Մոշե Շարեթ
Մոշե Շարեթ եբրայերեն՝ משה שרתוק | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 16, 1894[1] |
Ծննդավայր | Խերսոն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 7, 1965[2][3] (70 տարեկան) |
Մահվան վայր | Երուսաղեմ |
Գերեզման | Տրումպելդոր |
Քաղաքացիություն | Պաղեստինը Օսմանյան կայսրության կազմում, Իսրայել, Մանդատային Պաղեստին և Ռուսական կայսրություն |
Կրթություն | Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց[4], Ստամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, Հերցլիյա հրեական գիմնազիա և Ստամբուլի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, դիվանագետ, թարգմանիչ և սիոնիստ |
Ամուսին | Tzippora Sharett? |
Ծնողներ | հայր՝ Yacov Shertok? |
Զբաղեցրած պաշտոններ | Իսրայելի վարչապետ, Քնեսեթի պատգամավոր, Իսրայելի արտաքին գործերի նախարար, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր և Քնեսեթի պատգամավոր |
Կուսակցություն | ՄԱՊԱՅ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Yael Medini? |
Ստորագրություն | |
Moshe Sharett Վիքիպահեստում |
Մոշե Շարեթ (եբրայերեն՝ משה שרת, ծնունդով Մոշե Շերթոք (Hebrew: משה שרתוק) հոկտեմբերի 16, 1894[1], Խերսոն, Ռուսական կայսրություն - հուլիսի 7, 1965[2][3], Երուսաղեմ)[5], Իսրաելի երկրորդ վարչապետ (1954-1955 թթ.)` պաշտոնավարել է Դավիդ Բեն-Գուրիոնի վարչապետության երկու ժամկետների միջև ընկած ժամանակահատվածում։ Այնուհետ ծառայել է որպես արտգործնախարար (1955-1956 թթ.) Մապայի կառավարությունում։ Շարեթը կառավարությունը ղեկավարում էր փոթորկուն ժամանակաշրջանում։ Լիբերալ քաղաքականությամբ, հաշտվողական մոտեցմամբ փորձառու դիվանագետ էր և դեպի Արևմուտք հարաբերությունների նորացման կողմնակից։ Արաբների հետ վերսկսված պատերազմը ձախ ուժերին պառակտեց, սկսելով անկայունության մի նոր ժամանակահատված։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շարեթը ծնվել է Խերսոնում, Ռուսական կայսրություն (այժմ Ուկրաինա), նա Օսմանյան Պաղեստին է գաղթել մանուկ հասակում, 1906 թվականին։ 1910 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Յաֆֆա է, այնուհետ նրա ընտանիքը դարձել է Թել Ավիվի հիմնադիր ընտանիքներից մեկը։
Նա ավարտել է Հերցլիյա գիմնազիան, միաժամանակ երաժշտություն սովորելով Շուլամիթ կոնսերվատորիայում։ Այնուհետ նա մեկնել է Կոստանդնուպոլիս՝ Ստամբուլի համալսարանում իրավագիտություն ուսումնասիրելու, այն նույն համալսարանում, որտեղ Իցհակ Բեն-Ցվին և Դավիդ Բեն-Գուրիոնն էին ուսանել։ Սակայն I համաշխարհային պատերազմի բռնկման պատճառով, նրա ուսումն ընդհատվել է։ Նա ծառայում էր որպես Օսմանյան բանակի առաջին լեյտենանտների հանձնաժողովի թարգմանիչ[6]։
Առաջին համաշխարհային պատերազմից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատերազմից հետո նա դառնում է Պաղեստինի մանդատի ներկայացուցիչների հանձնաժողովի Իշուվի հողերի գնման գծով գործակալ։ Նա նաև Մապային նախորդող կուսակցության անդամ էր։
1922 թվականին նա ընդունվում է Լոնդոնի տնտեսագիտական դպրոց, և միաժամանակ խմբագրում էր Սիոնի բանվորները։ Լոնդոնում նա հանդիպում է Խաիմ Վայցմանին[7]։ Այնուհետ 1925 - 1931 թվականներին նա աշխատում է Դավար թերթում։
1931 թվականին, Մանդատային Պաղեստին վերադառնալուց հետո, նա դառնում է Հրեական գործակալության քաղաքական բաժնի քարտուղար։ 1933 թվականին Հաիմ Արլոզորովի սպանությունից հետո, նա դարձավ Հրեական գործակալության ղեկավարը։ Պատերազմի ընթացքում, Շարեթը՝ իր կնոջ միջոցով ներգրավվեց Եվրոպայում և Արևելքում ապաստանած հրեա փախստականների ներգաղթի հարցում։ Որոշ լեհ փախստականներ՝ երեխաներ ծնողների հետ կամ առանց, Խորհրդային Միության համաձայնությամբ արտաքսվեցին Թեհրան։ «Թեհրանի երեխաները» Իշուվում տոնախմբության պատճառ դարձան։ Շարեթը մեկնեց Թեհրան բանակցելու` երեխաներին Պաղեստին վերադարձնելու։ Այս և այլ բանակցությունների հաջողությունը պայմանավորված էր Շարեթի գործնական խնդիրներին գիտականորեն մտածված լուծումներ տալով։ Նա հանդիպեց, Բուդապեշտից նոր ժամանած, Թել Ավիվի հետ կապ ունեցող, հունգարական հրեա փախստականների ներկայացուցիչ Յոել Բրանդի հետ։ Իշուվի ղեկավարությունը Բրանդին չէր վստահում, իսկ բրիտանացիները նրան համարում էին հանցագործ։ Շարեթը ինքնակոչ ազատարարին հանձնեց Բրիտանական իշխանություններին, որոնք Բրանդին տարան Եգիպտոսի բանտ։ Շարեթի Գլխավոր Սիոնիստները խորապես մտահոգված էին Պաղեստինը դարձնել տնտեսապես կենսունակ հայրենիք; երկրորդ խոր էմոցիոնալ մտահոգությունը Գերմանիայի կողմից Սփյուռքում իրականացվող սպանություններն էին։ Ինչպես Վայցմանը, ումով նա հիացած էր, Շարեթը սկզբունքային սիոնիստ էր, ֆաշիզմի անողոք հակառակորդ, սակայն գործնականում Մանդատի հետ համագործակցության լիովին պատրաստ իրատես[8]։
Շարեթը որպես Բեն-Գուրիոնի դաշնակից, դատապարտում էր Իրգուն մարդասպանների ջոկատների կողմից 1947 թվականի դեկտեմբերի 13-ի գործողությունները, մեղադրելով նրանց հասարակական զգացմունքների հետ խաղալու մեջ։ Պատերազմի ավարտին 6000 պաղեստինյան հրեաներ էին մահացել՝ ազգաբնակչության 1%-ը։ Շարեթը մինչ 1948 թվականի Իսրայելի կազմավորումը, հրեական գործակալության արտաքին քաղաքականությունն էր ղեկավարում[9]։ Հրեական կողմից գլխավոր մեղավորը Պալմախն էր, ում ջոկատը Հագանահի օգնությամբ Նեգևն էր վերահսկում, պահելով այն Իսրայելի համար։
-
Մոշե Շերթոք (Շարեթ) (կանգնած, աջից) Քինգ Դեյվիդ հոթելում, արաբ առաջնորդների հետ հանդիպմանը, Երուսաղեմ, 1933. Նկարում են նաև Հաիմ Արլոզորովը (նստած, կենտրոնում), Խաիմ Վայցմանը (աջից), և Իցհակ Բեն-Ցվին (կանգնած, Շարեթից աջ)
-
Ագատա գործողության ժամանակ ձերբակալված Սիոնիստ առաջնորդներ, (1946)
Իսրայելի անկախություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շարեթը Իսրայելի անկախության հռչակագիրը ստորագրողներից մեկն էր։ Արաբա-Իսրայելական պատերազմի ընթացքում նա Իսրայելի ժամանակավոր կառավարության արտգործնախարարն էր։ Յիգալ Ալոնը Շարեթին տեսնելու համար գնացել էր նրա տուն։ Ալոնը Էլ-Արիշը գրավելու թույլտվություն էր ուզում ստանալ՝ բազան ոչնչացնել, որպեսզի այն բրիտանացիների ձեռքը չընկնի։ Ալոնը Բեն-Գուրիոնին չէր կարողանում գտնել, քանի որ նա Տիբերիայում էր։ Սակայն Շարեթը գեներալին ասաց, որ վարչապետի գլխի վրայից թռնելով հարձակվելու հրաման տալը, ոչսահմանադրական կլինի։ Ավելին, Շարեթը գտնում էր, որ դա բրիտանացիներին կհրահրի եգիպտացիների կողմն անցնել։ Բեն-Գուրիոնը հեռախոսով առաջարկն ամբողջովին մերժեց։ 1949 թվականի հունվարի 1-ին նախագահ Թրումենը հրամայեց պատերազմական գոտուց զորքերը դուրս բերել, Իսրայելի զորքերը լքեցին Սինայը և տարհանվեցին Էլ-Արիշ։ Եգիպտացիների կարճ հակահարձակումից հետո, զինադադար հայտարարվեց։ Իսրայելցիները ընդմիշտ փրկեցին Նեգևը[10]։
1949 թվականին Շարեթը Քնեսեթի անդամ ընտրվեց և դարձավ արտաքին գործերի նախարար։ Մարտի 10-ին նա Իսրայելի առաջին կառավարության մաս դարձավ։ 1949 թվականին Լիբանանի հետ պատմական պայմանագիր կնքվեց, ուստի հարկ եղավ մարտի 23-ին զորքերը դուրս բերել Հարավային Լիբանանից։ Բրիտանիայի կողմից տարվող միջազգային բանակցությունները տեղի ունեցան հունական Ռոդես կղզու վրա, Հորդանանի Աբդուլահ թագավորի նստավայրում, որտեղ Իսրայելի էմիսարներ Յիգաել Յադինը և Վալտեր Էյթանը Անդրհորդանանի հետ պայմանագիր ստորագրեցին։ Ամերիկացի դոկտոր Ռալֆ Բանչը, ով Շարեթի գրասենյակի համար պատրաստել էր ՄԱԿ-ի պայմանագիրը, Նոբելյան մրցանակի արժանացավ։ Հաշտության պայմանագրեր կնքվեցին Հորդանանի (ապրիլի 3), Սիրիայի (հուլիսի 17)։ Անկախության համար պատերազմը տևեց մեկ տարի և յոթ ամիս։ Հաջորդ ընտրություններում Մապայը ձևավորեց կոալիցիոն կառավարություն, Բեն-Գուրիոնի պատգամով միտումնավոր դուրս թողնելով Հերութ և կոմունիստական կուսակցություններին[11]։ Որպես արտգործնախարար, Շարեթը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց բազմաթիվ երկրների հետ և օգնեց Իսրայելին ՄԱԿ-ի անդամ դառնալ։ Նա մշտապես այդ դերը կատարում էր մինչև 1956 թվականին թոշակի անցնելը, ներառյալ վարչապետ եղած ժամանակ։
Արտաքին գործերի նախարար․ Պատերազմի ճանապարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաջորդ, 1955 թվականի նոյեմբերի ընտրություններում Բեն-Գուրիոնը Շարեթին հատկացրեց ցուցակի առաջին հորիզոնականը և կրկին վարչապետ դարձավ։ Շարեթը Բեն-Գուրիոնի նոր կառավարությունում պահպանեց արտգործնախաարի աթոռը[12]։ Շիմոն Պերեսը զենք ձեռք բերելու համար գործուղվել էր Լոնդոն և Փարիզ։ Նա հրետանու և ինքնաթիռների ձեռքբերման նշանակալի գործարք կնքեց Ֆրանսիայի հետ։ Պերեսը, հետագայում որպես Իսրայելի վարչապետ, Քնեսեթի կողմից գնահատվեց որպես չորրորդ հանրապետության դժվարությունները հարթող[13]։ Նասերի և Իսրայելի դիվանագիտական լեզուն շատ բարդ էր, և 1949 թվականից հետո վերաճեց բաց թշնամանքի։ Նասերը նույնիսկ դադարեցրեց գաղտնի, ծածուկ շփումները[14]։
Թոշակառու
[խմբագրել | խմբագրել կոդը]1956 թվականի հունիսի 18-ին, Արտաքին գործերի նախարարի պաշտոնը թողնելուց հետո, ի նշան նոր կառավարության ռազմատենչ վտանգավոր քաղաքականության անհամաձայնության, Շարեթը որոշեց թոշակի անցնել։ Շարեթը իր կարիերան սկսել էր որպես Բեն-Գուրիոնի ընկեր, սակայն նրանք բաժանվեցին։ Թոշակի անցնելուց հետո նա դարձավ հրատարակչության և քոլեջի նախագահ, ինչպես նաև Համաշխարհային Սիոնիստական շարժման և Հրեական գործակալության նախագահ։
Շարեթը մահացել է 1965 թվականին Երուսաղեմում և թաղված է Թել Ավիվի Թրումբելդոր գերեզմանատանը[15]։
Հիշատակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շարեթի անձնական օրագրերն առաջին անգամ հրապարակվել է 1978 թվականին նրա որդի Յակովի կողմից։ Դրանք Իսրայելի պատմության կարևոր աղբյուր ծառայեցին[16]։ 2007 թվականին պարզվեց, որ Շարեթի ժառանգության մեծ մասը տեղ չի գտել տպագրված հրատարակության մեջ[16]։ Դրանք պաշտպանության նախարար Պինաս Լավոնի մասին «ցնցող բացահայտումներ» էին պարունակում[17]։ Նոր հրատարակությունը ամբողջական էր, բացառությամբ մի քանի դեռևս որպես գաղտնի դասակարգված բառերի[17]։
Շատ քաղաքներում փողոցներ և թաղամասեր կրում են Մոշե Շարեթի անունը։
1987 թվականից Շարեթը պատկերված է Իսրայելի 20 նոր շեկել արժողությամբ թղթադրամի վրա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 חה"כ משה שרת (שרתוק) — Knesset.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
- ↑ https://blogs.lse.ac.uk/mec/2020/05/03/book-review-my-struggle-for-peace-the-diary-of-moshe-sharett/
- ↑ «Knesset Member, Moshe Sharett». knesset.gov.il. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Moshe Sharett». Jewishvirtuallibrary.org. Վերցված է 2012 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ C.Shindler, A History of Modern Israel, pp.98-9
- ↑ Encyclopaedia of the Jewish Holocaust, vol.4, pp.1654-5
- ↑ «Jewish Zionist Education». Jafi.org.il. 2005 թ․ մայիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ M Gilbert, Israel, p.243-8
- ↑ M Gilbert, Israel, pp.260-5
- ↑ «Knesset Member, Moshe Sharett». Knesset.gov.il. Վերցված է 2012 թ․ մարտի 8-ին.
- ↑ Gilbert, Israel, p.300
- ↑ Gilbert, p.305
- ↑ «Where did Moshe Sharett die? - Britannica Online Encyclopedia». Britannica.com. 1965 թ․ հուլիսի 7. Վերցված է 2012 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ 16,0 16,1 Tom Segev (2007 թ․ օգոստոսի 23). «Unpublished Sharett diaries dig deeper into defense minister Lavon». Haaretz.
- ↑ 17,0 17,1 Tom Segev (2007 թ․ օգոստոսի 23). «Up to no good». Haaretz.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոշե Շարեթ» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 16 ծնունդներ
- 1894 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հուլիսի 7 մահեր
- 1965 մահեր
- Երուսաղեմ քաղաքում մահացածներ
- Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի շրջանավարտներ
- Ստամբուլի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտներ
- Ստամբուլի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Իսրայելի վարչապետներ
- Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության ռազմական գործիչներ
- Առաջին համաշխարհային պատերազմի օսմանյան մասնակիցներ
- Թոքի քաղցկեղից մահացածներ
- Իսրայելի քաղաքական գործիչներ