Վերա Նեչաևա
Վերա Նեչաևա | |
---|---|
Ծնվել է | հունվարի 21 (փետրվարի 2), 1895[1] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 11, 1979 (84 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Խովանսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մոսկվայի բարձրագույն կանանց դասընթացներ և Սոցիալական գիտությունների հետազոտական ինստիտուտների ռուսական ասոցիացիա |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | գիտնական, գրական քննադատ և գրադարանավար |
Աշխատավայր | ՌԳԱ Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտ |
Անդամություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Վերա Ստեպանովնա Նեչաևա (ռուս.՝ Ве́ра Степа́новна Неча́ева, հունվարի 21 (փետրվարի 2), 1895[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն - ապրիլի 11, 1979, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային գրականագետ, Ֆեոդոր Դոստոևսկու, Վիսարիոն Բելինսկու, Պյոտր Վյազեմսկու ստեղծագործությունների գծով մասնագետ, գրականության պատմաբան, տեքստաբան։ Բանասիրական գիտությունների դոկտոր, ԽՍՀՄ գրողների միության անդամ, Մոսկվայում Ֆեոդոր Դոստոևսկու տուն թանգարանի նախաձեռնողը, ստեղծողը և առաջին տնօրենը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերա Նեչաևան ծնվել է 1895 թվականի փետրվարի 2-ին (հունվարի 21-ին) Մոսկվայում։ Ոսկե մեդալով ավարտել է Վալիցկու գիմնազիան, Մոսկվայի կանանց բարձրագույն դասընթացները` գերազանցությամբ (պատմա-բանասիրական ֆակուլտետը, պրոֆեսոր Ալեքսեյ Գրուզինսկու ղեկավարությամբ)։ Ուսումը զուգակցել է Վալիցկու մանկական ուսումնարանում աշխատանքի հետ, 1914 թվականին աշխատել է որպես գթության քույր հոսպիտալում։ 1917 թվականին նախապատրաստել է գրադարանի և դպրոցի կազմակերպումը Վեշնյակի ավանում, 1918 թվականի աշնանը, երբ դպրոցը բացվել է, նշանակվել է ուսուցիչ։ 1920 թվականից անցել է գիտական աշխատանքի, 1920-1922 թվականներին աշխատել է Կենտրոնական արխիվում։ 1924-1929 թվականներին ավարտել է Հասարակական գիտությունների գիտա-հետազոտական ինստիտուտների Ռուսական ասսոցիացիայի լեզվի և գրականության ինստիտուտի ասպիրանտուրան` ակադեմիկոս Պավել Սակուլինի ղեկավարությամբ։
1925 թվականից եղել է Գեղարվեստական գիտությունների պետական ակադեմիայի (ԳԱՀՆ) գիտաշխատող, որտեղ եղել է Դոստոևսկու ստեղծագործությունների ուսումնասիրության հանձնաժողովի քարտուղարը և Ռուսական բանահյուսության սիրահարների ընկերության Պուշկինի հանձնաժողովի քարտուղարը։ 1929-1932 թվականներին եղել է Բուբնովի անվան ինստիտուտի դոցենտ։ 1920-ականներին կազմակերպել է Ֆեոդոր Դոստոևսկու թանգարանը (Մոսկվայում), որը բացվել է 1928 թվականի նոյեմբերի 11-ին։ 1931-1941 թվականներին աշխատել է Վ. Ի. Լենինի անվան գրադարանում (վարչության պետի տեղակալ, ձեռագրերի բաժնի գլխավոր գրադարանավար, Դոստոևսկու թանգարանի ղեկավար)։ 1936 թվականին եղել է Պուշկինյան համամիութենական ցուցահանդեսի խորհրդատու և հանձնաժողովի անդամ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին նա ապրել և աշխատել է Պենզայում, արվեստի պատմություն է դասավանդել Պենզայի գեղարվեստի դպրոցում, աշխատել է Պենզայի տարածաշրջանային արխիվում, ուսումնասիրել է Վ.Գ.Բելինսկու կյանքի վաղ շրջանի և նրա շրջապատի մասին արխիվային փաստաթղթերը։
1949-1967 թվականներին հրատարակվել է Նեչաևայի մենագրությունը Վ. Գ. Բելինսկու մասին 4 հատորով, որի առաջին հատորի համար` «Վ. Գ. Բելինսկու կյանքի և գրական գործունեության սկիզբը 1811-1830», 1950 թվականին նրան շնորհվել է Վ. Գ. Բելինսկու անվան մրցանակ[2]։ 1950-ականներին նա դասավանդել է Մոսկվայի պետական համալսարանում «Ռուսական գրականության տեքստաբանություն» դասընթացը (Նեչաևայի արխիվներում պահպանվել են «Մոսկվայի պետական համալսարանի ուսանողներին կարդացած դասախոսությունների կոնսպեկտները» և քննության տոմսերը)։
Նեչաևայի գործունեության հիմնական ուղղություններից մեկը Ֆեոդոր Դոստոևսկու ստեղծագործությունների ուսումնասիրությունն էր։ Դոստոևսկու ժառանգության մի զգալի մասը Ռուսաստանի պետական գրադարանի ձեռագրերի բաժնում Նեչաևայի կողմից հայտնաբերած և հանրային օգտագործման հանձնված ձեռագրերն են։ Նա հրատարակել է նաև մի շարք գրքեր Ֆեոդոր Դոստոևսկու մասին, որոնք նվիրված են գրողի վաղ շրջանի ստեղծագործություններին, «Վրեմյա» և «Էպոխա» ամսագրերին։
Նեչաևան եղել է Ֆեոդոր Դոստոևսկու ստեղծագործությունների ժողովածուի տաս հատորյակի խմբագիրը (խմբագրական խորհրդի անդամ) (Պետական գեղարվեստական հրատարակչություն, Մոսկվա, 1956-1958) և առաջին հատորի նախաբանի հեղինակը (Ֆեոդոր Դոստոևսկի։ Ստեղծագործությունների ժողովածու տաս հատորով։ Հատոր առաջին։ 1846-1848 թվականների ստեղծագործություններ։ Պետական հրատարակչություն, Մոսկվա, 1956), Վիսարիոն Բելինսկու (1953-1956) ստեղծագործությունների լիակատար ժողովածուի խմբագրական խորհրդի անդամ, Մաքսիմ Գորկու ստեղծագործությունների լիակատար ակադեմիական ժողովածուի տեքստաբանական հանձնաժողովի նախագահ։ 1952 թվականից ղեկավարել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Ա.Մ. Գորկու անվան Համաշխարհային գրականության ինստիտուտի տեքստաբանության բաժինը։ Նրա ղեկավարությամբ և խմբագրությամբ լույս են տեսել «Տեքստաբանության հարցեր» չորս ժողովածուները, իսկ 1962 թվականին՝ «Տեքստաբանության հիմունքներ» ժողովածուն (Մոսկվա, 1962)։
Նա մահացել է Մոսկվայում 1979 թվականի ապրիլի 11-ին։ 1982 թվականին Նեչաևայի արխիվը նրա որդու՝ դաշնակահար Դմիտրի Բլագոյի կողմից տեղափոխվեց Վլադիմիր Լենինի անվան գրադարան և այժմ գտնվում է ՌՊԳ-ի ձեռագրերի բաժնում։ Արխիվում գտնվող փաստաթղթերի թվում է Ֆեոդոր Դոստոևսկու թոռան նամակագրությունը Անդրեյ Ֆեդորովիչ Դոստոևսկու հետ, որի հետ Նեչաևան երկարամյա բարեկամական կապեր է ունեցել։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նեչաևայի չորս հատորանոց մենագրությունը Բելինսկու մասին (առաջին հատորն արժանացել է Բելինսկու ակադեմիական մրցանակի)։
- В. Г. Белинский: Начало жизненного пути и литературной деятельности: 1811—1830. (Изд-во Академии Наук СССР, 1949)
- В. Г. Белинский: Учение в университете и работа в «Телескопе» и «Молве»: 1829—1836. (Изд-во Академии Наук СССР, 1954)
- В. Г. Белинский: Жизнь и творчество: 1836—1841. (Изд-во Академии Наук СССР, 1961)
- В. Г. Белинский: Жизнь и творчество: 1842—1848. (Изд-во «Наука», 1967)
Ստեղծագործություններ Դոստոևսկու մասին
- Нечаева В. С. В семье и усадьбе Достоевских. — М.: Соцэкгиз, 1939. — С. 36. — 158 с.
- Ранний Достоевский 1821—1849. (Изд-во «Наука», 1979)
- Журнал М. М. и Ф. М. Достоевских «Время» 1861—1863. (Изд-во «Наука», 1972)
- Журнал М. М. и Ф. М. Достоевских «Эпоха» 1864—1865. (Изд-во «Наука», 1975)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Фрагменты переписки В. С. Нечаевой и А. Ф. Достоевского — в кн.: «Встречи с книгой», вып. 2 (М., «Книга», 1984. С. 216—240: «Снова Достоевский»: В. С. Нечаева — К портрету Андрея Федоровича Достоевского — внука писателя; Из писем А. Ф. Достоевского к В. С. Нечаевой).
- Две главы из автобиографической книги В. С. Нечаевой «Мой труд многолетний…» (с предисловием её сына Д. Д. Благого) были опубликованы в Альманахе библиофила (вып. XI, М., «Книга», 1981).
- Запись о В. С. Нечаевой в Книге памяти РГБ:
- «Нечаева Вера Степановна, 1895 г. р. В Библиотеке — с 15 дек 1931 г., гл. библиотекарь отдела рукописей, зав. Музеем Ф. М. Достоевского. Отчислена с 1 авг. 1941 г. в связи с отъездом из Москвы». (Книга памяти Российской государственной библиотеки. Сост. Л. М. Коваль. М., 1995).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Статья о В. С. Нечаевой в Краткой литературной энциклопедии
- Автобиография В. С. Нечаевой — документ 1935 года
- В. С. Нечаева — список опубликованных трудов 1913—1975 гг.
- Музей-квартира Ф. М. Достоевского
- Переписка В. С. Нечаевой с А. Ф. Достоевским, главы из книги «Мой труд многолетний…»
|