Մարիա Չեխովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Չեխովա
Maria Chekhova.jpg
Տեսակմարդ
Պարգև(ներ)
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
Commons-logo.svg Maria Chekhova Վիքիպահեստում

«Փոքրիկ կուզիկ ձին» The Little Humpbacked Horse «Փոքրիկ կուզիկ ձին» գրքի շապիկը, 1914 նկարիչ Ն. Ա. Բոգատով The Little Humpbacked Horse, 1914 թ., գրքի շապիկը

Նկարիչ Ն. Ա. Բոգատով Ժանրը ռուսական գրական հեքիաթ չափածո Հեղինակ Էրշով, Պյոտր Պավլովիչ Բնօրինակ լեզու ռուսերեն Գրելու թվականը 1834 թ Առաջին հրատարակության ամսաթիվը 1834 թ Վիքիդարանի տարբերանշան Վիքիքաղվածք logo Մեջբերումներ Վիքիքաղվածքում Wikimedia Commons-ի պատկերանշան The Little Humpbacked Horse-ը ռուսական գրական հեքիաթ է չափածո, որը գրել է Պյոտր Էրշովը 1830-ականներին։ Գլխավոր հերոսներն են գյուղացի որդիԽոշոր տեքստ Մարիա Պավլովնա Չեխովա (ռուս.՝ Мари́я Па́вловна Че́хова, օգոստոսի 19 (31), 1863 կամ 1863[2][3], Տագանրոգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - հունվարի 15, 1957(1957-01-15)[1], Յալթա, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), Անտոն Չեխովի քույրը, ուսուցիչ, նկարիչ, Յալթայում Անտոն Չեխովի տուն-թանգարանի հիմնադիրը, ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1953)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Չեխովան ծնվել է 1863 թվականի հուլիսի 31-ին (հին տոմարով օգոստոսի 12-ին) Տագանրոգում (այժմ ՝ Ռոստովի մարզ)։ 1872 թվականին ընդունվել է Տագանրոգի Մարիանյան կանանց գիմնազիա։ Ընտանիքի սնանկացումից և 1876 թվականին Մոսկվա տեղափոխվելուց հետո միջնակարգ կրթությունը շարունակել է Ֆիլարետովի կանանց թեմական դպրոցում, որն ավարտել է 1884 թվականին։ 1882-1885 թվականներին սովորել է պրոֆեսոր Վ. Ի. Գիրեյի կանանց բարձրագույն դպրոցում[4]։

1886-1904 թվականներին նա դասավանդել է պատմություն և աշխարհագրություն Մոսկվայի Լ. Ֆ. Ռժևսկայայի կանանց մասնավոր գիմնազիայում։ 1903 թվականին Չեխովան ստացել է ոսկե մեդալ՝ «Եռանդուն կրթության» համար, Ստանիսլավսկու ժապավենի վրա ։

Չեխովները ընկերների հետ` վերևում ՝ Իվանը, Ալեքսանդրը, Պավել Եգորովիչը։ Երկրորդ շարքում` Մ. Կորնեևան, Լիկա Միզինովան, Մարիան, Եվգենիա Յակովլևնան, Սերյոժա Կիսելյովը։ Ներքևում ՝ Միխայիլը, Անտոնը։ 1890 թ.

Մարիա Չեխովան լրջորեն զբաղվել է գեղանկարչությամբ։ 1890-ականներին նա գեղանկարչություն էր սովորել Ստրոգանովի ուսումնարանում և Ա. Ա.Խոտյանցևայի մասնավոր ստուդիայում։ Գեղանկարչության մեջ նրան օգնել են Վալենտին Սերովը, Կոնստանտին Կորովինը, Իսահակ Լևիտանը։ Մելիխովոյում նա օգնել է իր եղբորը՝ Անտոն Չեխովին դպրոցներ կառուցելիս, գյուղացիներին բուժելիս և տնտեսական աշխատանքներ կատարելիս։ Եղբոր մահից հետո նա իր կյանքը նվիրել է նրա գրական և նամակագրական ժառանգության հավաքագրմանը և հրատարակմանը։

1914 թվականին Մարիա Չեխովան Անտոն Պավլովիչի անձնական իրերը նվիրել է Տագանրոգի թանգարանին, ինչպես նաև ներկա է գտնվել Տագանրոգում գրադարանի և թանգարանի նոր շենքի բացմանը և օծմանը, որը կառուցվել է Անտոն Չեխովի ընկերոջ՝ ակադեմիկոս Ֆեոդոր Շեխտելի նախագծով։ 1921 թվականից եղել է իր կողմից ստեղծած Անտոն Չեխովի Յալթայի տուն-թանգարանի մշտական տնօրենը։

1935 թվականին Օլգա Կնիպեր-Չեխովայի հետ միասին նա եկել է հայրենի Տագանրոգ՝ մասնակցելու Անտոն Չեխովի ծննդյան 75-ամյակին նվիրված տոնակատարություններին։ Տագանրոգի թիվ 2 դպրոցը կոչվել է Անտոն Չեխովի անունով։ Յալթայի տուն-թանգարանի պահպանման և Անտոն Չեխովի գրական ժառանգությունը հրատարակելու երկար տարիների աշխատանքի համար 1944 թվականի հուլիսի 14-ին Մարիա Չեխովան պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Նա մահացել է 1957 թվականի հունվարի 15-ին Յալթայում ՝ սրտի կաթվածից և թաղված է մոր`Եվգենյա Չեխովայի կողքին, Յալթայի քաղաքային գերեզմանատանը։

Հուշագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Воспоминания об А. П. Чехове: Из далёкого прошлого. — Государственное издательство художественной литературы СССР, 1960. — 290 с. — 75 000 экз.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. NUKAT — 2002.
  3. MAK (польск.)
  4. Цыганков Д. А. В. И. Герье и Московский университет его эпохи. — М.: ПСТГУ, 2008. — С. 72. — 1000 экз. — ISBN 978—5—7429—0347—5

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Шапочка Е. А. Чехова Мария Павловна // Энциклопедия Таганрога. — Таганрог: Антон, 1998. — С. 538. — ISBN 5-88040-017-4.