթություն՝ | Կոլումբիայի համալսարան (1966) և Բուդապեշտի տեխնոլոգիայի և տնտեսագիտության համալսարան (1946) |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ, քաղաքական գործիչ և քանդակագործ |
Ծննդյան օր | նոյեմբերի 7, 1921[2] |
Ծննդավայր | Cece, Ֆեյեր, Հունգարիա |
Վախճանի օր | նոյեմբերի 25, 2019[3] (98 տարեկան) |
Վախճանի վայր | Բուդապեշտ, Հունգարիա[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Հունգարիա |
Պարգևներ | |
Յանոշ Հորվաթ (հունգ.՝ Horváth János, նոյեմբերի 7, 1921[2], Cece, Ֆեյեր, Հունգարիա - նոյեմբերի 25, 2019[3], Բուդապեշտ, Հունգարիա[4][5]), հունգարացի տնտեսագետ և պետական գործիչ, Հունգարիայի Ազգային ժողովի անդամ 1945-1947 և 1998-2014 թվականներին։
1945 թվականին եղել է Հունգարիայի խորհրադարանի ամենաերիտասարդ անդամը։ 2003 թվականից՝ խորհրդարանի ամենատարեց։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1933 թվականից ծառայել է որպես հետախույզ։ 1936-1939 թվականներին միացել է երիտասարդների Կալվինիստական շարժմանը։ 1938-1939 թվականներին եղել է Soli Deo Gloria-ի կոլեգիայի նախագահը։
1940 թվականին ավարտել է Բուդապեշտի Իշտվան Սեչենիի առևտրի դպրոցը։ Մինչև 1947 թվականը աշխատել է Nostra General Public Company Warehouse ընկերությունում՝ սկզբում հաշվապահ, ապա գլխավոր հաշվապահի տեղակալ և, վերջապես, ընկերության նախագահ։ Այդ ժամանակ նա նաև սովորել է և 1946 թվականին ավարտել է տեխնոլոգիայի և տնտեսագիտության համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1942 թվականին Հորվաթը անդամագրվեց փոքր տերերի անկախ կուսակցությանը (FKGP)։ Եղել է նաև գյուղացիների դաշինքի անդամ։ Մասնակցել է ազգային դիմադրությանը 1944 թվականին ռադիոների ռեժիմի դեմ՝ որպես «Ազատ կյանք» ուսանողական շարժման անդամ։ Ձերբակալվել է գեստապոն և դատապարտվել մահվան, սակայն հաջողությամբ փախել է բանտից։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ընտրվել է Բուդապեշտի քաղաքային կոմիտեի պատգամավոր։ Հունգարիայի գյուղացիների միության տնտեսական քաղաքականության գծով տնօրենի պաշտոնը զբաղեցրել է 1945 թվականի մայիսից մինչև 1947 թվականը։ 1945 թվականի փետրվարին նշանակվել է Բուդապեշտի XIII շրջանի ղեկավար։ 1945 թվականի նոյեմբերի 4-ին դարձել է ժամանակավոր Ազգային ժողովի անդամ։ Իր պաշտոնավարման ընթացքում դարձել է վարչապետ Ֆերենց Նադիի ընկերը։
1947 թվականի հունվարի 16-ին ձերբակալվել է հունգարական ընկերության (Magyar Közösség) գործի շինծու մեղադրանքով, դատապարտվել է չորս տարվա հարկադիր աշխատանքի։ Անկախ, մանր հողատերերի կուսակցությունից հեռացվել է։ Բանտից դուրս է եկել 1951 թվականին։ Դրանից հետո 1951 թվականից աշխատել է որպես բանվոր, իսկ 1954 թվականից՝ մեխանիկ
1956 թվականի հունգարական ապստամբության ժամանակ մասնակցել է հունգարական գյուղացիների միության վերակազմավորմանը։ Դարձել է Վերակառուցման ազգային տնտեսական խորհրդի ղեկավար։ Միացել է նաև վերականգնված FKGP-ին և դարձել է առաջատարը իր XIII թաղամասում։ Ապստամբությունը ճնշելուց հետո 1956 թվականի նոյեմբերի 4-ին կնոջ հետ լքեց երկիրը։
1956 թվականից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոյեմբերի 9-ին եկել է Նյու Յորք։ Եղել է Հունգարիայի հեղափոխական խորհրդի հիմնադիրներից մեկը։ 1966 թվականին Կոլումբիայի համալսարանում ստացել է դոկտորի կոչում։ Նույն թվականին դարձել է Կոշուտի հիմնադրամի նախագահ։ 1968 թվականին դարձել է պրոֆեսոր Բաթլերի համալսարանում։ 1971-1972 թվականներին աշխատել է Կոլումբիայի համալսարանի կոմունիստական գործերի ինստիտուտի գիտաշխատող։ 1983 թվականին հիմնադրել է Indianapolis Export Trading Company առևտրային ընկերությունը։
1992 թվականին Ինդիանայում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընտրություններում պարտվել էր Էնդրյու Ջեյքոբս կրտսերին։
1997 թվականին Հորվաթը Հունգարիա է վերադարձել Վիկտոր Օրբանի՝ Ֆիդես կուսակցության առաջնորդի հրավերով։ Ստացել է Բուդապեշտի տնտեսագիտության և պետական կառավարման համալսարանի պատվավոր դոկտորի կոչում, որտեղ դասախոսել է որպես հրավիրված պրոֆեսոր։ 1999 թվականից հունգարական տնտեսական միության նախագահն է և մշակութային փոխանակման միության անդամ։ Նա տասնչորս գրքի և մի քանի հարյուր հոդվածների հեղինակ կամ համահեղինակ է։ Զբաղեցրել է կուսակցության տնտեսական քաղաքականության հարցերով կոմիտեի նախագահի պաշտոնը։
1998 թվականին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր։ 1998 թվականի հունիսի 25-ից մինչև 2002 թվականի մայիսի 14-ը եղել է տնտեսագիտության կոմիտեի անդամ։ Զբաղեցրել է Եվրոպական ինտեգրման հարցերով ենթակոմիտեի նախագահի պաշտոնը, հետագայում դարձել արտաքին գործերի կոմիտեի անդամ։
Ընտրված հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Theory of Institutional Inflation
- Grants Economics
- Industrial Concentration
- Tiltott történelmünk, 1945—1947; szerk. Horváth János; Századvég, Bp., 2006
- The legacy of the 1956 Hungarian revolution. With significant documents. Five participants forty years later; többekkel; szerk. Nagy Károly, Peter Pastor, ill. Szalay Lajos; Magyar Öregdiák Szövetség Bessenyei György Kör, New Brunswick, 2010
- Élő történelem. Horváth Jánossal, a parlamenti képviselők doyenével beszélget Spangel Péter; Kairosz, Bp., 2012 (Magyarnak lenni)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://mpgy.ogyk.hu/mpgy/alm/almanach_1945-47/1945_ngy_a_t228.htm
- ↑ 2,0 2,1 SNAC — 2010.
- ↑ 3,0 3,1 3,2 Elhunyt Horváth János
- ↑ 4,0 4,1 4,2 PIM identifier
- ↑ «Elhunyt Horváth János». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Nemzetgyűlés almanachja (1945-47)
- Életrajza az 1945-1947-es országgyűlés almanachjában
- Horváth János országgyűlési adatlapja
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանոշ Հորվաթ» հոդվածին։ |
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Նոյեմբերի 7 ծնունդներ
- 1921 ծնունդներ
- Նոյեմբերի 25 մահեր
- 2019 մահեր
- Բուդապեշտ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Հունգարացի տնտեսագետներ
- Հունգարիայի քաղաքական գործիչներ
- Հունգարացի պետական գործիչներ
- Հունգարացի հակակոմունիստներ