Մոնսեռատի աբբայություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնսեռատի աբբայություն
Monasterio de Montserrat,
Monestir Santa Maria de Montserrat
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և benedictine abbey?
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ՏեղագրությունՄոնիստրոլ դե Մոնսեռատ
Դավանանքկաթոլիկություն
ՎանականությունԲենեդիկտյան միաբանություն
ԹեմRoman Catholic Diocese of Sant Feliu de Llobregat?
Օծման թվական1025
Հոգևոր կարգավիճակաբբայություն
Հիմնական ամսաթվերը11-րդ դար
Կազմված էBiblioteca de Montserrat?, Մոնսերատ թանգարան և Escolania de Montserrat?
Ժառանգության կարգավիճակCultural Asset of Local Interest?
ԱռաջնորդSalutació del Pare Abat
Ճարտարապետական տիպռոմանական
Ճարտարապետական ոճՌոմանական ճարտարապետություն, Գոթական ճարտարապետություն, վերածննդի ճարտարապետություն և էկլեկտիկ ճարտարապետություն
Հիմնադրված11-րդ դար
Առաջին հիշատակում888
Քարտեզ
Քարտեզ
41°35′36″ հս․ լ. 1°50′17″ ավ. ե.HGЯO
 Monestir de Montserrat Վիքիպահեստում
կայք

Մոնսեռատի աբբայություն (կատ.՝ Monestir Santa Maria de Montserrat, իսպ.՝ Monasterio de Montserrat), (Մոնսեռատի Սուրբ Մարիամի վանական համալիր), բենեդիկտյան կաթոլիկ վանական համալր Իսպանիայի Կատալոնիայի տարածաշրջանում, Կատալոնիայի կրոնական և հոգևոր կենտրոն։ Բարսելոնայի ամենադիտարժան և տուրիստների այցելության ամենաշատ տեղերից մեկն է։ Համալիրը հայտնի է Մոնսերրատի Սուրբ Մարիամի արձանով, որի դեմքը սև է։ 1881 թվականի սեպտեմբերի 11-ին Հռոմի պապ Լևոն XIII-ը Մոնսերրատի Սուրբ Կույսին պաշտոնապես հայտարարեց Կատալոնիայի պահապան։ Քրիստափոր Կոլոմբոսն իր երկրորդ ճանապարհորդության ժամանակ Մոնսերրատի աբբայության պատվին անվանեց մի շարք կղզիախմբեր, որոնք ներկայումս Բրիտանիայի կազմում են։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբբայությունը տեղակայված է 725 մ բարձրության վրա, Մոնսերրատ լեռների վրա, Բարսելոնայից 50 կմ հյուսիս-արևմուտք։ Մոնսերրատ լեռները հայտնի են իրենց յուրօրինակ տեսքով և առանձին անուններով։ Մոնսերրատ անունը, որ նշանակում է «ատամնավոր», հենց ծագել է նրանց յուրօրինակ տեսքից։ 1987 թվականից աբբայությանը հարող տարածքը համարվում է Կատալոնիայի ազգային զբոսայգի։ 1236 մետր բարձրության վրա գտնվում է Կատալոնիայի բարձրադիր կետը, որին կարելի է հասնել աբբայության մոտից շարժվող հատուկ անվավոր ռելսագնացով։

Աբբայություն կարելի է հասնել Բարսելոնայի կենտրոնական Plaça d'Espanya հրապարակից նստելով R5 գնացքը, որից հետո պետք է իջնել Monistrol de Montserrat կայարանում, իսկ այնտեղից նստել հատուկ ատամնավոր լեռնագնացը («Cremallera de Montserrat»)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հիշատակումը վերաբերվում է 888 թվականին, ըստ որի 9-րդ դարում այստեղ եղել է Կույս Մարիամին անունով հիշատակարան։ 1025 թվականին այս տարածքում հիմնադրվում է բենեդիկտյան վանական համալիր։ 12-րդ դարում շինարարության արդյունքում ձևավորվում է վանական համալիրի ներկաիս հիմնական տեսքը։

1522 թվականին ճիզվիտների հիմնադիր Իգնատ դե Լոյոլան ուխտագնացություն կատարեց Մոնսերրատի աբբայություն։ 1592 թվականին օծվեց նոր վերածննդի ոճով կառուցված և գոթական տարրեր պարունակող նոր տաճարը։ Տաճարն առանձնանանում է մեծ չափսերով։ 1811 թվականին համալիրը քանդվել և այրվել է Նապոլեոնի զորքի կողմից։ Սկզբնական կառույցներից մնացել են միայն ռոմանական ոճի պորտալն ու գոթական կառույցը։ 1844 թվականին սկսվեց համալիրի վերականգնումը, որը տևեց մոտավորապես 100 տարի։ 20-րդ դարում համալիրը դարձավ Կատալոնիաի ամենահայտնի նշաններից ու զբոսաշրջության կենտրոններից մեկը։ Ֆրանսիսկո Ֆրանկոի դիկտատուրայի ժամանակ աբբայությունը միակն տեղն էր, որտեղ արգելված կատալոներեն լեզվով անցկացվում էին ամուսնություններ և հոգևոր ծառայություններ։ Այստեղ էին նաև ապաստանել քաղաքացիական ակտիվիստները, արտիստները, ստեղծագործողները, որոնք հալածվում էին դիկտատուրական ռեժիմի կողմից[1]։ 1940-ական թվականներից Մոնսերրատի աբբայությունը դարձավ կատալոնցիների ազգայնականության յուրօրինակ կենտրոնը[2]։ 1947 թվականի ապրիլի 27-ին մոնսերրատի Մարիամի տոնին մասնակցեց 100 000 մարդ[2]։ 1970 թվականի դեկտեմբերինն 300 ակտիվիստներ նստացույց կազմակերպեցին Բուրգոսում 16 բասկերի ակտիվիստների մահապատժի որոշման դեմ[3][4]։

Մոնսերրատի աբբայություն – բազիլիկ
Մոնսերրատի Սուրբ Մարիամ

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալիրը բաղկացած է մի քանի շինություններից, որոնցից գլխավորը կենտրոնական տաճարն է կամ բազիլիկան։ Վերջինիս ներքին հարդարանքն առանձնանում է առանձին ճոխությամբ, պատերը նկարազարդված են, հարուստ քանդակներով, գույներից գերակշռում է ոսկեգույնը։ Տաճարի կենտրոնական բարձրադիր հատվածում 1947 թվականից պահպանվում է Մոնսերրատի Սուրբ Մարիամի սևադեմ արձանը, որը Կատալոնիայի ազգային սրբությունն է։ Հաճախ կոչվում է նաև Սև կամ թխահեր Մադոննա (կատ.՝ La Moreneta)։ Վերջինից գրկում մանուկ Հիսուսն է, իսկ արծաթյա թագը պատրաստվել է ժողովրդի հանգանակությամբ, ի նշան հաշտության քաղաքացիական պատերազմից հետո։ Արձանին մոտենալ համար մարդիկ ստիպված հերթ են կանգնում։ Տաճարի զանգակատան խորանի ձևավորմանը մասնակցել է նաև Անտոնիո Գաուդին։

Ամեն օր ժամը 13.00-ին աբբայության երաժշտական դպրոցում սովորող արական երգչախմբի (Էսկոլանիա դե Մոնսերրատ կատ.՝ Escolania de Montserrat) կողմից հնչեցվում է Սուրբ Մարիամին նվիրված հիմնը՝ Վիրոլան (լատին․՝ Virolai de Montserrat)։ Այս երաժշտական դպրոցը հիմնվել է 13-րդ դարում և համարվում է Եվրոպայի ամենահին երաժշտական ուսումնական հաստատություններից մեկը։ Երգչախումբում կան 50 երեխաներ, 9-14 տարեկան։ Ապրելով համալիրում, երեխաները զուգահեռ երաժշտական և դպրոցական կրթություն են ստանում։ Սովորում են նվագել 2 երաժշտական գործիքներով, վոկալ և երգչախմբային երգեցողություն։ Կատարում են ոչ միայն հոգևոր, այլև դասակն գործեր։ 1968 թվականից երգչախումբը համերգներով հանդես է գալիս նաև վանական համալիրից դուրս՝ Կատալոնիայի և Եվրոպայի տարբեր վայրերում։

Մոնսերրատի աբբայության շինություններն ու ատամնավոր լեռները
Մոնսերրատի աբբայության բակը

Մոնսերրատի Մարիամի անունով Կատալոնիայում անվանում են աղջիկներին։

Յուրաքանչյուր տարի ապրիլի 27-ին նշվում է Կատալոնիայի հովանավոր, գլխավոր սրբություն, Մոնսերրատի Մարիամի տոնը։ Այն անցկացվում է տարբեր ավանդական միջոցառումներով՝ երգ, պար, «մարդկան աշտարակներ» (կատ.՝ castellers) և իհարկե, պատարագը։

Թանգարանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբբայության տարածվում գործում է թանգարան, որտեղ նաև ցուցադրվում են հոգևոր գործիչների ստեղծագործությունները։ Թանգարում կան 6 հիմնական ցուցասրահներ.

  • հնագիտական (Մերձավոր Արևելք),
  • Սուրբ Մարիամի սրբապատկերներ (Nigra Sum),
  • ուղղափառ սրբապատկերներ,
  • թանկարժեք զարդեր,
  • 15-18 դարերի գեղանկարչություն,
  • 19-20-րդ դարերի գեղանկարչություն։

Վերջին սրահում ցուցադրվում են մի շարք հանրահռչակ ստեղծագործողների գործեր. Պաբլո Պիկասո, Սալվադոր Դալի, Էլ Գրեկո, Կարավաջո, Լուկա Ջրդանո, Ջովաննի Բատիստա Տիեպոլո, Կլոդ Մոնե, Էդգար Դեգա և այլն։ Հնագիտության ցուցասրահում կան պաղեստինի տարածքից բերված ցուցանմուշներ, որոնք վերաբերում են մ.թ.ա. 4000 թվականներին։ Թանկարժեք զարդերի ցուցանմուշների շարքում կան նաև արքայական ընտանիքի անձնական թանկարժեք իրերից՝ թագեր, վզնոցներ, թագավորական նշաններ, գավազան և այլն։ Թանգարանում որպես մշտական ցուցադրություն, գործում է Մոնսերրատրի Մարիամի սրբապատկերների առանձին սրահ, որը ցուցադրում է Մոնսերրատրի Կույսի դիմապատկերների պատմական զարգացման ընթացքը։ Սրահը կոչվում է Nigra Sum (սև), որը վերաբերում է Երգ երգոցի 1, 5-ին, որն ասում է «...ես սև եմ, բայց գեղեցիկ եմ»։ Այն լրիվ համապատասխանում է աբբայության Մարիամի արձանին դեմքի գույնին։

Նապոլեոնի հետ պատերազմի ժամանակ աբբայությունը կորցրեց իր մշակության ժառանգության մեծ մասը, այնուամենայնիվ, 1844 թվականին վերակառուցումից հետո հիմնվեց թանգարանը։ Թանգարանում հնարավոր է նաև գիդով ուղեկցում։

Գրադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահպանվում են միջնադարյան ձեռագրեր, վանական համալիրի տպագրություններ, որոնք վերաբերում են 15-րդ դարին։ Գրադարանում հաշվվում է մոտավորապես 300 000 հատորներ, որոնցից 400 ձեռագրեր, 6 700 պարբերականներ, 400 հնագույն քարտեզներ։ Գրադարան մտնելը բավականին դժվար է։ Աբբայության տպարանում առաջին գիրքը տպագրվել է 1499 թվականին[5][6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «MacNeil, Karen. The Wine Bible, p. 466».
  2. 2,0 2,1 Conversi, Daniele. The Basques, the Catalans, and Spain: Alternative Routes to Nationalist Mobilisation University of Nevada Press, 2000 ISBN 0874173620, (p 126-127).
  3. "Basque Trial Protesters Sealed Off", Associated Press, in Press-Courier, Dec 14, 1970, (pg. 9).
  4. Mcneill, Donald, Urban change and the European left: tales from the new Barcelona Routledge, 1999. ISBN 0415170621, (p. 142).
  5. La impremta a Montserrat. Manuel Llanas. Universitat de Vic, 2002.
  6. Cinc-cents anys de Publicacions de l'Abadia de Montserrat. Faulí, Josep, Francesc Xavier Altés i Aguiló & Josep Massot i Muntaner. Publicacions de l'Abadia de Montserrat, 2005.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]