Մոնսեռատի աբբայություն
Մոնսեռատի աբբայություն Monasterio de Montserrat, Monestir Santa Maria de Montserrat | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և benedictine abbey? |
Երկիր | Իսպանիա |
Տեղագրություն | Մոնիստրոլ դե Մոնսեռատ |
Դավանանք | կաթոլիկություն |
Վանականություն | Բենեդիկտյան միաբանություն |
Թեմ | Roman Catholic Diocese of Sant Feliu de Llobregat? |
Օծման թվական | 1025 |
Հոգևոր կարգավիճակ | աբբայություն |
Հիմնական ամսաթվերը | 11-րդ դար |
Կազմված է | Biblioteca de Montserrat?, Մոնսերատ թանգարան և Escolania de Montserrat? |
Ժառանգության կարգավիճակ | Cultural Asset of Local Interest? |
Առաջնորդ | Salutació del Pare Abat |
Ճարտարապետական տիպ | ռոմանական |
Ճարտարապետական ոճ | ռոմանական ճարտարապետություն, Գոթական ճարտարապետություն, վերածննդի ճարտարապետություն և էկլեկտիկ ճարտարապետություն |
Հիմնադրված | 11-րդ դար |
Առաջին հիշատակում | 888 |
41°35′36″ հս․ լ. 1°50′17″ ավ. ե.HGЯO | |
Monestir de Montserrat Վիքիպահեստում | |
կայք |
Մոնսեռատի աբբայություն (կատ.՝ Monestir Santa Maria de Montserrat, իսպ.՝ Monasterio de Montserrat), (Մոնսեռատի Սուրբ Մարիամի վանական համալիր), բենեդիկտյան կաթոլիկ վանական համալր Իսպանիայի Կատալոնիայի տարածաշրջանում, Կատալոնիայի կրոնական և հոգևոր կենտրոն։ Բարսելոնայի ամենադիտարժան և տուրիստների այցելության ամենաշատ տեղերից մեկն է։ Համալիրը հայտնի է Մոնսերրատի Սուրբ Մարիամի արձանով, որի դեմքը սև է։ 1881 թվականի սեպտեմբերի 11-ին Հռոմի պապ Լևոն XIII-ը Մոնսերրատի Սուրբ Կույսին պաշտոնապես հայտարարեց Կատալոնիայի պահապան։ Քրիստափոր Կոլոմբոսն իր երկրորդ ճանապարհորդության ժամանակ Մոնսերրատի աբբայության պատվին անվանեց մի շարք կղզիախմբեր, որոնք ներկայումս Բրիտանիայի կազմում են։
Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աբբայությունը տեղակայված է 725 մ բարձրության վրա, Մոնսերրատ լեռների վրա, Բարսելոնայից 50 կմ հյուսիս-արևմուտք։ Մոնսերրատ լեռները հայտնի են իրենց յուրօրինակ տեսքով և առանձին անուններով։ Մոնսերրատ անունը, որ նշանակում է «ատամնավոր», հենց ծագել է նրանց յուրօրինակ տեսքից։ 1987 թվականից աբբայությանը հարող տարածքը համարվում է Կատալոնիայի ազգային զբոսայգի։ 1236 մետր բարձրության վրա գտնվում է Կատալոնիայի բարձրադիր կետը, որին կարելի է հասնել աբբայության մոտից շարժվող հատուկ անվավոր ռելսագնացով։
Աբբայություն կարելի է հասնել Բարսելոնայի կենտրոնական Plaça d'Espanya հրապարակից նստելով R5 գնացքը, որից հետո պետք է իջնել Monistrol de Montserrat կայարանում, իսկ այնտեղից նստել հատուկ ատամնավոր լեռնագնացը («Cremallera de Montserrat»)։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին հիշատակումը վերաբերվում է 888 թվականին, ըստ որի 9-րդ դարում այստեղ եղել է Կույս Մարիամին անունով հիշատակարան։ 1025 թվականին այս տարածքում հիմնադրվում է բենեդիկտյան վանական համալիր։ 12-րդ դարում շինարարության արդյունքում ձևավորվում է վանական համալիրի ներկաիս հիմնական տեսքը։
1522 թվականին ճիզվիտների հիմնադիր Իգնատ դե Լոյոլան ուխտագնացություն կատարեց Մոնսերրատի աբբայություն։ 1592 թվականին օծվեց նոր վերածննդի ոճով կառուցված և գոթական տարրեր պարունակող նոր տաճարը։ Տաճարն առանձնանանում է մեծ չափսերով։ 1811 թվականին համալիրը քանդվել և այրվել է Նապոլեոնի զորքի կողմից։ Սկզբնական կառույցներից մնացել են միայն ռոմանական ոճի պորտալն ու գոթական կառույցը։ 1844 թվականին սկսվեց համալիրի վերականգնումը, որը տևեց մոտավորապես 100 տարի։ 20-րդ դարում համալիրը դարձավ Կատալոնիաի ամենահայտնի նշաններից ու զբոսաշրջության կենտրոններից մեկը։ Ֆրանսիսկո Ֆրանկոի դիկտատուրայի ժամանակ աբբայությունը միակն տեղն էր, որտեղ արգելված կատալոներեն լեզվով անցկացվում էին ամուսնություններ և հոգևոր ծառայություններ։ Այստեղ էին նաև ապաստանել քաղաքացիական ակտիվիստները, արտիստները, ստեղծագործողները, որոնք հալածվում էին դիկտատուրական ռեժիմի կողմից[1]։ 1940-ական թվականներից Մոնսերրատի աբբայությունը դարձավ կատալոնցիների ազգայնականության յուրօրինակ կենտրոնը[2]։ 1947 թվականի ապրիլի 27-ին մոնսերրատի Մարիամի տոնին մասնակցեց 100 000 մարդ[2]։ 1970 թվականի դեկտեմբերինն 300 ակտիվիստներ նստացույց կազմակերպեցին Բուրգոսում 16 բասկերի ակտիվիստների մահապատժի որոշման դեմ[3][4]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համալիրը բաղկացած է մի քանի շինություններից, որոնցից գլխավորը կենտրոնական տաճարն է կամ բազիլիկան։ Վերջինիս ներքին հարդարանքն առանձնանում է առանձին ճոխությամբ, պատերը նկարազարդված են, հարուստ քանդակներով, գույներից գերակշռում է ոսկեգույնը։ Տաճարի կենտրոնական բարձրադիր հատվածում 1947 թվականից պահպանվում է Մոնսերրատի Սուրբ Մարիամի սևադեմ արձանը, որը Կատալոնիայի ազգային սրբությունն է։ Հաճախ կոչվում է նաև Սև կամ թխահեր Մադոննա (կատ.՝ La Moreneta)։ Վերջինից գրկում մանուկ Հիսուսն է, իսկ արծաթյա թագը պատրաստվել է ժողովրդի հանգանակությամբ, ի նշան հաշտության քաղաքացիական պատերազմից հետո։ Արձանին մոտենալ համար մարդիկ ստիպված հերթ են կանգնում։ Տաճարի զանգակատան խորանի ձևավորմանը մասնակցել է նաև Անտոնիո Գաուդին։
Ամեն օր ժամը 13.00-ին աբբայության երաժշտական դպրոցում սովորող արական երգչախմբի (Էսկոլանիա դե Մոնսերրատ կատ.՝ Escolania de Montserrat) կողմից հնչեցվում է Սուրբ Մարիամին նվիրված հիմնը՝ Վիրոլան (լատին․՝ Virolai de Montserrat)։ Այս երաժշտական դպրոցը հիմնվել է 13-րդ դարում և համարվում է Եվրոպայի ամենահին երաժշտական ուսումնական հաստատություններից մեկը։ Երգչախումբում կան 50 երեխաներ, 9-14 տարեկան։ Ապրելով համալիրում, երեխաները զուգահեռ երաժշտական և դպրոցական կրթություն են ստանում։ Սովորում են նվագել 2 երաժշտական գործիքներով, վոկալ և երգչախմբային երգեցողություն։ Կատարում են ոչ միայն հոգևոր, այլև դասակն գործեր։ 1968 թվականից երգչախումբը համերգներով հանդես է գալիս նաև վանական համալիրից դուրս՝ Կատալոնիայի և Եվրոպայի տարբեր վայրերում։
Մոնսերրատի Մարիամի անունով Կատալոնիայում անվանում են աղջիկներին։
Յուրաքանչյուր տարի ապրիլի 27-ին նշվում է Կատալոնիայի հովանավոր, գլխավոր սրբություն, Մոնսերրատի Մարիամի տոնը։ Այն անցկացվում է տարբեր ավանդական միջոցառումներով՝ երգ, պար, «մարդկան աշտարակներ» (կատ.՝ castellers) և իհարկե, պատարագը։
Թանգարանը[խմբագրել | խմբագրել կոդը]
Աբբայության տարածվում գործում է թանգարան, որտեղ նաև ցուցադրվում են հոգևոր գործիչների ստեղծագործությունները։ Թանգարում կան 6 հիմնական ցուցասրահներ.
- հնագիտական (Մերձավոր Արևելք),
- Սուրբ Մարիամի սրբապատկերներ (Nigra Sum),
- ուղղափառ սրբապատկերներ,
- թանկարժեք զարդեր,
- 15-18 դարերի գեղանկարչություն,
- 19-20-րդ դարերի գեղանկարչություն։
Վերջին սրահում ցուցադրվում են մի շարք հանրահռչակ ստեղծագործողների գործեր. Պաբլո Պիկասո, Սալվադոր Դալի, Էլ Գրեկո, Կարավաջո, Լուկա Ջրդանո, Ջովաննի Բատիստա Տիեպոլո, Կլոդ Մոնե, Էդգար Դեգա և այլն։ Հնագիտության ցուցասրահում կան պաղեստինի տարածքից բերված ցուցանմուշներ, որոնք վերաբերում են մ.թ.ա. 4000 թվականներին։ Թանկարժեք զարդերի ցուցանմուշների շարքում կան նաև արքայական ընտանիքի անձնական թանկարժեք իրերից՝ թագեր, վզնոցներ, թագավորական նշաններ, գավազան և այլն։ Թանգարանում որպես մշտական ցուցադրություն, գործում է Մոնսերրատրի Մարիամի սրբապատկերների առանձին սրահ, որը ցուցադրում է Մոնսերրատրի Կույսի դիմապատկերների պատմական զարգացման ընթացքը։ Սրահը կոչվում է Nigra Sum (սև), որը վերաբերում է Երգ երգոցի 1, 5-ին, որն ասում է «...ես սև եմ, բայց գեղեցիկ եմ»։ Այն լրիվ համապատասխանում է աբբայության Մարիամի արձանին դեմքի գույնին։
Նապոլեոնի հետ պատերազմի ժամանակ աբբայությունը կորցրեց իր մշակության ժառանգության մեծ մասը, այնուամենայնիվ, 1844 թվականին վերակառուցումից հետո հիմնվեց թանգարանը։ Թանգարանում հնարավոր է նաև գիդով ուղեկցում։
Գրադարան[խմբագրել | խմբագրել կոդը]
Պահպանվում են միջնադարյան ձեռագրեր, վանական համալիրի տպագրություններ, որոնք վերաբերում են 15-րդ դարին։ Գրադարանում հաշվվում է մոտավորապես 300 000 հատորներ, որոնցից 400 ձեռագրեր, 6 700 պարբերականներ, 400 հնագույն քարտեզներ։ Գրադարան մտնելը բավականին դժվար է։ Աբբայության տպարանում առաջին գիրքը տպագրվել է 1499 թվականին[5][6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «MacNeil, Karen. The Wine Bible, p. 466».
- ↑ 2,0 2,1 Conversi, Daniele. The Basques, the Catalans, and Spain: Alternative Routes to Nationalist Mobilisation University of Nevada Press, 2000 ISBN 0874173620, (p 126-127).
- ↑ "Basque Trial Protesters Sealed Off", Associated Press, in Press-Courier, Dec 14, 1970, (pg. 9).
- ↑ Mcneill, Donald, Urban change and the European left: tales from the new Barcelona Routledge, 1999. ISBN 0415170621, (p. 142).
- ↑ La impremta a Montserrat. Manuel Llanas. Universitat de Vic, 2002.
- ↑ Cinc-cents anys de Publicacions de l'Abadia de Montserrat. Faulí, Josep, Francesc Xavier Altés i Aguiló & Josep Massot i Muntaner. Publicacions de l'Abadia de Montserrat, 2005.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք Արխիվացված 2015-02-19 Wayback Machine