Էպոխա (ամսագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Էպոխա»
«Эпоха»
Журнал «Эпоха», 1864, №07. —Тит. лист.jpg
Տեսակհանդես
Լեզուռուսերեն
Գլխավոր խմբագիրՄիխայիլ Դոստոևսկի
Հիմնադրվել է1864 թվական
ՀիմնադիրՄիխայիլ Դոստոևսկի
ՀրատարակիչՄիխայիլ Դոստոևսկի
ԵրկիրՌուսական կայսրություն
Հրատարակման վայրՍանկտ Պետերբուրգ
ԳրասենյակՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Լուծարվեց1865
ՆախորդՎրեմյա

«Էպոխա» (ռուս.՝ «Эпоха»), Միխայիլ և Ֆեոդոր Դոստոևսկի եղբայների գրական-քաղաքական հանդեսը։ Լույս է տեսել 1864 - 1865 թվականներին՝ դառնալով «Վրեմյա» ամսագրի իրավահաջորդը։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վրեմյա» ամսագրի փակվելուց հետո Դոստոևսկի եղբայրները փորձել են շարունակել հրատարակչական գործունեությունը։ 1864 թվականի հունվարին Մ. Դոստոևսկին այլ անվանումով նոր ամսագրի թողարկման թույլտվություն է ստանում։ Սակայն Ֆ. Մ. Դոստոևսկին պաշտոնապես չէր կարող լինել ոչ խմբագիր, ոչ հրատարակիչ՝ իշխանությունների կողմից հրատարակչական գործունեության արգելանքի պատճառով։ 1864 թվականի հունվար և փետրվար ամիսների առաջին երկու թողարկումները հրատարակվել են մարտ ամսին։ Առաջին համարներում տպագրվում է Ֆ. Դոստոևսկու «Գրառումներ բաժանորդագրությունից» վիպակի առաջին գլուխները։ Չնայած Ֆ. Դոստոևսկու սպասումներին՝ «Էպոխա»-ն «Վրեմյա» ամսագրի հետևորդների մոտ հաջողություն չգրանցեց։ Դոստոևսկու կնոջ՝ Մարիա Դոստոևսկայայի, եղբոր՝ Միխայիլ Դոստոևսկիի և ամսագրի աշխատակցի մահը, ապա նաև ֆինանսական և կազմակերպաչական աշխատանքները ամսագրի փակման պատճառ են դառնում։ «Էպոխա»-ի վերջին համարը լույս է տեսնում 1865 թվականի փետրվարին[1]։

Խմբագրության քաղաքականությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսագրի խմբագրական կազմում էին Միխայիլ և Ֆյոդոր Դոստոևսկիները, Ապոլլոն Գրիգորևը, և Նիկոլայ Ստրախովը։ Մ. Դոստոևսկու մահից հետո «Էպոխա»-ի 1864 թվականի 6-րդ համարում հրատարակիչ-խմագրի կազմում նշվում էր Մ. Դոստոևսկու ընտանիքի անունը[2], իսկ ամսագրի պաշտոնական խմբագիր նշանակվեց Ա.Պորեցկին[3][1]։ «Էպոխա»-ն շարունակեց «Վրեմյա» ամսագրի ուղղությունը։ Հանդեսը կատաղի բանավեճ էր վարում Սովրեմեննիկ (ամսագիր)-ի դեմ։ Դոստոևսկագետ Դավիթ Մաղարշակը նշել է, որ Դոստոևսկին «Էպոխա» ամսագրում երբեք չի կասկածել արմատականներին մարտահրավեր նետելու հարցում, այսինքն՝ նիհիլիստներին, և հատկապես գրական-քննադատներին, ովքեր հավաքվեցին «Սովրեմեննիկ»-ի շուրջ[3][1]

Խորհրդային ժամանակների պաշտոնական քննադատությունը ամսագիրը գնահատել է որպես ռեակցիոն[2]։

Աշխատակիցներ և հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամբ՝ «Բաժանորդագրությունից գրություններ» վիպակը զբաղեցրել է ամսագրի առաջին չորս համարները։ Ֆ. Դոստոևսկու «Կոկորդիլոսը» լույ է տեսել ամսագրի վերջին համարում՝ 1865 թվականի փետրվարին։ Ժամանակակիցները կարծում են, որ «Կոկորդիլոսը» չար նամակ էր Նիկոլայ Չեռնիշևսկու դեմ։ «Էպոխա»-ում հրատարավել են ռուս հայտնի գրողներից բազում գործեր՝ Իվան Տուրգենևից, Ապոլոն Մայկովիից, Յակով Պոլոնսկուց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Шилова
  2. 2,0 2,1 Русская периодическая печать, 1959, էջ 457—458
  3. 3,0 3,1 «Порецкий Александр Устинович»։ Федор Михайлович Достоевский. Антология жизни и творчества։ Վերցված է 2016-05-07 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]