Դարվինի պետական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դարվինի պետական թանգարան
Տեսակգիտության թանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՄոսկվա
Ղեկավարության նստավայրՄոսկվա, Ռուսաստան
Հիմնադրվել է1907
ՀիմնադիրԱլեքսանդր Կոտս
ՏնօրենԱննա Կլյուկինա
Կայքdarwinmuseum.ru
Քարտեզ
Քարտեզ

Դարվինի պետական թանգարան (ռուս.՝ Государственный Дарвиновский музей), Մոսկվայի ամենամեծ թանգարաններից մեկը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի ստեղծման նախաձեռնությունը պատկանում է կենդանաբան Ալեքսանդր Կոտսին, որը թանգարանը հիմնադրել է 1907 թվականին։ Պյոտր Սուշկինի և Նիկոլայ Կոլցովի հրավերով Կոտսը Մոսկվայի կանանց բարձրագույն դասընթացներում սկսեց կարդալ էվոլյուցիոն ուսուցման դասեր՝ որպես տեսողական նյութ օգտագործելով կենդանիների խրտվիլակների հավաքածուն, որը 1913 թվականին նվիրել է դասընթացների կենդանաբանական լաբորատորիային։

Դրանից հետո Դևիչի պոլեի դասընթացների շենքում տեղակայված հավաքածուն հայտնի դարձավ որպես Մոսկվայի կանանց բարձրագույն դասընթացների էվոլյուցիոն տեսության թանգարան։ Այդ ժամանակ որոշվեց թանգարանի փաստացի հիմնադիրների կազմը`Ա. Ֆ. Կոտս, Ն. Ն. Լատիգինա-Կոտս[1], Վասիլի Վատագին և Ֆ. Ե. Ֆեդուլով[2]։

Իր օրագրում 1918 թվականին Կոտսը գրել է.

Դեկաբրիստական հեղափոխությունը ես անց եմ կացրել մանրադիտակի մոտ և պլանավորել եմ իմ թանգարանի աշխատանքները, սոցիալիստական Հոկտեմբերյան հեղափոխությունը՝ թանգարանի ինձ առաջին անգամ հատկացված նոր տարածքի կազմակերպմամբ[3]։

1922 թվականին ստեղծվել է ինքնուրույն պետական հաստատություն՝ Դարվինի թանգարանը[4]։

1964 թվականին թանգարանի տնօրենի պաշտոնում շարունակել է աշխատել Ա. Ֆ. Կոտսը։

Մինչև 1989 թվական թանգարանի հավաքածուի հիմնական պահապանն է եղել Վալենտինա Օրեշնիկովան (1946-1989), ով մինչև 1970 թվականը եղել է թանգարանի խրտվիլակագործը[5]։ Նրա շնորհիվ թանգարանի հավաքածուն համալրվել է արժեքավոր ցուցանմուշներով և նկարիչների 1970-1980 թվականներին արվեստի գործերով, այդ թվում՝ Ալեքսանդր Բելաշովի, Անդրեյ Մարցի և այլոց։ Դարվինի թանգարանը դարձավ անիմալիստական ոճի գեղանկարներ ներառող երկրի ամենահարուստ հավաքածուի սեփականատերը։ Այն շարունակեց Ա. Ֆ. Կոտցի և Վ. Ա. Վատագինի դպրոցի թանգարանային ավանդույթները, պատրաստվելով նոր շենք տեղափոխելու ցուցանմուշները։

Թանգարանի նոր շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին բացվել է թանգարանի նոր շենքը, որի շինարարությունը տևել է քսան տարի։ Այսօր Դարվինի թանգարանը Եվրոպայի ամենամեծ բնագիտական թանգարանն է։ Ներկայացվող ցուցադրությունները պատմում են էվոլյուցիայի տեսության պատմության ձևավորումը, Երկրի վրա կյանքի բազմազանությունը, փոփոխականության և ժառանգականության, բնական ընտրության և բնության մեջ գոյատևման պայքարի մասին։ Ֆոնդերի եզակի մասն են կազմում աբեռացիոն ձևերի հավաքածուն, ալբինիզմի և մելանիզմի հավաքածուն, մահացած շնաձկների ատամների հավաքածու, հազվագյուտ գրքեր, անիմալիստական արվեստի գործեր։ Թանգարանի սրահներում կան համացանցին միացված համակարգիչներ, որոնք հնարավորություն են տալիս մանրամասն տեղեկատվություն ստանալ ոչ միայն թանգարանի, այլև Ռուսաստանում բազմաթիվ այլ խոշոր բնագիտական թանգարանների մասին։

1988 թվականից թանգարանը գլխավորել է Աննա Կլյուկինան։

Նշանավոր աշխատակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վասիլի Վատագին, նկարիչ-անիմալիստ
  • Ալեքսանդր Կոտս, առաջին տնօրեն
  • Վալենտինա Օրեշնիկովա, գլխավոր թանգարանապահ
  • Պյոտր Սմոլին, գիտաշխատող, էքսկուրսավար, դասախոս, գլխավոր թանգարանապահ
  • Ալեքսանդր Ֆորմազով, կենդանաբան և աշխարհագրագետ

Ցուցանմուշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Жена А. Ф. Котса с 1911 года - слушательница Женских высших курсов Надежда Николаевна Ладыгина (1889-1963).
  2. Филипп Евтихиевич Федулов - ученик Ф. К. Лоренца, создатель громаднейшего большинства всех препаратов Дарвиновского музея.
  3. Удальцова В. А. Ремесло или искусство // Природа. - 2002. - № 4.
  4. Биография А. Ф. Котса
  5. Нестеров Е. В. Каталог коллекции семейства тетеревиных Государственного Дарвиновского музея / ред. А. И. Клюкина. М.: ГДМ, 2016. 144 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարվինի պետական թանգարան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարվինի պետական թանգարան» հոդվածին։