Ծնվել է գյուղացու ընտանիքում։ 1918-1920 թվականներին աշխատել է չքավորական կոմիտեում, ավարտել է Պլեխանովի անվան ժողովրդական տնտեսության ինստիտուտը, սովորել Կարմիր պրոֆեսուրայի տնտեսագիտական ինստիտուտում, դասախոսել Մոսկվայի համալսարանում, այնուհետև ակադեմիայում։ Մասնակցել է տրոցկիստական զինվորական բլոկի և ՀԱՄԿ-ում աջ թեքման դեմ պայքարին։ 1931-1934 թվականներին աշխատել է ՀԱՄԿ ԿՎՀ-ի ապարատում և Բանվորագյուղացիական տեսչության ժողկոմատում, ապա մինչև 1936 թվականը՝ ԽՍՀՄ ԺԿԽ-ին կից Սովետական վերահսկողության հանձնաժողովում։ 1937-1939 թվականներին՝ ՀԱՄԿ Ռոստովի մարզկոմի բաժնի վարիչ, քարտուղար։ 1939-1944 թվականներին ՀԿ Ստավրոպոլի երկըրկոմի առաջին քարտուղար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Անդրկովկասյան ռազմաճակատի ՀՍ զորախմբի ռազմական խորհրդի անդամ և պարտիզանական ջոկատների Ստավրոպոլյան երկրամասային շտաբի պետ։ 1944 թվականի վերջից եղել է կուսակցության ԿԿ Լիտվական ԽՍՀ բյուրոյի նախագահը։ 1946 թվականի մարտից աշխատել է կուսակցության ԿԿ ապարատում, 1947 թվականից ԿԿ քարտուղար, միաժամանակ, 1949-1950 թվականներին՝ «Պրավդա» թերթի գլխավոր խմբագիր։ Կուսակցության 18 համագումարում 1939 թվականին ընտրվել է ՀԱՄԿ ԿՎՀ-ի անդամ, ՀԱՄԿ 18-րդ համամիութենական կոնֆերանսում, ԽՄԿԿ 1919-1920, 1922-1926 համագումարներում՝ ԽՄԿԿ ԿԿ, 1955 թվականի հուլիսից՝ ԿԿ նախագահության, 1966 թվականի ապրիլից՝ քաղբյուրոյի անդամ։ ԽՍՀՄ 1-10 գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։ Պարգևատրվել է Լենինի 5, «Հոկտեմբերյան հեղափոխության», «Հայրենական պատերազմի» 1 աստիճանի շքանշաններով, մի շարք սոցիալիստական երկրների պարգևներով։ Թաղված է Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի տակ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 199)։