Jump to content

Մոսկվայի կանանց բարձրագույն դասընթացներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոսկվայի կանանց բարձրագույն դասընթացներ
Տեսակբարձրագույն ուսումնական հաստատություն
Հիմնադրված է1872[1]
Լուծարված էսեպտեմբեր 1918[1]
ՀիմնադրիրՎլադիմիր Գերիե[1]
Անվանված էՎլադիմիր Գերիե
Երկիր Ռուսական կայսրություն
Մոսկվայի կանանց բարձրագույն դասընթացներ (Ռուսական կայսրություն)##
Մոսկվայի կանանց բարձրագույն դասընթացներ (Ռուսական կայսրություն)
Մոսկվայի կանանց բարձրագույն դասընթացներ, Ռուսական կայսրություն

Մոսկվայի կանանց բարձրագույն դասընթացներ (ՄԿԲԴ), կանանց բարձրագույն ուսումնական հաստատություն Ռուսաստանում։ Գոյություն է ունեցել 1872-1918 թվականներին (ընդմիջումով՝ 1888-1900), որից հետո վերափոխվել է Մոսկվայի 2-րդ պետական համալսարանի։

Պատմական տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ժամանակաշրջան (1872-1888)

[խմբագրել | խմբագրել կոդը]

1871 թվականի սկզբին Մոսկվայի համալսարանի ընդհանուր պատմության արտահաստիքային դասախոս Վլադիմիր Գերիեն գրություն է ուղարկել Մոսկվայի կրթական շրջանի հոգաբարձու իշխան Պ. Ա. Շիրինսկի-Շիխմատովին Մոսկվայում կանանց համար բարձրագույն դասընթացներ բացելու նպատակահարմարության վերաբերյալ, որին ավելացրել էր «Կանանց բարձրագույն դասընթացների մասին կանոնակարգի» նախագիծը, որտեղ նախանշել էր ստեղծվող դասընթացների նպատակը և ծրագիրը։ 1872 թվականի մայիսին ժողովրդական կրթության նախարար, կոմս Դմիտրի Տոլստոյը համաձայնություն տվեց Մոսկվայում բացելու կանանց բարձրագույն դասընթացներ, որպես մասնավոր ուսումնական հաստատություն և հաստատեց «Կանանց բարձրագույն դասընթացների մասին կանոնակարգը»։

1872 թվականի նոյեմբերի 1-ին, Վոլխոնկա 18 հասցեում գտնվող, Արական առաջին գիմնազիայի շենքում տեղի ունեցավ կանանց բարձրագույն դասընթացների (պրոֆեսոր Վ. Ի. Գերեի դասընթացներ) հանդիսավոր բացումը, որտեղ խոսեցին Մոսկվայի Կայսերական համալսարանի պրոֆեսորներ, քահանա Ալեքսանդր Իվանցով-Պլատոնովը, Սերգեյ Սոլովյովը և Վ. Ի. Գերեն։

Դասընթացների բյուջեն կազմված է եղել ուսման վարձերից և կամավոր նվիրատվություններից։ Առաջին նվիրատվությունները կատարել է Գերեի կինը՝ Եվդոկիա Իվանովնան, նրա մորաքույրը՝ Է. Կ. Ստանկևիչը (տարեկան 500 ռուբլի) և Կ. Տ. Սոլդատյոնկովը (տարեկան 100 ռուբլի)։ Դասընթացների եկամտի աղբյուրների 13,44%-ը բաժին էր ընկնում Գերեի կողմից դասընթացների գործունեությունից ստացված եկամտի մի մասի հաշվին գնված պարտատոմսերի շահաբաժիններին։ Բացի այդ, լրացուցիչ (1%), դասընթացի մասնակիցները գումար էին հավաքում դասընթացի գրադարանի համար գրքեր գնելու նպատակով։ Դասընթացների բյուջեն լրացնելու համար Գերեն բարեգործական ներկայացումներ էր բեմադրում Սոլոդովնիկովի թատրոնում։ 1883 թվականին ներկայացումներից ստացված եկամուտներից 46 ունկնդիրների վճարվել էր նպաստներ։ Բացի այդ, գումարներ էին հայթհայթվում իրենց սեփական տպարանում տպված գրքերի և բացիկների վաճառքից ստացված միջոցներից։

Սկզբնապես ուսուցումը նախատեսված է եղել 2 տարի ժամկետով, իսկ 1879 թվականից, համաձայն նոր Կանոնադրության, այն դարձել է 3 տարի։ Մոսկվայի դասընթացները ունեցել են պատմական և բանասիրական ուղղվածություն, հաստատվել են պարտադիր առարկաները՝ Ռուսաստանի պատմություն և ընդհանուր պատմություն, ռուսական գրականություն և ընդհանուր գրականություն, քաղաքակրթության պատմություն և արվեստի պատմություն, ֆիզիկա[2]։ Ցանկացողների համար նախատեսվում էր նաև դասավանդում օտար լեզուների, մաթեմատիկայի և հիգիենայի դասավանդում։ Ուսուցումը վճարովի էր, ուսման ամբողջ դասընթացի համար տարեկան վճարվում էր 30 ռուբլի, իսկ առանձին առարկաների համար ` տարեկան 10 ռուբլի [3][4]։ Համախառն եկամուտների ընդհանուր գումարի մեջ ուսման վարձը կազմում էր ավելի քան 75%, միջոցների մի մասը (մինչև 7%) ստացվում էր կամավոր նվիրատվություններից էին, 1875-1882 թվականներին Մոսկվայի վաճառականների միությունը տարեկան հատկացնում էր 500 ռուբլի 10 ուսանողի կրթաթոշակի վճարման համար[5]։

1872-1873 թվականներին դասընթացները տեղակայված են եղել Վոլխոնկայի վրա գտնվող շենքում, 1873-1876 թվականներին՝ Պրեչիստենկա 32-ում գտնվող Կիրառական գիտելիքների թանգարանի տարածքում, 1877-1888 թվականներին՝ Պոլիտեխնիկական թանգարանի համար հատուկ կառուցված շենքում։

Պարբերաբար ունկնդիրներից պահանջվել է փաստաթուղթ ներկայացնել միջնակարգ կրթության մասին կամ ընդունելության քննություններ հանձնել ռուսերենից և ընդհանուր պատմությունից, ռուսերենից և ընդհանուր գրականությունից։ Ունկնդիրները ներկայացնում էին նաև ինքնակենսագրություն, բարոյական վարքի և քաղաքական հուսալիության մասին գլխավոր նահանգապետի վկայագիր, երկու լուսանկար և, անկասկած, ընտանիքի ավագ տղամարդու կամ ամուսնու թույլտվությունը։

Դասընթացներին մասնակցող ունկնդիրների թիվն այդ ժամանակ բավականին բարձր է եղել, դասընթացների բացումից հետո առաջին տարում այն հասել է 70-ի (ուսանողների մեծ մասը եկավ Լուբենսկու դասընթացներից), ապա մինչև 1878 թվականը տատանվել է 103-107-ի միջև, իսկ 1879 թվականից ունկնդիրների թիվը աստիճանաբար ավելացել է` 1884-1885 ուստարում հասնելով 256-ի։ 1881 թվականին դասընթացներում ներդրվել է մարդասիրական նոր առարկա՝ փիլիսոփայության պատմություն։

ՄԿԲԴ – ի դասախոս Լ. Ն. Վարնեկ

Դասընթացների դասախոսությունները կարդացել են Մոսկվայի համալսարանի հայտնի պրոֆեսորները (Կանոնադրության մեջ հատուկ ամրագրված էր, որ որպես ուսուցիչ հրավիրվելու են հիմնականում համալսարանական պրոֆեսորներ)։ Առաջին ուսուցիչներից էին՝ պրոֆեսոր Ֆեոդոր Բրեդիխինը (ֆիզիկա, աստղագիտություն), պրոֆեսոր Ալեքսանդր Վեսելովսկին (ռուսական գրականություն), պրոֆեսոր Պավել Վինոգրադովը (միջնադարի պատմություն), պրոֆեսոր Վ. Օ. Կլյուչևսկին (Ռուսաստանի պատմություն), Մոսկվայի համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Սոլովյովը և Լ. Մ. Լոպատինը (փիլիսոփայության պատմություն), Վ. Ի. Գերեն (պատմություն), պրոֆեսոր Ն. Ի. Ստորոժենկոն (ընդհանուր գրականություն), պրոֆեսոր Նիկոլայ Տիխոնրավովը (հին Ռուսական գրականություն)[6], Ֆեոդոր Բուսլաևը (արվեստի պատմություն)։ 1877 թվականից Վսեվոլոդ Միլլերը դասավանդում էր ռուսաց լեզվի պատմություն և հին ռուսական գրականություն։ Հետագայում Ալեքսանդր Չուպովը դասավանդում էր քաղաքատնտեսություն, Ալեքսանդր Ստոլետովը ֆիզիկա, պրոֆեսոր Ալեքսանդր Շախովը արտասահմանյան գրականության պատմություն[7]։

Դասընթացը կազմակերպում էր մանկավարժական խորհուրդը, որը ղեկավարում էր պրոֆեսոր Ս. Մ. Սոլովյովը։ Դասընթացի հանձնաժողովում ընդգրկված էին Է.Կ. Ստանկևիչը (ծնվ.` Բոդիսկոն (1824-1904), Ալեքսանդր Ստանկևիչի կինը), Կոզմա Սոլդատյոնկովը, Ե. Ի. Գերեն։

16 տարվա ընթացքում դասընթացների մասնակիցները ստացել էին 41 դիպլոմ, որը նրանց իրավունք էր տվել դասավանդել կանանց գիմնազիայի բարձր դասարաններում, բացի այդ, 322 ուսանողուհիներ հանձնել էին ավարտական քննություններ, ինչը նրանց իրավունք էր տալիս դասավանդելու գիմնազիաների ցածր դասարաններում[7]։

1882-1885 թվականներին Մարիա Պավլովնա Չեխովան սովորել է դասընթացներում, որից հետո 18 տարի դասավանդել է պատմություն և աշխարհագրություն Լ. Ֆ. Ռժևսկայայի կանանց մասնավոր գիմնազիայում[8]։ Այդ շրջանի կանանց բարձրագույն դասընթացների շրջանավարտներից են Զինաիդա Իվանովան (Ն. Միրովիչ) և Եկատերինա Կլետնովան։ Տարբեր ժամանակներում դասընթացներում սովորել են Վերա Մուրոմցևան, թարգմանիչ, հրապարակախոս Ի. Ա. Բունինի ապագա կինը` դերասանուհի, թարգմանիչ, հուշագրագետ, գրականության և թատրոնի քննադատ Անտոն Չեխովի մտերիմ ընկերուհի Լիդիա Միզինովան, ով դարձել է Նինա Զարեչնայայի նախատիպը «Ճայը» ներկայացման մեջ, Նադեժդա Աֆանասևնա Բուլգակովան, Միխայիլ Բուլգակովի քույրը։

1886 թվականին ժողովրդական կրթության նախարարությունն արգելեց դասընթացներում ընդունելությունը, իսկ 1888 թվականին այն փակվել է[9]։

80-ականներին իշխող թուլամիտ մարդիկ հավատում էին, որ նրանք մեծ հաջողության են հասել`արգելելով աղջիկների ընդունելությունը կանանց բարձրագույն դասընթացներին։ Բայց տաս տարի անց նրանք համոզվեցին իրենց սխալի մեջ և սկսեցին մտածել դասընթացները վերականգնելու մասին։
- Վ. Ի. Գերե, Ռուսաստանի պետական գրադարանի ձեռագրերի բաժին ֆ. 70.կ. 32.գ. 3.էջ 9 - 10[10]

}

Երկրորդ ժամանակաշրջան (1900-1918)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանկավարժական դասընթացների շենքը, 1913

1900 թվականին դասընթացներ ընդունվեցին 41 գավառների միջնակարգ ուսումնական հաստատությունների շրջանավարտները։ Նոր դասընթացներն արդեն մասնավոր հաստատություն չէին՝ ֆինանսական միջոցների մի մասը ստացվում էր Ժողովրդական կրթության նախարարությունից։

1900 թվականին դասընթացների ուսման տևողությունն ավելացել է` դառնալով չորս տարի։ Նորաբաց դասընթացներն ունեցել են երկու բաժանմունք՝ պատմա-փիլիսոփայական և ֆիզիկա-մաթեմատիկական։ 1906 թվականին նոր Կանոնադրությամբ սահմանվել է ՄԿԲԴ–ի ֆակուլտետային կառուցվածքը։ Գոյություն ունեցող երկու ֆակուլտետներից բացի բացվել է նաև բժշկական ֆակուլտետը (այժմ՝ Պիրոգովի անվան ռուսական ազգային հետազոտական բժշկական համալսարան), որը դասընթացների կառուցվածքը մոտեցրել է դասական համալսարանի կառուցվածքին (հեղափոխությունից առաջ Ռուսաստանում համալսարանները, որպես կանոն, բաղկացած էին չորս ֆակուլտետներից` բանասիրական, ֆիզիկական և մաթեմատիկական, բժշկական և իրավաբանական)։ 1911 թվականից Բախրուշինի հիվանդանոցը դարձել է ՄԿԲԴ–ի բժշկական ֆակուլտետի կլինիկական բազան[11]։ 1906-1907 ուսումնական տարում դասընթացներ են ներմուծվել առարկայական դասավանդման փուլային համակարգ` բարձր կուրսում մասնագիտական դասընթացների համակարգի փոխարեն։ Բոլոր ֆակուլտետներում նույնպես հաստատվել են նոր ուսումնական ծրագրեր։ Պարտադիր առարկաների ուսուցման համար հատկացվել է շաբաթական 15 ժամ։

Մինչև 1905 թվականը դասընթացների տնօրենն է եղել Վ. Ի. Գիրեն։ 1905 թվականին արտասահմանում գտնվող Վ. Ի. Գերեի բացակայության պայմաններում տնօրեն է ընտրվել Վլադիմիր Վերնադսկին։ Սակայն քանի որ Վերնադսկին միաժամանակ ընտրվել է Մոսկվայի Կայսերական համալսարանի ռեկտորի օգնական և չի ստանձնել ՄԿԲԴ-ում իր պարտականությունները։ Նույն թվականին հերթական ընտրություններում դասընթացների տնօրեն է ընտրվել Սերգեյ Չապլիգինը[12]։

Դասընթացներում դասավանդել են այնպիսի ականավոր գիտնականներ, ինչպիսիք են Վ. Ի. Վերնադսկին (իր ուսանող Վիսսարիոն Կարանդեևի հետ), Ս. Ա. Չապլիգինը, Սերգեյ Նամյոտկինը, Նիկոլայ Զելինսկին, Ալեքսանդր Էյհենվալդը, Բոլեսլավ Մլոձիևսկին, Ալեքսանդր Ռեֆորմատսկին, Իվան Իլյինը, Ալեքսանդր Ցինգերը, Բոգդան Կիստյակովսկին և ուրիշներ։ Առաջին կին դասախոսներից մեկը դասընթացների շրջանավարտ Օ. Ն. Ցուբերբիլերն էր, ով բազմիցս վերահրատարակված «Վերլուծական երկրաչափության խնդիրներ և վարժություններ» վերլուծական երկրաչափության դասագրքի հեղինակն էր։

1910 թվականից պրոֆեսոր Ն. Դ. Վինոգրադովը սկսեց դասավանդել մանկավարժական ուսմունքների պատմության դասընթացներ[6]։

1905 թվականին Մոսկվայի քաղաքային վարչության որոշմամբ անվճար հողատարածք է տրամադրվել դասընթացներին Դեվիչիե դաշտում։ 1907 թվականի հունիսի 3-ին Մալայա Ցարիցինսկայա փողոցի (այժմ՝ Մալայա Պիրոգովսկայա) մոտակայքում գտնվող հողամասում տեղի է ունեցել ուսումնական մասնաշենքի հիմնաքարի տեղադրումը (ճարտարապետ` Սերգեյ Սոլովյով1908 թվականին բացվեցին Ֆիզիկա-քիմիական ֆակուլտետի[13] և Անատոմիական թատրոնի շենքերը (ճարտարապետ` Ալեքսանդր Սոկոլով), իսկ 1913 թվականին՝ ՄԿԲԴ-ի դասասենյակային մասնաշենքը (այժմ ՝ Մոսկվայի մանկավարժական պետական համալսարանի գլխավոր մասնաշենք[14]):

1911 թվականը նշանավոր տարի էր Մոսկվայի կանանց բարձրագույն դասընթացների կյանքում։ Մոսկվայի Կայսերական համալսարանի և ժողովրդական կրթության նախարար Լև Կասսոյի (ով ստացել է Дело Кассо անվանումը) միջև ծագած հակամարտության հետ կապված՝ պրոֆեսորների և ուսուցիչների մի մեծ խումբ լքեց համալսարանը, որոնց մեծ մասը աշխատանքի է անցել ՄԿԲԴ–ում։ Մինչև 1912 թվականը դասընթացներում ներգրավված էին շուրջ 227 ուսուցիչներ, դասախոսներ և օգնականներ, որոնց մեկ երրորդից ավելին ունեին դոկտորի կամ մագիստրոսի կոչումներ, նրանց թվում էին Մոսկվայի համալսարանի նախկին ռեկտոր Ալեքսանդր Մանույլովը, աստղագետ Պավել Շտերնբերգը, մաթեմատիկոս Նիկոլայ Իզվոլսկին, կենսաբաններ Միխայիլ Մենզբիրը, ֆիզիոլոգներ Միխայիլ Շատերնիկովը և Լազար Մինորը, փիլիսոփաներ Լև Լոպատինին, Պ. Ի. Նովգորոդցևը, պատմաբաններ Մատվեյ Լյուբավսկին, Յուրի Գոտիեն, Իվան Ցվետաևը, Ալեքսանդր Կիզևետտերը, սոցիոլոգ Վենիամին Խվոստովը, կենսաբան Լև Տարասևիչը, փիլիսոփայության պատմաբան Ալեքսանդր Կուբիցկին։ Դասընթացի աշխատակիցների մեջ կային նաև կանայք, Մարիա Եգորովնա Բեկերը դասընթացների տեսչի օգնականն էր, Օլգա Ալեքսանդրովնա Ալֆերովան, գրադարանավարը, Նինա Եվգենիևնա Վեդենեևան, անօրգանական քիմիայի (1914) և ֆիզիկայի ամբիոնի ասիստենտ (1916)։

1912 թվականին ՄԿԲԴ-ի շրջանավարտներն առաջին անգամ իրավունք են ստացել քննություններ հանձնել Մոսկվայի Կայսերական համալսարանում։ 1912 թվականի նոյեմբերի 17-ին դասընթացների խորհուրդը հաստատել է «Մոսկվայի Կանանց բարձրագույն դասընթացներում ունկնդիրներին թողնելու մասին կանոնակարգը», որը թույլ էր տալիս ֆակուլտետի շրջանավարտներին թողնել ֆակուլտետում, նրանց մանկավարժական գործունեության նպատակով վերապատրաստել և 2 տարի ժամկետում պրոֆեսոր առաջադրել։

1913 թվականին դասընթացների համար ձեռք է բերվել Ալեքսանդր Կոտսի կենդանաբանական հավաքածուն, որով հիմք է դրվել Դարվինյան թանգարանին[15]։

1915-1916 ուսումնական տարում Մոսկվայի կանանց բարձրագույն դասընթացներին տրվել է ավարտական քննություններ անցկացնելու և բարձրագույն կրթության դիպլոմներ տալու իրավունք։ 1918 թվականի դրությամբ դասընթացներում հաշվառված էին 8,3 հազար ունկնդիրներ, այդ ցուցանիշով զիջելով միայն Մոսկվայի պետական համալսարանին։

Նախկին ունկնդիրների նախաձեռնությամբ ստեղծվել է «Մոսկվայի կանանց բարձրագույն դասընթացների համար միջոցներ հավաքագրելու ընկերություն»։

1900-1913 թվականների ընթացքում ունկնդիրների թիվը 223-ից հասել է 7155-ի[16]։ ՄԿԲԴ–ն դարձավ Ռուսաստանի կայսրության ամենախոշոր բուհերից մեկը[12]։

Այդ ժամանակահատվածում դասընթացներն ավարտել է Վերա Ստեպանովնա Նեչաևան, հետագայում Ֆեոդոր Դոստոևսկու ստեղծագործությունների հայտնի հետազոտող և Վիսարիոն Բելինսկու գիտական կենսագրության հեղինակը։ 1910 թվականին բնագիտական բաժանմունքն ավարտել է Նադեժդա Նիկոլաևնա Սուշկինան (1889-1975), հողագետ-միկրոկենսաբան, ով առաջինն է գնահատել միկրոօրգանիզմների ազդեցությունը բնական կազմավորումների կառուցվածքի վրա[17]։ 1907-1914 թվականներին դասընթացներին հաճախել է Մարկ Շագալի առաջին կինը՝ Բելլա Ռոզենֆելդը[18]։ 1917 թվականին դասընթացներն է ավարտել Լիդիա Կառլովնա Լեպինը (1891-1985)` ֆիզիկական և կոլոիդային քիմիայի մասնագետ, Լատվիական ԽՍՀ ԳԱ ապագա ակադեմիկոսը[19]։

Համաձայն ՌՍՖՍՀ Լուսժողկոմի հանձնաժողովի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի արձանագրության` ՄԿԲԴ–ն վերափոխվել է Մոսկվայի երկրորդ պետական համալսարանի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Fando R. A. The History of Teaching Zoology at the Moscow Higher Women’s Courses in the early XX Century, История преподавания зоологии на Московских высших женских курсах в начале ХХ века // Историко-биологические исследования — 2018. — Vol. 10, Iss. 2. — P. 46—66. — ISSN 2076-8176; 2500-1221doi:10.24411/2076-8176-2018-11956
  2. Положение о Высших женских курсах в Москве и речи, произнесённые при открытии Курсов 1 ноября 1872 года профессорами Московского университета св. А. М. Иванцовым-Платоновым, С. М. Соловьевым и В. И. Герье. — М.: Универ. тип., 1872. — 32 с.
  3. Цыганков, 2008, էջ 70-71
  4. В 1875 году плата составляла 50 рублей в год; затем - 100 рублей в год.
  5. Цыганков, 2008, էջ 71
  6. 6,0 6,1 «Московские высшие женские курсы. 1872-1918». Российский общеобразовательный портал. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 7-ին.
  7. 7,0 7,1 Цыганков, 2008, էջ 72
  8. Цыганков Д. А. Герье и Московский Университет его эпохи (вторая половина XIX - начало XX в. — М.: Изд-во ПСТГУ, 2008. — С. 72. — 256 с.
  9. В 1886 году Министерство народного просвещения в лице министра И. Д. Делянова предписало прекратить приём слушательниц на все высшие женские курсы, мотивируя эту меру необходимостью разработки новых учебных программ и перевода курсов на государственное обеспечение. В 1889 году были возобновлены лишь петербургские Бестужевские курсы.
  10. Цыганков, 2008, էջ 73
  11. «Бахрушинская больница». Retro View of Mankind's Habitat.
  12. 12,0 12,1 МПГУ-130, 2002
  13. Ныне Московская академия тонкой химической технологии
  14. Здание Аудиторного корпуса изображено на нынешней эмблеме МПГУ.
  15. «№ 2. Коллекция зоологии и экологии имени профессора А.Ф. Котса Института биологии и химии». Коллекции музея МПГУ.
  16. Однако ежегодный выпуск составлял не более 30 % от числа поступавших, что было связано с неспособностью слушательниц выдерживать большие учебные нагрузки и большую часть времени заниматься самостоятельно.
  17. Н. П. Головченко. «Персоналии: Сушкина Надежда Николаевна». Чувашская энциклопедия.
  18. Шишанов В. «Желая поступить…» (Документы об учёбе Беллы Розенфельд на Московских высших женских курсах) // Шагаловский сборник. Вып. 3. Материалы X - XIV Шагаловских чтений в Витебске (2000-2004). — Мн.: Рифтур, 2008. — С. 176-182.
  19. «Лепинь Лидия Карловна». Летопись Московского университета.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]